11:19 25.06.2022
Հունիսի 25-ին` ժամը 10:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։
11:12 25.06.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը […]
10:53 25.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է […]
10:50 25.06.2022
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) ցուցադրել է մոլորակների շքերթի լուսանկարը, որը տեղի է ունեցել հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը: Լուսանկարները հրապարակվել են հունիսի 24-ին NASA-ի կայքում: Կադրերում երևում են Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը։ Նրանց կողքին գտնվում էր Երկրի արբանյակը՝ Լուսինը։ Հաջորդ անգամ նման երևույթ հնարավոր կլինի դիտել 2040 թվականին։ […]
10:41 25.06.2022
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:11 25.06.2022
Հունիսի 25-ին՝ ժամը 04:52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mitsubishi» (վարորդ` Ա. Հ., ծնված 1990 թ.) և «Opel […]
10:05 25.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանի հետ այցելել է Ազատի ջրամբար։ Տեղում նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։ Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել ջրի արդյունավետ կառավարման հետ կապված։ Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ: Ջրամբարը սնում […]
09:48 25.06.2022
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան գործարկել են խաղաղօվկիանոսյան Partners in the Blue Pacific (PBP) գործընկերության մեխանիզմը, ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել Է Սպիտակ տունը: «Այսօր մեր հինգ երկրները համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ են գործարկել Խաղաղօվկիանոսյան առաջնահերթությունների ՝ Partners in the Blue Pacific (PBP)-ին առավել արդյունավետ և գործուն աջակցության համար»,- […]
09:37 25.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հունիսի 25-ին ասել է, որ հիասթափված է Միացյալ Նահանգներում հղիության արհեստական ընդհատման իրավունքների դաշնային երաշխիքների չեղարկումից։ Հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973 թվականի որոշումը, ըստ որի՝ դաշնային կառավարությունը երաշխավորում էր հղիության արհեստական ընդհատման իրավունքները: Աբորտի իրավունքներն այժմ կորոշվեն նահանգների կողմից, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի: «Ես […]
09:30 25.06.2022
Աբորտների արգելքը ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի վեց նահանգներում Գերագույն դատարանի որոշումից հետո, որը չեղյալ է հայտարարում այդ ոլորտում դաշնային երաշխիքները: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում գործում են, այսպես կոչված, պայմանական օրենքներ, որոնք նախատեսում են արգելքի ուժի մեջ մտնելը Գերագույն դատարանի որոշումից հետո, ինչպես նաև օրենքներ, որոնք ընդունվել […]
09:15 25.06.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց մասնակցել է առողջապահության, ֆինանսների նախարարությունների և Համաշխարհային բանկի թիմի բարձր մակարդակով հանդիպմանը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ անցյալ երկու ամիսներին միջգերատեսչական ակտիվ քննարկումների արդյունքում հայեցակարգի վերաբերյալ ձևավորվել է հաստատուն մոտեցում, ինչը թույլ կտա առաջ շարժվել ոլորտի կարևորագույն բարեփոխումներից մեկի ուղղությամբ։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ծառայությունների ընդլայնման առաջարկվող փուլերին, […]
08:55 25.06.2022
Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ ռազմական P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքը վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և Չինաստանը կտրականապես դեմ է դրան, շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (PLA) Արևելյան գոտու մարտական հրամանատարության խոսնակ Շի Յին։ . Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությանը, հայտնել էր, որ ուրբաթ օրը ամերիկյան P-8A Poseidon ինքնաթիռը հետախուզական […]
08:33 25.06.2022
Երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի հնարավոր դեպքերի թիվը հասել է 920-ի, ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): «2022 թվականի հունիսի 22-ի դրությամբ ԱՀԿ-ի հինգ տարածաշրջաններում 33 երկիր հայտնել է երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի ծանր սուր հեպատիտի 920 հնարավոր դեպքի մասին», – ասված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով՝ 18 հիվանդ երեխա մահացել է, […]
08:20 25.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 22։07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ 2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» և «KamAZ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված […]
08:08 25.06.2022
2022 թվականի հունիսի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակներում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
23:55 24.06.2022
Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը: Կոնգրեսը պետք է նախօրոք ծանուցվի և դիտարկի Ադրբեջանին առաջարկվող ցանկացած օգնություն, ինչպես նաև պետք է ապահովի հաշվետվողականությունը ռազմական օգնության նախկին անհամաչափության վերաբերյալ: Այս մասին նշված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարությունը երեկ Կոնգրեսին է փոխանցել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման ստորագրված տարբերակը, հաղորդեց Ամերիկայի […]
23:50 24.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 18։16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգնաձոր-Հորս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1990 թ․) դուրս […]
23:48 24.06.2022
Արգենտինայի հեղինակավոր 12 հասարակական կազմակերպություններ հունիսի 23-ին հայտարարություն են տարածել հունիսի 15-ին «La Nación» օրաթերթի հրապարակած՝ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շեֆիկ Վուրալ Ալթայի նամակի վերաբերյալ՝ նշելով, որ հոդվածի միակ նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է, «20-րդ դարի առաջին ցեղասպանության», որի զոհերի թիվը շուրջ 1,5 միլիոն է: Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը հունիսի 24-ին հրապարակել է «Página 12» հեղինակավոր օրաթերթը։ […]
23:42 24.06.2022
Ահազանգը հունիսի 20-ին էր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: Եվ սա այն դեպքը չէ, երբ գրքի գողը գող չէ: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը: Նույն օրերին նմանատիպ մեկ այլ […]
23:41 24.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 24-ին և 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում hունիսի 24-26-ի կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի […]
23:24 24.06.2022
«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում: Շարժման մասնակիցները բարձրաձայնել են տնտեսական, դատաիրավական համակարգի խնդիրների մասին, անդրադարձել օրերս ԲԴԽ` լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը: Իշխան Սաղթելյյանը ամփոփել է Արցախ կատարած եռօրյա այցի արդյունքները, իսկ հանրահավաքն ավարտվել է երթով ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
23:12 24.06.2022
Հունիսի 24-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման և զբաղեցրած դիրքերի բարելավման գործողություններ։ Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։
22:55 24.06.2022
Հունիսի 24-ին` ժամը 17:59-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1986 թ.) […]
21:41 24.06.2022
Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը, մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսության արդիականացման միջոցառումներին, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, արտահանման դիվերսիֆիկացման հնարավորություններին։
21:27 24.06.2022
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարել Անկարա։ Նրան նախ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա կայացել է կողմերի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, եղել է տնտեսությունը։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, […]
16:57 24.06.2022
Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև, որն այցով գտնվում է Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TRT-ն: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է դռնփակ։ Հաղորդվում է, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության […]