TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը

08:21 27.06.2022

“ՀԱԷԿ” ՓԲԸ և АО “Русатом Оверсиз” ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացավ ս/թ հունիսի 23-ին` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր […]

̰

08:10 27.06.2022

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը […]

̰
Արարատում Mercedes-ը մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, ապա` բախվել Opel-ին. կա վիրավոր

23:54 25.06.2022

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Ժամը 18:00-ի սահմաններում 42-ամյա Արամ Պետրոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա կայանված, 34-ամյա Մայիս Ջանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի […]

̰
Հրդեհ Արտիմետ գյուղի վագոն-տնակներից մեկում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

23:53 25.06.2022

Հունիսի 25-ին՝ ժամը 23:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտիմետ գյուղի Րաֆու փողոցում գտնվող վագոն-տնակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 25.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում hունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին […]

̰
Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա

23:42 25.06.2022

Հունիսի 25-ին` ժամը 22:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
̰
Հրդեհ Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում

23:00 25.06.2022

Հունիսի 25-ին՝ ժամը 17։27-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 21։10-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

̰ ̰
̰
SHANTNEWS

21:55 25.06.2022

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում

21:44 25.06.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։ Մասնավորապես, Կումայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արթիկի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, […]

̰
Ջավախքում 43-ամյա Վարդուհի Ղազարյանը ծննդաբերել է 14-րդ երեխային

20:53 25.06.2022

Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան, հայտնում է jnews.ge-ն։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին Ախալքալաքում: Նորածին տղայի քաշը 2 կգ 600 գրամ է, հասակը 48 սմ, անունը՝ Դանիել։ Նրա մայրը՝ 43-ամյա Վարդուհի Ղազարյանը, իրեն հիանալի է զգում և ասում է, որ դեմ չէ նորից ծննդաբերել։ Կինն ամուսնացած է 19 տարեկանից։ Ղազարյանների […]

̰
Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը

20:40 25.06.2022

Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովին […]

̰
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը․ Պուտին

20:28 25.06.2022

Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ռուս-բելառուսական բանակցությունները։ «Ինչպես պայմանավորվել էինք, դուք բարձրացրել եք հարցը, մենք որոշում ենք կայացրել, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Բելառուսին կփոխանցենք «Իսկանդեր-Մ» մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք, ինչպես գիտեք, կարող […]

̰
Թթուջուր գյուղի մոտակայքում «UAZ»-ը հայտնվել է ձորակում

20:15 25.06.2022

Հունիսի 25-ին՝ ժամը 12:44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակա սարում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․) կողաշրջվել և հայտնվել է ձորակում (մոտ 120 մ)։ Փրկարարները […]

̰
SHANTNEWS

13:00 25.06.2022

̰
Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ․ ԱՀ նախագահ

12:53 25.06.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին: Երկրի ղեկավարը ելույթի իր խոսքում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական արդյունքում հազարավոր տեղահանված բնակարաններով: Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել […]

̰
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են հեռախոսը գողացողին

12:51 25.06.2022

Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը: Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել […]

̰
Արմավիրի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

12:46 25.06.2022

Հունիսի 25-ին՝ ժամը 10:28-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն. ՀՀ նախագահ

12:45 25.06.2022

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը: Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հոգեբարարձուների խորհրդի հարգարժան անդամներ, Տեղական մարմինների ներկայացուցիչներ, Տիկնայք […]

̰
Դանակահարություն Արարատ գյուղում. հանցագործությունը բացահայտվել է

12:39 25.06.2022

Հունիսի 24-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 23.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել […]

̰

12:17 25.06.2022

Իրանի հարավում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Աղբյուրի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քիշից 32 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

12:08 25.06.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

̰
Արարատի մարզի որոշ հասցեներում հունիսի 28-ին 36 ժամով գազամատակարարումը կդադարեցվի

12:06 25.06.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին

11:56 25.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին Պետականության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները: Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կհարստացնի երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով»:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են

11:55 25.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

11:41 25.06.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին ժամը՝ ժամը 11:15-ին, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

11:30 25.06.2022

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին բաժին է ներկայացել 23-ամյա Դավիթ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը […]

̰
Վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

11:24 25.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին: Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք: Նիստում ներկայացվում է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:

̰
BACK_TO_TOP