16:55 24.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հունիսի 27-ից հուլիսի 19-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ […]
16:54 24.06.2022
2022 թվականի հունիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ հանդիպմամբ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արման Դիլանյանը կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը ամրապնդելու համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ։ Ռոբերտ Սպանոն շնորհակալություն […]
16:51 24.06.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրամիության խորհրդի՝ Ուկրաինային և Մոլդովային անդամակցության, իսկ Վրաստանին հեռանկար տալու որոշմանը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Զուրաբիշվիլիի խոսքերով՝ սա պատմական օր է, քանի որ ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը: «Այժմ մենք պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ հասնելու թեկնածուի կարգավիճակին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը: Զուրաբիշվիլին […]
16:48 24.06.2022
Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական մամուլի հաղորդմամբ՝ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որը նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պարզվել է, որ Թուրքիայի քաղաքացի […]
16:46 24.06.2022
Հայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում Էջմիածին-Ակնալիճ 14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է: Խմբային մրցավազքում` […]
16:44 24.06.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի […]
16:33 24.06.2022
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում, հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով […]
16:20 24.06.2022
Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Լյուքսեմբուրգը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, […]
16:13 24.06.2022
Հունիսի 22-ին Շենգավիթի ոստիկանները Մասիսի գործընկերներից ստացան հեռախոսագիր, որ ժամը 20։10-ին որովայնի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19։30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով: Տեղում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական […]
16:00 24.06.2022
Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Քննարկվել են տնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր ռիսկերի նվազեցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել էկոնոմիկայի նախարարության կողմից կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու […]
15:49 24.06.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում ողջունել է Եվրախորհրդի որոշումը, որով պաշտոնապես ճանաչվում է Վրաստանի եվրոպական հեռանակարը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Այսօր պատմական օր է․ ԵՄ-ն ճանաչում է կառույցին անդամակցելու Վրաստանի եվրոպական հեռանակարը։ Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր պայմանները՝ օր առաջ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Շնորհավորում ենք Ուկրաինային և Մոլդովային», — գրել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով […]
15:44 24.06.2022
2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Ինչպես հայտնում են Սահմանադրական դատարանից՝ հանդիպման ընթացքում Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում: Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի […]
15:38 24.06.2022
Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել […]
15:33 24.06.2022
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը: Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը:
15:28 24.06.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-24-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ Այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել այցի […]
15:23 24.06.2022
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության […]
15:07 24.06.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված […]
15:00 24.06.2022
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով «Նիվան» գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով պարեկային […]
14:49 24.06.2022
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի, ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է հայ-թուրքական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ […]
14:43 24.06.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը: Գնահատվել են ԱՊՀ անդամ-պետությունների կողմից հաստատված մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021թ. համար նախատեսված […]
14:41 24.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
14:27 24.06.2022
Ոստիկանության Կապանի և Մեղրիի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին՝ ժամը 02։30-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մեղրիի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Սոբգանի Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն […]
14:27 24.06.2022
Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համահայկական նշանակության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի համադրման կարևորությունը: Կողմերը նաև անդրադարձ են կատարել […]
14:20 24.06.2022
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն (ՀՄԴԿ) այսօր մարդու առողջության, սննդի անվտանգության և զարգացման ամենալուրջ սպառնալիքներից է: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Ազգային միջգերատեսչական աշխատաժողովին, որի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական աջակցությամբ իրականացված Հայաստանում ՀՄԴԿ հսկողության և կանխարգելման ազգային ռազմավարության և 2023-2027 թվականների միջգերատեսչական միջոցառումների ծրագրի մշակումը: Աշխատաժողովին մասնակցել են առողջապահության, էկոնոմիկայի, […]
14:14 24.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության շարունակությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի արդյունավետ փորձը՝ Վահրամ […]
14:07 24.06.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳՆ-ղեկավար Յայիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների դեսպանների նշանակման հարցին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ Չավուշօղլուի՝ «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»: Անդրադառնալով Իսրայելի զբոսաշրջիկներին «սպառնացող վտանգներին», որի մասին պնդում է իսրայելական կողմը, Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կանխելու է […]
14:00 24.06.2022
Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ Հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը: Հանդիպման […]
13:56 24.06.2022
Հունիսի 24-ին` ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 8 քմ։
13:50 24.06.2022
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը և Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի և Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ: Վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ […]