TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կպատասխանի լրատվամիջոցների հարցերին

13:30 24.06.2022

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մեկ հարց հղել։

̰
Տիգրան Ուլիխանյանը դադարեցնում է ՔՊ-ին իր անդամակցությունը

13:27 24.06.2022

ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը գրել է, որ 2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ «Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ […]

̰
Արցախում ավարտվել է միասնական քննությունների հիմնական փուլը

13:14 24.06.2022

Արցախում ավարտվել է միասնական քննությունների հիմնական փուլը: Այսօր՝ հունիսի 24-ին, երկու քննական կենտրոններում քննություններ են անցկացվել «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից: «Ռուսաց լեզվից» քննությանը մասնակցության հայտ էր ներկայացրել 20, «Քիմիայից»՝ 57 դիմորդ:

̰
Հրազդանի կիրճից դեպի Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարհահատվածը բաց է

00:03 24.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Երևանի Հրազդանի կիրճից (Կիևյան կամրջի ներքևի հատվածը) դեպի Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարհահատվածը բաց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Կոմիտասի պողոտայում բախվել է չորս ավտոմեքենա

00:01 24.06.2022

Հունիսի 23-ին` ժամը 18։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen […]

̰
Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը

23:59 23.06.2022

Հունիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին առկա փոխգործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։ Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական […]

̰
Վահան Քերոբյանն Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

23:55 23.06.2022

Նախարար Վահան Քերոբյանն Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի հետ քննարկել է տնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուդմուրթական Հանրապետության միջև տնտեսական կապերի զարգացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր։ Միխայիլ Տումինը ներկայացրել է Ուդմուրթական Հանրապետության արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը, հատկապես առանձնացնելով կահույքագործության, մետաղագործության, մեքենաշինության և գյուղանտեսության […]

̰
Ուկրաինան այդ պահին սպասում էր ավելի քան 30 տարի․ Զելենսկին՝ Ուկրաինային ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին

23:46 23.06.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եզակի և պատմական պահ է համարել Կիևին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելը: «Անկեղծորեն ողջունում եմ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՄ առաջնորդների որոշումը։ Սա յուրահատուկ և պատմական պահ է Ուկրաինայի և ԵՄ-ի հարաբերություններում»,- գրել է նա Twitter-ի իր էջում։ Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին հայտարարել է, որ իր երկիրը կարող է դառնալ հանրակցության […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվել են պարապմունքներ

23:45 23.06.2022

Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին և անվտանգության պահպանման կանոններին։

̰
Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել է հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

23:37 23.06.2022

Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն վերականգնվել է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։  

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:34 23.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 23-25-ը և 27-28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում hունիսի 23-28-ի կեսօրից հետո և գիշերը քաղաքի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ–ին

23:09 23.06.2022

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված […]

̰
Հայտնի է՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ովքեր կգլխավորեն ՔՊ-ի ցուցակները

23:03 23.06.2022

ՔՊ-ից տեղեկացնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները կգլխավորեն․ -Ալագյազում՝ Անզոր Ուռուսյանը, -Ալավերդիում՝ Արեն Մկրտչյանը, -Ակունքում՝ Հունան Ռուբենյանը, -Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, -Բերդում՝ Վահրամ Սուքիասյանը, -Բյուրեղավանում՝ Վլադիմիր Վարդևանյանը, -Գյուլագարակում՝ Խաչիկ Վարդանյանը, -Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը, -Թալինում՝ Տավրոս Սափեյանը, -Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը, -Ծաղկահովիտում՝ Նորաին Հակոբյանը, -Չարենցավանում՝ Արթուր Գալստյանը, -Ջրվեժում՝ […]

̰
Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

23:01 23.06.2022

Հունիսի 22-ից մեկնարկած ճամբարային հավաքների շրջանակում N զորամասի հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվել են մասնագիտական գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։

̰
Անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ

22:44 23.06.2022

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հունիսի 23-ին N զորամասի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։    

̰
̰
Երևանում` Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց, բարդին արմատից պոկվել ու տապալվել է` վնասելով մի քանի ավտոմեքենա

22:17 23.06.2022

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda […]

̰
Մեկնարկել է մարտավարական զորավարժություն

22:00 23.06.2022

N զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտի զինծառայողների ներգրավմամբ հունիսի 23-ին մեկնարկել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Անցկացվող զորավարժության նպատակն է մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում վաշտի ներդաշնակման կատարելագործումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և պատրաստության ամրապնդումը։

̰
SHANTNEWS

21:55 23.06.2022

̰ ̰
Ջրային կոմիտեի նախագահը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

21:29 23.06.2022

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալների և խորհրդականի, «Ջրառ»ՓԲԸ-ի ղեկավարության, «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության մասնաճյուղի (ՀՏԶՀ ՋՏ ԾԻՄ) մասնագետների ուղեկցությամբ այցելել է Վեդիի ջրամբար և ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նախագահին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկից մինչև 2022թ. մայիսի 31-ն […]

̰
ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվում կոտրված ծառերի, շենքերի տանիքների պոկվելու մասին

21:18 23.06.2022

Ժ․19։44-ից ՃԿԱԿ 911 ԱԿ-ում բազմաթիվ ահազանգեր են ստացվում, կոտրված/շրջված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների, վերելակում արգելափակված քաղաքացիների, տների և շենքերի տանիքների պոկվելու/վնասված լինելու վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ։ «Ըստ առաջնայնության` կանչերը սպասարկվում են հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կամ փոխանցվում են համապատասխան ծառայություններին (կոմունալ, էլ․ցանց)»,- գրել է Փամբուխչյանը։

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում

21:06 23.06.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, 19-ին և 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունիսի 16-18-ը և 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […]

̰
Երևանում կանցկացվեն թենիսի Մ14 տարեկան տղաների՝ Եվրոպական ամառային գավաթի որակավորման շրջանի թիմային խաղերը

15:59 23.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։ Երևանում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։ Հայաստանի թիմն, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:57 23.06.2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 28-ամյա Ռազմիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]

̰
Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

15:55 23.06.2022

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար: «Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչև […]

̰
Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի թեկնածությանը՝ պայմանները կատարելուց հետո

15:54 23.06.2022

Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որը կոչ է անում Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, ինչպես նաև աջակցել Վրաստանի եվրոպական հեռանկարին, փոխանցում է Aliq.ge-ն։ Բանաձևին կողմ է քվեարկել 529 պատգամավոր, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։ Փաստաթղթում խորհրդարանականները Եվրախորհրդին կոչ են անում Ուկրաինային և Մոլդովային անհապաղ տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Նույնը խորհուրդ է տրվում Վրաստանին, […]

̰
Էրդողանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սալմանին, որին նա համարում էր մարդասպան

15:52 23.06.2022

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանի և թագաժառանգի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է, որ տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցություններից հետո Մուհամեդ Բին Սալմանը մասնակցելու է Էրդողանի կողմից նրա պատվին կազմակերպած պաշտոնական […]

̰
Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

15:50 23.06.2022

Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն: «Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայ իրավաբանական միության պատվիրակությանը

15:49 23.06.2022

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանական միության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Վարպետյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ կազմակերպության նպատակն է տարբեր միջազգային հարթակներում պաշտպանել հայ ժողովրդի և արցախահայության իրավունքներն ու շահերը, ինչպես նաև հետամուտ լինել Ադրբեջանի […]

̰
BACK_TO_TOP