23:52 22.06.2022
Հունիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի մոտակայքում, ավտոճանապարհին առկա է մոտ 50 սմ լայնությամբ և 1 մ խորությամբ փոս, որը խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Պարզվել է, որ […]
23:50 22.06.2022
Հունիսի 22-ին՝ ժամը 21:51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․, […]
23:47 22.06.2022
Հանրապետության տարածքում հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ը և 27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Երևան քաղաքում հունիսի 23-27-ի կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում […]
23:30 22.06.2022
Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը: Ժամը […]
23:21 22.06.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է երեք ամսով վերացնել վառելիքի դաշնային հարկը։ «Երեք ամսով վերացնելով դաշնային հարկը` մենք կարող ենք իջեցնել գինը, ինչը փոքր-ինչ կթեթևացնի բնակիչների հոգսը», – ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ելույթում: Բայդենի խոսքով՝ մեկ գալոն (3,785 լիտր) բենզին գնելիս վճարվում է 18 ցենտ հարկ, դիզվառելիքի դեպքում՝ 24 ցենտ։
23:13 22.06.2022
Աֆղանստանի տարբեր շրջաններում վերջին օրերին ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ, հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղետների կառավարման նախարարությանը։ Tolo News-ը նշում է, որ հորդառատ անձրևներից ու ջրհեղեղներից վերջին մի քանի օրերին տուժել են Աֆղանստանի բազմաթիվ նահանգներում, այդ թվում՝ Քաբուլում, Փանջշիրում, Խոստում, Պակտիայում, Նանգարհարում և այլն: «Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, մարդիկ, որոնց […]
23:10 22.06.2022
Հունիսի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող ինքնաձիգ հայտնաբերվեց։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի բնակիչներից մեկը տարիներ առաջ ապօրինի կերպով ինքնաձիգ էր ձեռք բերել, որը պահվում էր գոմի տանիքում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և օժանդակ […]
23:04 22.06.2022
ԱՄՆ-ը հաջորդ տարի կարդյունահանի նավթի ռեկորդային ծավալ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Միայն այս ամիս ԱՄՆ-ն օրական արդյունահանում էր 12 միլիոն բարել նավթ: Դա ավելի բարձր է, քան իմ նախորդի օրոք միջին ցուցանիշը: Մենք հաջորդ տարի նոր ռեկորդ սահմանելու ճանապարհին ենք»,- ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում:
22:59 22.06.2022
Հունիսի 22-ին՝ ժամը 21:53-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Honda» և «ՎԱԶ 21-06» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել […]
22:59 22.06.2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խոսելով Եվրամիության հնարավոր նոր անդամների մասին, ասել է, որ Թուրքիան հիմա ավելի հեռու է եվրաանդամակցությունից, քան, օրինակ, 1999 թվականին: Լյայենը համեմատել է Սլովակիային ու Թուրքիային, որոնք 1999-ին միաժամանակ էին անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել: Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բավականաչափ ճկունությունն ու առաջանցիկությունն ավելի շատ կախված է […]
22:50 22.06.2022
Մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը։ Քննարկվել են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցերը, մասնավորապես էկոպիտակավորման, շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող արտադրությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և տվյալների թվայնացման հարցերը, ներկայացվել է լավագույն փորձը։ Կարևորվել է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանումը պլաստիկով աղտոտվածության վերաբերյալ իրավական պարտավորեցնող միջազգային որոշումների կայացման գործում: […]
22:38 22.06.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, հունիսի 18-ին խուզարկվել են Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի տունն ու կից օժանդակ կառույցները: Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, հրացան, 12 մմ տրամաչափի 24 փամփուշտ, ինչպես նաև կանեփի թփեր։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ կանեփը ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։
22:35 22.06.2022
Աֆղանստանում երկրաշարժի հետևւանքով զոհվածների թիվը հասել է 1,1 հազարի, տուժել է ավելի քան 1650 մարդ, հաղորդում է Tolo News հեռուստաալիքը: Ավելի վաղ Պակտիկա նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության ղեկավար Ամին Հուզայֆան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ավելի քան 1,5 հազար մարդ տուժել է: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է […]
21:42 22.06.2022
Հունիսի լույս 20-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց գյուղում ընկել է: Հիվանդանոց, ապա Այնթապ մեկնած Մասիսի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ դեպքը ոչ թե Այնթապում, այլ Նոր Խարբերդում է եղել: Նոր Խարբերդում իրականացրած միջոցառումների […]
21:28 22.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։ 2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների […]
21:17 22.06.2022
Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ, և կարևորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկու […]
21:04 22.06.2022
«Фабрика звезд 2» երաժշտական նախագծի աստղ Պիեռ Նարցիսը մահացել է սրտի կանգից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ վկայակոչելով դերասանի դստերը։ Կարոլինա-Քրիստել Կալաչևան պատմել է, որ 45-ամյա Պիեռ Նարցիսին երիկամի վիրահատություն են իրականացրել։ Վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել, և կատարողի օրգանիզմը չի դիմացել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 46 տարեկանում մահացել է ծագումով կամերունցի ռուս երգիչ […]
20:52 22.06.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։ Մասնավորապես, Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների և Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացրի, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և […]
20:40 22.06.2022
Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։ «Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները […]
20:15 22.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
17:01 22.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, […]
17:00 22.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:58 22.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: […]
16:50 22.06.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ […]