TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

15:48 23.06.2022

Կառավարության որոշմամբ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների […]

̰
Կպարզեցվի և քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար իրականացվող վարչարարությունը

15:46 23.06.2022

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, կանոկարգել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները: Արդյունքում, կհստակեցվեն նաև քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և […]

̰
Գործադիրը գումար է հատկացրել զինծառայողների շարունակական բժշկական օգնությունը կազմակերպելու համար

15:44 23.06.2022

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ զինվորական ծառայության ընթացքում, այդ թվում նաև 2020 թ. պատերազմի ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողների հատուկ մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է 105,120 հազար դրամով ավելացնել «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը […]

̰
Էկվադորի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի

15:43 23.06.2022

Կառավարությունն ընդունել է «Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Էկվադորի Հանրապետության քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի […]

̰
Հաստատվել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը

15:39 23.06.2022

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը: Որոշման նպատակը հետվճար տրամադրելու միջոցով կենսաթոշակառուների գնողունակության բարձրացումն է՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս, ինչպես նաև անկանխիկ եղանակով գործարքների խթանումն է Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ հիմնավորման՝ կարգի մշակման փուլում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գործընկեր բանկերի միջև […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

15:37 23.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը շնորհավորել է տիկին Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր գիտելիքներով ու փորձով կնպաստի ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ և վստահություն հայտնել, […]

̰
Համակարգը պատրաստ է անկանխիկ գործարքների ավելացման գործընթացին

15:35 23.06.2022

Կառավարության նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Մանրամասներ են ներկայացվել գործընթացի կիրարկումն ապահովելու համար իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում որոշվել […]

̰
Շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգով կձևավորվեն նախաորակավորված մասնակիցների ցուցակներ

15:33 23.06.2022

Գործադիրը հաստատել է Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Ըստ հիմնավորման՝ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ը 120 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին

15:31 23.06.2022

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում: ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել […]

̰
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

15:29 23.06.2022

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացնման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա […]

̰
Զարմացած եմ լսել, թե ինչպես մեր կին գործընկերները կարող են խոսել պատերազմի և բռնության օգտին` գտնելով արդարացումներ․ Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

15:24 23.06.2022

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, և ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու […]

̰
ՀՀ պետբյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով. գործադիրն ընդունել է համապատասխան որոշում

15:19 23.06.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: «Հունիսի […]

̰
Համագործակցության նոր հեռանկարներ ՏՀՏ ոլորտի և բուհերի միջև․ Վահրամ Դումանյանը հյուրընկալել է գործարար Մայքլ Ֆայնբերգին

15:13 23.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Netcracker Technology ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Մայքլ Ֆայնբերգին: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «BostonGene- Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրին՝ հույս հայտնելով, որ հանդիպման արդյունքում փոխշահավետ ու արդյունավետ համագործակցություն կծավալվի բարձր տեխնոլոգիաների բնագավառում […]

̰
Աղբը ջուրը թափելու համար սահմանվել է տուգանք․ քաղաքապետարան

15:07 23.06.2022

Լայն տարածում ստացած տեսանյութի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք: «Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ: […]

̰
Խորհրդարանում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները

15:00 23.06.2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Կողմերն անդրադարձել են մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի […]

̰
SHANTNEWS

14:55 23.06.2022

̰
Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք. քրեական գործ է հարուցվել

14:48 23.06.2022

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես […]

̰
Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված Ֆրանսիայի քաղաքացիներին

14:44 23.06.2022

Հունիսի 23-ին՝ ժամը 11:55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներ` Մ. Դ.-ին, Կ. Շ.-ին, Դ. Ն.-ին, […]

̰
«Հայկական վերածննդի երաշխիքը առաջադեմ, կրթված ու նախաձեռնող սերունդն է». Արթուր Մարտիրոսյան

14:38 23.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին և պատասխանել համաժողովի ձևաչափով ընտրված հարցերին: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին […]

̰
Դադարեցվել են Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

14:33 23.06.2022

Այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշեց բավարարել Հանձնախմբի ներկայացրած միջնորդությունը և Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գ. Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, […]

̰
Կառավարությունը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

14:25 23.06.2022

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հաստատել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 30-ին: […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի կոնգրեսին

14:11 23.06.2022

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը նախարարը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական շուկան զարգացնելու հնարավորությունները և կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված ֆինանսական շուկայի զարգացմանը և ֆինանսների ներգրավմանը։ «Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ։ 2018-ից հետո, երբ փոփոխվեց կառավարման համակարգը, Հայաստանը բռնեց դեմոկրատական զարգացման ուղին, հնարավոր դարձավ այստեղ ևս վարել […]

̰
Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

14:04 23.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք: Հանդիպման […]

̰
16 տարի անց Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

13:57 23.06.2022

Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդն հունիսի 23-ին կմեկնի Թուրքիա։ Դա կլինի արտգործնախարարի մակարդակով իսրայելցի պետպաշտոնյայի առաջին այցը Թուրքիա 16 տարվա դադարից հետո: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Յայիր Լապիդը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային առնչվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգի կարևոր թեմաներից է լինելու երկու երկրների դեսպանների նշանակման հարցը: Անդրադարձ է կատարվելու […]

̰
Ժամանակավորապես կփակվի Կոմիտասի պող. – Ազատության պող. ուղղությունը

13:51 23.06.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող. – Դ. Անհաղթի փող. (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող. – Ազատության պող. ուղղությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ Ազատության պողոտա – Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) – Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը: Հիշեցնենք, որ […]

̰
Հայտնի է Յուրի Շատունովի մահվան պատճառը

13:45 23.06.2022

«Ласковый май» խմբի ղեկավար Յուրի Շատունովը մահացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով, «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է նկարիչ Արկադի Կուդրյաշովը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շատունովն այս գիշեր շտապօգնության մեքենայում մահացել է, նա 48 տարեկան էր։

̰
Փարաքար գյուղում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ վարորդը մահացել է

13:32 23.06.2022

Հունիսի 23-ին` ժամը 11:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […]

̰
Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

13:28 23.06.2022

Ամերիկահայ պրոդյուսեր, բժիշկ, բարերար Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է թանգարանի լրատվական ծառայությունը: Թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են դարձել նաև բարերարներ Ջուլիա Գոունր ու Շիրա Ռուդերմանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը նշել է, որ իրենք մեծ ոգևորվածությամբ են իրենց շարքերն ընդունում […]

̰ ̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 23.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
BACK_TO_TOP