15:53 21.06.2022
Հունիսի 21-ին` ժամը 15։10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա տուժած։
15:44 21.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի՝ 1966 և 1967թթ. […]
15:07 21.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն պետ […]
15:02 21.06.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Արայիկ Հարությունյանը […]
14:46 21.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 21-ին` ժամը 03:40-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը հիշյալ վայրում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է […]
14:38 21.06.2022
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց` անմնացորդ աշխատանքի և կարևոր առաքելության համար: «Ձեր երդմանը հավատարիմ` դուք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ տասնամյակներ շարունակ ծառայում եք բնակչությանը: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, բարօրություն, ուժ ու եռանդ՝ նորանոր կյանքեր փրկելու և […]
14:31 21.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հաղորդում են, որ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։ 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս […]
14:22 21.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:05 21.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։ 2021 թվականի մայիս […]
13:37 21.06.2022
Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ: Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ ըստ Անկարայի՝ նրանք աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս հետ կապ ունեցող այն կառույցներին, […]
13:26 21.06.2022
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ ««Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց […]
13:21 21.06.2022
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ ոստիկանության անզիջում պայքարը շարունակվում է: Հունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը զննության են ենթարկել Կ. Ալվարյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող տան առաջին հարկը, որը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի (ծնված 1992թ.) կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվում է որպես պահեստ: Զննության ընթացքում […]
23:50 20.06.2022
Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Խորհրդարանի դիմաց ժամեր առաջ մեկնարկած «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան ցույցի կազմակերպիչները, այնուհետև հավաքվելով բեմում՝ հայտարարեցին մանիֆեստ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ակտիվիստներն ասել են, որ ցանկանում են ստեղծել ժողովրդական շարժման ազգային խորհուրդ, որտեղ կներգրավվեն հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ ներկայացուցչիչները և, առհասարակ, բոլոր քաղաքացիները: Կից ներկայացնում ենք հանրահավաքի ժամանակ հնչեցված հիմնական ուղերձները՝ […]
23:41 20.06.2022
Հունիսի 13-ից 20-ը Երևանի պարեկները, մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1897 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 186 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի 159 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, […]
23:35 20.06.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օր առաջ հիվանդասենյակում դատավորն ու դատախազն այցելել են իրեն՝ դատավարությունը վարելու, քանի որ ինքը՝ Սաակաշվիլին չի կարողացել դատարան գնալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Սաակաշվիլիի խոսքով՝ իր դատավարության առումով շտապում են, որովհետև առկա «դատողությունների» մասին որոշումը շուտով կկայացնի […]
23:23 20.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ […]
23:10 20.06.2022
Հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի «Թեժ լեռ» կոչվող տարածքում գողություն են անում։ Շտապ մեկնած ոստիկանները այդ վայրում հայտնաբերեցին Լերմոնտովոյի երկու բնակչի, որոնք տրակտորով փորում էին հողը՝ համայնքի 600-լիտրանոց բաքը գողանալու համար։ Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները պարզեցին նաև, որ գողության եկած տղամարդիկ հանցակիցներ ունեն։ Րոպեներ անց Գուգարքի բաժնի ծառայողներն […]
22:45 20.06.2022
Հունիսի 17-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղամարդը հայտնեց, որ վնասվածքը ստացել է Երևանի Տիգրանյան փողոցում` փայտով հարված ստանալու հետևանքով: Տուժած երիտասարդի այս պնդումը, մեղմ ասած, հավատ չէր ներշնչում: Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով […]
22:33 20.06.2022
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF), Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը։ SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս […]
21:41 20.06.2022
Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է առողջապահության նախարարության խորհրդատուների հերթական տարեկան հանդիպումը: Գերատեսչության խորհրդատուների տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության նախարարության ռազմավարության, քաղաքականության առաջնահերթություններն ու օրենսդրական վերջին բարեփոխումները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Երևանում Եվրոպայի […]
21:28 20.06.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ հունիսի 20-ին փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվել է կառավարության ներկայացուցիչների հանդիպում Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված եվ փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է կառավարության լրիվ պատրաստակամությունը համագործակցելու բոլոր մարմինների ու կազմակերպությունների հետ տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծման […]
21:16 20.06.2022
Թուրքական մամուլն անդրադարձել է լիրայի արժեզրկմանը՝ հայտնելով, որ հունիսի 20-ին գրանցվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր լիրայի անկման ամենաբարձր ցուցանիշը (1 ԱՄՆ դոլար = 17.37 թուրքական լիրա): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս համատեքստում, ըստ թուրքական աղբյուրների, բոլորն ուշադրությամբ սպասում են հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա կատարելիք այցին։ Թուրքական կառավարության ձեռնարկած միջոցները […]
21:07 20.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել […]