TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+37.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կողոպուտի մեջ կասկածվող կինը հայտնաբերվեց մայրաքաղաքում

20:59 20.06.2022

Հունիսի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մի կին մոտեցել էր բանկոմատից գումար կանխիկացնող մի կնոջ և օգնություն խնդրել, որ կարողանա նույն բանկոմատից օգտվել։ Ապա հրել էր բանկոմատից արդեն իսկ փող կանխիկացրած կնոջը, հափշտակել նրա 20 հազար դրամանոցն ու փախել: Տուժողից հաղորդում ընդունվեց։ Վաղարշապատի քրեական հետախույզների […]

̰
«Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ ՀՊԹ-ի կամարաշարին

20:41 20.06.2022

Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ին: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը, որը կուղեկցվի ավանդական երաժշտության մոտիվներով, կնպաստի ավանդական մշակույթի արդիականացմանն ու հանրահռչակմանը:

̰
Քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

20:35 20.06.2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև փառատոնի հիմնադիր […]

̰
Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

20:32 20.06.2022

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: ՌԴ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Ողջունում եմ Ձեզ հարգելի Նիկոլ Վովայի, Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումը Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Առաջին հերթին թույլ տվեք Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ցանկանում եմ ևս մեկ […]

̰

20:15 20.06.2022

2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են: Խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են մարիխուանա […]

̰
Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև բախումներ են եղել

16:00 20.06.2022

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ներխուժումից առաջ, զինված բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև, որոնք մտնում են «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման մեջ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի փաստացի օկուպացիայի տակ գտնվող Ալ Բաբում և Աֆրինում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված խմբավորումների շրջանում եղել է 8 սպանված և բազմաթիվ վիրավորներ: […]

̰
Սևանա լճի մակարդակը հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

15:59 20.06.2022

Սևանա լճի մակարդակը հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.77մ (19.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 34սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.461մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 19-ը […]

̰
Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

15:57 20.06.2022

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել: Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է արագացնել գործընթացը: Ամբողջությամբ […]

̰
Շոշ-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածի վիճակը ծանր է

15:55 20.06.2022

Այսօր՝ ժամը 08:24-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու նպատակով, ժամը 08:25-ին, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչը, իր վարած «Վազ 2107» մակնիշի […]

̰
Ընտրվել է ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար

15:50 20.06.2022

Սույն թվականի հունիսի 15-18-ը Ժնևի էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կենտրոնական հանձնախմբի առաջին՝ առկա հանդիպումը, 2018 թվականից հետո։ Հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր։ Հունիսի 17-ին` Կենտրոնական հանձնախմբի հերթական նիստի ժամանակ, ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար ընտրվեց Պրետորիայի (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետի դեկան, Վերապատվելի Դր․ Ջերիի […]

̰
Մրցույթ՝ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն մատակարար»

15:45 20.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում: Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն: Մասնակցության պայմաններ Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը ստուգման նպատակով ուղարկել է ՔԿ

15:19 20.06.2022

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: […]

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից կաշառք ստանալու գործը դատարանում է

15:14 20.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները: Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, 2020թ. […]

̰
SHANTNEWS

14:55 20.06.2022

̰
Նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է «… և արցունքը փոխեց իր համը» գրքի հեղինակ, հադրութցի Վիկա Ավետիսյանին

14:44 20.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը: Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական […]

̰
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

14:41 20.06.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է խմբակցությունը:

̰
Բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

14:29 20.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին: […]

̰
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

14:20 20.06.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

̰
̰
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

14:02 20.06.2022

Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայրենիքին, արցախահայությանը մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Նորին Սրբությունը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց Արցախի […]

̰
67 հաղորդում, 48 հանցագործություն, 19 պատահար. ԱՀ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

13:53 20.06.2022

2022 թվականի հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 67 հաղորդում, 48-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 44-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Շաբաթվա ընթացքում խարդախության վերաբերյալ ստացված 2 հաղորդումից 1-ը՝ բացահայտվել է: Հանցագործությունները բացահայտելու և հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:44 20.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

13:36 20.06.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Հակոբյանը երեք հաղթական գոտեմարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0-6 հաշվով […]

̰
Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

13:28 20.06.2022

Պահպանելով լավագույնը` գնում ենք բարեփոխումների ճանապարհով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ տնօրեն Ահարոն Բարսեղյանին։ Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը: «Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության […]

̰
Վահագնի թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է ՁՀՆ-7-ի նռնակ

13:20 20.06.2022

Հունիսի 20-ին` ժամը 09։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հայտնաբերված ՁՀՆ-7-ի նռնակը՝ առանց […]

̰ ̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 18.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

22:51 18.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 18-19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բուլղարիայի նախագահին

22:38 18.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Բուլղարիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կընդլայնենք մեր երկրների միջև առկա հարաբերությունները»:

̰
«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով

22:24 18.06.2022

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում: Շարժման մասնակիցները ելույթներ են ունեցել, ներկայացրել պետության զարգացման իրենց պատկերացումները: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները կարևորել են անվտանգային համակարգի հզորացման, ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու անհրաժեշտության հարցերը, առաջարկել են որպես պետական առաջնահերթություն որդեգրել «ամեն ինչ հանուն բանակի, պաշտպանության և անվտանգության» սկզբունքը: Նրանք խոսել են նաև […]

̰
BACK_TO_TOP