15:07 10.06.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում:
ՀՀ գլխավոր դատախազը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազության տեղի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից Արցախի դեմ 2020թ. սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի կազմակերպման խնդիրները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, ինչպես նաև շփման գծի ԶՈւ հսկողության գոտիների անվտանգության հետ կապված հարցերը:
Գոհունակությամբ ընդգծվել է, որ 2022թ. անցած ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է առանձին հանցատեսակներով հանցագործության դեպքերի նշանակալի նվազում: Էականորեն նվազել են զինվորական ծառայության կրման, զինծառայողների ներքին փոխհարաբերությունների հետ կապված հանցագործությունները: 2022թ. ընթացքում ԱՀ զինված ուժերում ներքին հարաբերությունների հետ կապված սպանության դեպքեր և սպանության փորձեր տեղի չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ ԱՀ ԶՈւ-ում հանցավորության վիճակի վերլուծությունը փաստում է, որ բանակում բարձրացել է կանոնադրային կանոնների պահպանման, ընդհանուր կարգապահության մակարդակը:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 3 զինծառայողի սպանության և 16 զինծառայողի սպանության փորձի դեպքեր: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման, զինծառայողների, բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրներին: Կարևորվել է առաջնագծում ԶՈւ զինծառայողների մարտական հերթապահության պայմանների բարելավման, դիրքերի կահավորման՝ արդյունավետ շարունակվող գործընթացի նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբին սպասարկող ՌԴ դատախազության ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:
Արթուր Դավթյանը կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին հանձնարարել է ԶՈւ ստորաբաժանումներում հանցագործությունների կանխարգելման խնդրի կարևորությունից ելնելով՝ հաճախակի լինել դրանց տեղակայման վայրերում, հրամանատարական կազմի և շարքային զինծառայողների հետ տանել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև զինծառայողների պարագայում իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին բացատրական աշխատանքներ:
ՀՀ գլխավոր դատախազը նաև հորդորել է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել ԶՈւ-երում հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դրանց նպաստող պատճառների և պայմանների վերհանման, այդպիսիք վերացնելու նպատակով իրավասու պետական մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու իր հանձնարարության կատարման հարցում:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...