TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանում էլեկտրաշչակ է փորձարկվելու

15:20 08.06.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հունիսի 9-ին փորձարկվելու է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի (Արգիշտիի 1) էլեկտրաշչակը: Քաղաքապետարանը պատճառված հնարավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

̰
ՌԴ-ն ՀՀ ԱԻՆ-ին «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա է նվիրել

15:14 08.06.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա: Վերոնշյալ գույքի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում, հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը:

̰
Սպանություն և խուլիգանություն Տաշիր քաղաքում. երկու անձ ձերբակալվել է

15:08 08.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Տաշիր քաղաքում կատարված սպանության և խուլիգանության դեպքերը: Լոռու մարզի Նովոսելցովո բնակավայրի 27-ամյա բնակչի` հրազենային, իսկ Տաշիր քաղաքի 24-ամյա բնակչի` կտրած-ծակած թափանցող վնասվածքներով […]

̰
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կայցելի Հայաստան

15:04 08.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ հունիսի 16-17-ը Հայաստան այցի մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին […]

̰
Վահան Քերոբյանը հունիսի 10-12-ը կմեկնի ՌԴ

15:00 08.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի […]

̰
«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի հարցով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով

14:56 08.06.2022

«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ՝ երկրորդ անընդմեջ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք շեշտում […]

̰
SHANTNEWS

14:55 08.06.2022

̰
Գործադիրն առաջարկում է բարելավել տնտեսվարողների գործունեության պայմանները

14:50 08.06.2022

Գործող ընթացակարգի համաձայն՝ անձը, որը ցանկանում է զբաղվել առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեությամբ, այդ մասին ծանուցում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն: Ինչպես հաղորդում է ԱԺ կայքը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ […]

̰
Թուրքական լիրան տարեսկզբից ի վեր արժեզրկվել է 28%-ով

14:44 08.06.2022

Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 8-ի առավոտյան հասել է 17.10 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում […]

̰
Առաջարկվում է միասնականացնել իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը

14:38 08.06.2022

Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման և ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձևով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ, հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, […]

̰
Վանաձորում գազանջատումներ կլինեն

14:30 08.06.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 9-ին՝ ժամը 10:00-19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Ուսանողական, Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները կունենան արժանապատիվ աշխատավարձ

14:23 08.06.2022

Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը՝ կառավարության առաջարկը քննարկվել է […]

̰
Սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն

14:16 08.06.2022

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ՝ արձագանքելով նրանց առաջնային կարիքներին և ապահովելով սննդով, հագուստով և առաջին անհրաժեշտության գույքով: Գումարի չափը տարբեր սոցիալական խմբերի և իրավիճակների համար կլինի տարբեր. այն կսահմանվի կառավարության կողմից: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի […]

̰
Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

14:10 08.06.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները: Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ […]

̰
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը

14:02 08.06.2022

Հունիսի 8-9-ը կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, որը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների […]

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը

13:55 08.06.2022

Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։

̰
Նորվեգիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը

13:50 08.06.2022

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պատմականորեն արմատացած ջերմ կապերը հիմք են […]

̰
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում

13:43 08.06.2022

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում։ Հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Ժորդի Արարատը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մալաքյանը և Արթուր Սերոբյանը:

̰
Թուրքիայի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի ու Սիրիայի հետ կապված հարցեր

13:36 08.06.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Ըստ թուրքական կողմի տարածած հայտարարության՝ զրույցի հիմնական թեմաները եղել են Ուկրաինայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, քննարկվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության կապված հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Աքարը շեշտել է, որ Ուկրաինայում զոհերի թվի աճից ու հումանիտար վիճակի […]

̰
Երևանում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա

13:29 08.06.2022

Հունիսի 8-ին՝ ժամը 11։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

̰
Դատախազությունը միջոց է ձեռնարկել դրական վարքագծով ևս 2 դատապարտյալի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար

13:26 08.06.2022

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումնասիրվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: Այդ շրջանակում, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող երկու կին դատապարտյալների անձնական գործերը: […]

̰
Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն Արծվաբերդում. երկու անձ կալանավորվել է

13:18 08.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ կտրած-ծակած վնասվածքներ ստանալու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 01:50-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից: […]

̰
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

13:11 08.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին: Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, […]

̰
Իսպանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 225-ի

23:59 07.06.2022

Իսպանիայում կապիկի ծաղիկով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 225-ի, հայտնում է բժշկության խնդիրներին նվիրված ConSalud պորտալը ՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության տվյալները: Ավելի վաղ հաղորդվել էր 156 հաստատված դեպքի մասին։ Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ […]

̰
̰
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

23:39 07.06.2022

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում […]

̰
«Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է, մենք պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա»․ Խոակին Կապառոս

23:23 07.06.2022

Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 7-ին` Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ (հարցեր Արտակ Գրիգորյանին) -Ձեր մտքերն ու սպասելիքները վաղվա խաղի հետ կապված: Իհարկե մեզ վաղը դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին, դիտել ենք վերջին հանդիպումը Ուկրաինայի […]

̰
Զովունի և Քասախ համայնքներում գողություններ էր արել ու բռնվել

23:10 07.06.2022

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի մի բնակիչ Զովունի և Քասախ համայնքներում գողություններ է անում։ Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո մայիսի 25-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Պարզվեց՝ 2021 թ. ապրիլից 2022 թ․ մայիս ամիսը նա Զովունի և Քասախ համայնքների կիսակառույց շինություններից, նկուղից, մեքենայից ու ավտոտնակներից գողություններ էր արել: Դեպքերի […]

̰ ̰ ̰
BACK_TO_TOP