22:20 07.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-12-ի գիշերը […]
22:09 07.06.2022
Հունիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, բնապահպանության և ընդերքի տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Գորիս» անտառտնտեսության Շուռնուխի 3-րդ պահաբաժնում ծառ են ապօրինի հատում: Պահաբաժին մեկնած Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա: Տարածքում ևս փայտանյութ կար։ Պարզվել է ծառերը հատողի ինքնությունը, որը Սյունիքի մարզի 42-ամյա բնակիչ է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
21:49 07.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված՝ փորձագիտական չորրորդ այցը։ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Հայաստան ժամանած 5 փորձագետներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրընկալել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Ողջունելով […]
21:38 07.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
21:29 07.06.2022
Հունիսի 7-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել դաշտային կապի հանգույցները և ապահովել կառավարման կետերի գործունեությունը։
21:08 07.06.2022
Հունիսի 2-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցներով բացել են Նորատուս գյուղի Մամիկոնյան փողոցի առանձնատան պատուհանը և գողացել գազի կաթսա, ջեռուցման 28 մարտկոց և հեռուստացույց: Գողությունը բացահայտելու ուղղությամբ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որոնց ստուգման նպատակով ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ։ Ճշտվեց հանցագործության […]
20:56 07.06.2022
N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են պայմանական մարտական իրավիճակում ստորաբաժանումների խնդիրները և փոխգործակցության կարգը, մարտի վարման կանոնները։ Առաջադրվել են ուսումնամարտական և մարտավարական խնդիրներ, ստուգվել են հրամանատարների՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում որոշումների կայացման և անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները։
20:49 07.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան […]
20:46 07.06.2022
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Runner մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և մոտ 2 մետր […]
20:39 07.06.2022
Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային այսօր՝ հունիսի 7-ին, հանձնել է իր հավատարմագրերը: Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ալբանիայի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները փոխադարձ […]
20:30 07.06.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երևանում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի անցկացման մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հունիսի 9-10-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի […]
20:23 07.06.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ազգային անվտանգության ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտից որպես կաշառք պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով։ Ավելորդ խնդիրներից […]
20:16 07.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
20:08 07.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և նախարարության հովանու ներքո հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը ( https://sbdays.am/ ), որին մասնակցելու համար Հայաստան կժամանի մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։ Ինչպես տեեկացնում են նախարարությունից, միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության […]
17:57 07.06.2022
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 26-ին մասնակցել է Բիշքեկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը՝ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի հեռանկարները՝ առանց խոչընդոտների։ Զարգացման ուղիները» թեմայով և հանդես եկել ելույթով։ Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական ապրանքների ցուցահանդես, որին Հայաստանը հանդես է եկել համապատասխան տաղավարով:
17:46 07.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և հաստատել է Տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը: Ուղեցույցով ներկայացվում են տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների, մասնավորապես՝ տեսալսողական ծրագրերի տարածման իրավունքի տրամադրման շրջանակում վարվող գնային քաղաքականության և պայմանագրային դրույթների հետ կապված հարաբերությունները։ Դիստրիբյուտորները և ցանցային օպերատորները տնտեսական […]
17:42 07.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները՝ մեխանիզմը, թմրանյութեր իրացրած երկու անձի, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերած անձանցից երեքի ինքնությունը. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան […]
17:39 07.06.2022
Վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնցից հանվել են տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր կորոնավիրուսային սահմանափակումները: Ցանկում ընդգրկված են Հայաստանն ու Ղրղզստանը։ Ավելի վաղ ՌԴ կառավարությունը սահմանափակումներից հանել էր Չինաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոնղոլիան, Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնեցկը և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։
17:34 07.06.2022
Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Խաչատուր Բորիսի Մելիքսեթյանը: Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970թ-ին, Երևան քաղաքում: 1987-1992թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1993-1996թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ: 1994-1998թթ-ին աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վերնադսկու անվան երկրաքիմիայի և […]
17:31 07.06.2022
Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ «2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը […]
17:26 07.06.2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է արդյունքներն ու խոսել առաջիկա անելիքների մասին. «Բոլորի պարագայում էլ միշտ ավելին եմ սպասում: Եթե գոհ եղա արդյունքներից, ուրեմն այլևս անելիք […]
17:23 07.06.2022
Հունիսի 6-ին նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ Հրամանատարությունը շնորհավորել է զորամասի անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, խրախուսել բարձր պատրաստությամբ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։
17:21 07.06.2022
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են […]
17:13 07.06.2022
Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին: Արարատ […]
17:12 07.06.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունիսի 7-ի դրությամբ (2022թ.)։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 212.38մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 11.91մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 4.21մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 7.46մլն մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 3.50մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
17:05 07.06.2022
Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա։ Նա հանդիպում է ունենալու Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվելու են Անկարա-Մոսկվա հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում վերջին իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։ Օրակարգային կարևորագույն թեմաներից է լինելու Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրվող հացահատիկը միջազգային շուկաներ հասցնելու համար անվտանգ միջանցքի ձևավորումը։ Քննարկվելու է […]