TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան ընկել է ձորը. կա զոհ

17:02 07.06.2022

Հունիսի 7-ին՝ ժամը 15։24-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1982 […]

̰
Արցախցիների համար երկար սպասված ծրագրի գործարկումն իրականություն է դառնում

16:57 07.06.2022

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի և պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց մի խումբ ծնողների և ընտանիքների անդամների հետ: Հանդիպման առանցքային թեման Միքայել Վիրաբյանի և Արմեն […]

̰
Բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում

16:51 07.06.2022

65 տոկոս կառավարության, 35 տոկոս համայնքային միջոցներով են իրականացվել Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 716 հազար դրամ է։ Ընդհանուրը 2150 մետր երկարությամբ ներքին ցանցի Սարագյուղ և Բավրա բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտված են, Ղազանչի բնակավայրում […]

̰
Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք

16:46 07.06.2022

Վրաստանում մեկ շաբաթում հայտնաբերվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 514 մարդ, 7 մարդ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Շրջանառվող և գերակշռում է Omicron B.A.2 շտամը: Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 103 529 թեստ, որից 93 577-ը՝ արագ հակագենային թեստով, 9 952-ը՝ ՊՇՌ թեստով։

̰
Իրանցի գեներալը սպառնացել է «հողին հավասարեցնել Թել Ավիվն ու Հայֆան»

16:41 07.06.2022

Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգևոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- […]

̰
Քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների 2021 թ. բյուջետային հատկացումները

16:33 07.06.2022

2021 թ. ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագրի 194 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 174 մլրդ 809 մլն դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 97,7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ 2,3 տոկոսով ավելի: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների 2021 […]

̰
Բնությանը պատճառվել է 175 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ

16:29 07.06.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մայիսի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ, տեղեկացնում են գերատեսչությունից։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 49 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 10.687.866 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 15 դեպքով […]

̰
Վենեսուելայի նախագահը կմեկնի Թուրքիա

16:26 07.06.2022

Հունիսի 8-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 4 տարի դադարից հետո այց է կատարելու Անկարա։ Նրան ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումներում քննարկվելու են երկու երկրիների հարաբերությունները՝ մասնավորապես տնտեսական համագործակցության զարգացումը, և տարածաշրջանային հարցեր։ Դիտարկվելու են տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Թուրքիայի և Վենեսուելայի միջև […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

16:19 07.06.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել […]

̰
Առողջապահության ոլորտում նախատեսվում է ապահովագրական համակարգ ներդնել

16:14 07.06.2022

Առողջապահության նախարարությունը 2021 թ. իրականացրել է 12 ծրագիր՝ 53 միջոցառմամբ: Տարեկան պլանը եղել է մոտ 114 մլրդ 496 մլն դրամ, սակայն ճշտված պլանով այն կազմել է 159 մլրդ 191 մլն դրամ: Սա պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորմամբ: Փաստացի առողջապահության ոլորտում 2021 թ. օգտագործվել է 157 մլրդ 909 մլն դրամ, որը 2020 […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:07 07.06.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

̰
Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ և բողոքել Հռոմում PKK-ի գործողություններից

15:57 07.06.2022

Անկարայում Իտալիայի դեսպան Ջորջիո Մարապոդին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը Հռոմում հունիսի 4-ին կազմակերպված «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցույցն է, որի ժամանակ հրապարակայնորեն ցուցադրվել են PKK-ի խորհրդանիշները և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։ Դիվանագիտական աղբյուրներ վկայակոչող թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իտալացի դեսպանին […]

̰
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

15:50 07.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

̰ ̰
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում կվերանայվի կադրային քաղաքականությունը

15:42 07.06.2022

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Ինչպես տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի […]

̰
Վրաստանում կապիկի ծաղիկի մեկ հավանական դեպք է հետազոտվում

15:35 07.06.2022

Վրաստանում կապիկի ծաղիկ հիվանդության մեկ հավանական դեպք է հետազոտվում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով, բացի նշված դեպքից, հետազոտվում էր նաև կապիկի ծաղիկի մեկ այլ հավանական դեպք, սակայն վարակը չի հաստատվել։ «Ինչպես գիտեք, մայիսի կեսերից ուժեղացել է այս և այլ հիվանդությունների նկատմամբ մեր վերահսկողությունը։ Կապիկի […]

̰
ԵՊԲՀ-ում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը

15:14 07.06.2022

ԵՊԲՀ-ում մեկնարկել է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների և օտարերկրացիների ուսուցման դեկանատի շրջանավարտների 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Բժշկական բուհում ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է համաձայն Գիտական խորհրդի կողմից հաստատված ամփոփիչ ատեստավորման կանոնակարգի: Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է: Գործընթացը կազմակերպվում է պատշաճ կերպով:

̰
Պարեկները մարիխուանա և դանակ են հայտնաբերել

15:07 07.06.2022

Հունիսի 2-ին` ժամը 23։20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր […]

̰
Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը

15:00 07.06.2022

Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 – կմ13+100)։ Ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։ Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ […]

̰
SHANTNEWS

14:55 07.06.2022

̰
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկն ունի կողի կոտրվածք

14:50 07.06.2022

Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

14:44 07.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
ՊՆ մեքենան վթարի է ենթարկվել․ 11 զինծառայող վնասվածքներով հոսպիտալացվել է

14:38 07.06.2022

Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 10 ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Ազատություն» ռադիոկայանին պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, զինծառայողներից մեկը կողոսկրի կոտրվածք ունի, մյուս 10 զինծառայողները թեթև քերծվածքներ են ստացել և հավանաբար այսօր դուրս կգրվեն […]

̰
Վարպետության դասերը շարունակվում են. կկայանա երրորդ ամփոփիչ համերգը

14:32 07.06.2022

«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երրորդ ամփոփիչ համերգով: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 11 պատանի երաժիշտներ, որոնք մասնակցել են թավջութակահար Դավիթ Մելքոնյանի անցկացրած վարպետության դասերին: Համերգի մուտքն ազատ է: Վարպետության դասերի շարքին է միացել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և […]

̰
Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրանյութերի փոխանցման փորձը

14:26 07.06.2022

2022 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թաքցված փաթեթ, որում առկա են եղել հաշիշ տեսակի թմրանյութին նմանվող, […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել լատվիացի պաշտոնակցի հետ

14:21 07.06.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար, կոչումով բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ, քննարկել տարածաշրջանային պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին առնչվող թեմաներ։

̰
Ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին

14:13 07.06.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունը, և դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել […]

̰
Սիս գյուղում հրդեհ է բռնկվել

14:07 07.06.2022

Հունիսի 7-ին՝ ժամը 12։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։33-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (16 քմ)։

̰
Հուշարձանների պահպանությունից մինչև վերականգնում

14:02 07.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել են հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանության խնդիրներին և արձանագրվող խախտումներին, ներկայացրել են դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները, պետական մարմինների գործիքակազմը՝ հուշարձանների տարածքներում չթույլատրված գործունեության իրականացման դեպքերում և այլն: Հուշարձանների պատմամշակութային միջավայրի […]

̰
Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը

13:50 07.06.2022

Հաստատվել է Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։ Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա […]

̰
BACK_TO_TOP