13:36 08.06.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Ըստ թուրքական կողմի տարածած հայտարարության՝ զրույցի հիմնական թեմաները եղել են Ուկրաինայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, քննարկվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության կապված հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։
Աքարը շեշտել է, որ Ուկրաինայում զոհերի թվի աճից ու հումանիտար վիճակի վատթարացումից խուսափելու համար շուտափույթ հրադադարի կարիք կա: Քննարկվել են նաև պարենային ճգնաժամի հետ կապված հարցեր, մասնավորապես հացահատիկի, արևածաղիկի ու այլ գյուղմթերքների անվտանգ տեղափոխման (Ուկրաինայից) նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները։
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ինչի համատեքստում, ըստ թուրքական կողմի հայտարարության, Աքարը հիշեցրել է, որ պետք է հավատարիմ լինել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածի (Իդլիբի նահանգի) վերաբերյալ 2019-ին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:
«Սիրիայի հյուսիսի վերաբերյալ շեշտվել է (Աքարի կողմից), որ տարածաշրջանում ահաբեկչական ներկայությունն անընդունելի է, և պետք է անհրաժեշտ պատասխան տալ այդ տարածաշրջանում կայունությանը խաթարող գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...