TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լեգենդների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

13:42 07.06.2022

Սկսվել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հունիսի 16-ին կայանալիք լեգենդների հրաժեշտի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը հասանել են tickets.ffa.am կայքում։ Տոմսերի արժեքն է 500-1000 դրամ։ Հունիսի 9-ից տոմսերը հասանելի կլինեն նաև Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական […]

̰
Տանտիրուհին արթնացել էր, գողն էլ՝ փախել. հանցագործությունը բացահայտվել է

13:37 07.06.2022

Մայիսի 31-ի լուսադեմին բնակարանագողը հրելով բացել էր Գյումրիի Ղորղանյան փողոցի տներից մեկի պատուհանը, մտել տուն, գողացել էր զարդատուփ, արծաթե կախազարդ, դրամապանակ, կենցաղային իրեր: Թոշակառու տանտիրուհին ձայնից արթնացել էր, բղավել, բայց գողին տեսնել կամ գողությունը կանխել չէր կարողացել. Բնակարան մտած անձը փախել էր: Դեպքից րոպեներ անց ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Ղորղանյան փողոց, […]

̰
Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել

13:30 07.06.2022

Թուրքիայի «Պահպանողական վերելք» կուսակցության նախագահ, գործարար Ահմեթ Յըլմազն առաջարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական պայմանագիր կնքել և դաշինք կազմել: Յըլմազը, նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են, հայտարարել է, որ «Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ստիպված են շատ սերտ ռազմա-պաշտպանական պայմանագիր կնքել, փոխանցում է Ermenihaber-ը։ «Թուրքիան չպետք է ուշանա նոր աշխարհակարգի ձևավորման հետ […]

̰
Ինչպես խուսափել օձի խայթոցից, և ինչ անել խայթոցի դեպքում

13:25 07.06.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի: Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։ Միաժամանակ, դեպքերի […]

̰
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

13:19 07.06.2022

2022թ․-ի հունիսի 6-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամադ Մողիմիի և համալսարանի ղեկավար կազմի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

̰
Արցախում մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը

13:12 07.06.2022

Հունիսի 7-ին մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը, տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Այսօր քննություններ են անցկացվել «Ախարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաներից, որոնք կազմակերպվել են երկու քննական կենտրոններում։ «Կենսաբանություն» առարկայից քննությանը մասնակցել է 103, «Աշխարհագրությունից»՝ 8 դիմորդ: ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ողջունել է դիմորդներին՝ մաղթելով հաջողություն։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:00 07.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Թուրքիայում հարցվածների 48.5%-ի կարծիքով Էրդողանը չի ընտրվի առաջիկա ընտրություններում

23:57 06.06.2022

Թուրքիայում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են ակտիվ հարցումներ անցկացնել բնակչության շրջանում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հերթական սոցհարցումն անցկացրել է թուրքական MetroPOLL կազմակերպությունը, որն այս անգամ հարցվածներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով արդյոք առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Էրդողանը կվերընտրվի, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինենեին: Հարցվածների 45.8%-ի կարծիքով՝ Էրդողանը կվերընտրվի նախագահի պաշտոնում: […]

̰
ՄՊՀ-ն նախաձեռնել է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի բարեփոխումներ

23:55 06.06.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղմամբ: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է. 🔷 նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն. 🔷 սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ

23:50 06.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 6-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի […]

̰
Անցած շաբաթ Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 45 անձի

23:45 06.06.2022

Մայիսի 30-ից հունիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ 49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, […]

̰
«Էրդողանի դարաշրջանն ավարտվել է». Ալի Բաբաջան

23:37 06.06.2022

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանն է անդրադարձել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Բաբաջանի՝ Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթե հանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։ «Այդպես չէ,- գրում է Բաբաջանը,- Թուրքիան հավասար չէ Էրդողանին։ Թուրքիան Էրդողանից շատ ավելի մեծ է։ Առհասարակ Թուրքիան […]

̰
ՀՀ ոստիկանության պետը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության պետի հետ

23:37 06.06.2022

Հունիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում: Ոստիկանության պատվիրակությանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ֆրանսիայի Մ-21 ընտրանուն

23:30 06.06.2022

Հունիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 հանդիպումը։ Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց մրցակցին 1։4 հաշվով։ Հայաստան Մ-21 – Ֆրանսիա Մ-21 1:4 (0:1) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Յոնի Հիտիա(Ֆինլանդիա) Գոլերը՝ Լը Ֆե, 21, 76, Գիրի, 66 (11մ), Շաղոյան, 69, Գուստո, 89 Հայաստան Մ-21 1.Արման Ներսեսյան, 2. Վոլոդյա […]

̰
Թուրքիայում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժությունները

23:22 06.06.2022

Հունիսի 20-28-ը թուրքական Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարական բազայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 զորավարժությունները, հայտնում է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Թուրքիայում պաշտոնապես մեկնարկում են «Ramstein Dust II-2022» (RADU II-22) ՆԱՏՕ-ի տեղակայման և պատրաստության զորավարժությունները, տեխնիկան Թուրքիա է տեղափոխվել հունիսի 5-ին ՌԱԴՈՒ զորավարժությունների շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 20-ից 28-ը»,- ասված է հայտարարության մեջ։ […]

̰
Բացահայտվել է թմրավաճառության հերթական դեպքը. երեք անձ ձերբակալվել է

23:15 06.06.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններն իրացրին հունիսի 1-ին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ: Թամանցիների փողոցից նրանք բերման ենթարկեցին երեք տղամարդու` «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ: Նրանցից երկուսի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինով լցված հինգ փաթեթ: Հետագա միջոցառումներով հաջողվեց պարզել, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր մայրաքաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գլազգո

23:09 06.06.2022

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շոտլանդիայի Գլազգո քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ: Հավաքականը կհանգրվանի «Գլազգո Մարիոթ» հյուրանոցում: Հավաքականի կազմում Գլազգո են մեկնել 28 ֆուտբոլիստներ։։

̰ ̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4515 խախտում

22:53 06.06.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 30-ից հունիսի 6-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4515 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]

̰
ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնել պետությունից 52,5 մլն դրամ գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ

22:45 06.06.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են Արցախի դատախազությունից, քրեական գործի մինչդատական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021թ. հուլիսի 15-ին […]

̰
«Էրդողանի միակ մրցակիցը բարձր գնաճն է»․ Bloomberg

22:39 06.06.2022

Աշխարհի առաջատար ֆինանսական պարբերականներից մեկը՝ «Bloomberg»-ը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամեծ մրցակիցը գնաճն է, քանի որ Թուրքիան մտնում է նախընտրական փուլ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «Bloomberg»-ի թուրք լրագրող Սելջան Հաջալօղլուն իր վերլուծության մեջ նշել է, որ թեև ընդդիմադիր կուսակցությունները կազմել են վեց ուժից կազմված դաշինք, սակայն դեռևս հստակ թեկնածու չկա Էրդողանի դեմ։ Վերլուծության […]

̰

22:27 06.06.2022

Հունիսի 6-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դեմիրճյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ոչ բնակելի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին, մարվել՝ […]

̰
«Դիմադրություն» շարժումը հանրահավաք է իրականացրել

22:19 06.06.2022

Այսօր երեկոյան ևս «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է իրականացրել Ֆրանսիայի հրապարակում: Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չեն նահանջելու և վրանները չեն հավաքելու: Նա հայտնել է, որ այժմ ակտիվ քննարկումներ են իրականացնում և առաջիկայում հանդես են գալու շարժումը ընդլայնելու ծրագրային դրույթներով: Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձել է հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն հացատանը

22:16 06.06.2022

Հունիսի 4-ին՝ ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում Մասիս քաղաքի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել […]

̰
Երևանի Գևորգ Հովսեփյան փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին

22:08 06.06.2022

Հունիսի 6-ին` ժամը 13։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գևորգ Հովսեփյան 6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 2000 թ․) բախվել […]

̰
SHANTNEWS

21:55 06.06.2022

̰
Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի պակասի սպառնալիքի պատճառով

21:40 06.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում էլեկտրոգեներացնող հզորությունների հնարավոր դեֆիցիտի պատճառով: Սպիտակ տան տարածած փաստաթղթում Բայդենն արձանագրում է «բազմաթիվ գործոնների» առկայությունը, որոնք սպառնում են ԱՄՆ-ի հնարավորություններին՝ արտադրել էլեկտրականության անհրաժեշտ ծավալները: Այդ խնդրի լուծման համար նա, մասնավորապես, երկու տարի ժամկետով ներմուծման մաքսատուրքերից ազատել է Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից ներկրվող «որոշակի արևային […]

̰
Մեղրիում և Վարդանիձոր գյուղում վաղը 12 ժամ ջուր չի լինի

21:32 06.06.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մաքրման կայանում աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Նեբենզյան լքել է ՄԱԿ-ի ԱԽ-ի դահլիճը Ռուսաստանի հասցեին մի շարք մեղադրանքներից հետո

21:17 06.06.2022

Ռուս մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճը Եվրախորհրդի ղեկավարի կողմից Ռուսաստանին ուղղված անհիմն մեղադրանքների շարքից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

̰
Հունիսի 3-6-ը բացահայտվել է հանցագործության 147 դեպք

21:08 06.06.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 38, անձնական ունեցվածքի գողության` 21, ծանր վիրավորանքի՝ 14, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, […]

̰
BACK_TO_TOP