Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել․ Ոստիկանության պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել․ Ոստիկանության պարզաբանումը

22:45 04.06.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։

«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:
Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ

։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 18.07.2025

SHANTNEWS

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետ

17:55 18.07.2025

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետ

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ […] ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերել

17:49 18.07.2025

Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երկաթգծի կայարանի մոտ գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել: Վարդենիսի համայնքային ոստիկանները և պարեկային կարգախումբը նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար կարճեցված փողով հրացան, պայթուցիկի գլանակներ, ծխագլանակ, տարբեր հրազենների 97 փամփուշտ և այլն: Ապօրինի պահվող […] ...

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

17:43 18.07.2025

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

17:36 18.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

17:30 18.07.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […] ...

BACK_TO_TOP