15:02 23.05.2022
Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլի՝ նիստի գլխավոր թեման կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, որի նկատմամբ մի շարք վերապահումներ ունի Անկարան: Նշվում է, որ քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները: Ներքին թեմաներից գլխավորը լինելու է գնաճի թեման, ինչը ոչ մի […]
14:44 23.05.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ․ «Սիրելի՛ մաեստրո Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն […]
14:38 23.05.2022
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։ Հուշադրամը […]
14:32 23.05.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 16-22-ը։ Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել` 1900.63մ (22.05.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 12.380մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի […]
14:26 23.05.2022
Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2022» անվամբ համատեղ զորավարժություններ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժություններն ավարտվելու են մայիսի 26-ին: Նշվել է, որ զորավարժության անցկացման նպատակն է ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև: Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում է տանկային զորամիավորում և մի շարք այլ ստորաբաժանումներ։
14:13 23.05.2022
Մայիսի 16-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 125-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 5 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 143 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 12 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]
14:07 23.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի մաեստրո Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն […]
13:54 23.05.2022
Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը։ Ուղեցույցի ընդունումը միտված է մրցակցային կարգապահության խթանմանը և մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանը։ Ըստ այդմ՝ ուղեցույցում ներկայացվել են. ▶️ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը. ▶️ տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների նկարագիրը` գործնական օրինակներով. ▶️ հակամենաշնորհային կոմպլաենսի […]
13:48 23.05.2022
2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատատեղ, գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնդն աճել է 21%-ով, կամ 3․661մլրդ դրամով»,- գրել է […]
13:47 23.05.2022
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վիլիսոն Մ.-ն, որը 2007 թ. հունվարի 31-ից Մոսկվա քաղաքի անվտանգության դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ գրավ: Մայիսի 21-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության […]
13:42 23.05.2022
Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապարհի երկկողմանի […]
13:35 23.05.2022
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին. քննչական-օպերատիվ խմբի կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի […]
13:27 23.05.2022
Մայիսի 21-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո Սուրբ Քաթբերտ եկեղեցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, որը կազմակերպել էր «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան։ Ողջույնի խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծեց մշակույթի դերը՝ որպես կապող կամուրջ Հայաստանի և Միացյալ Թագավորության ժողովուրդների միջև։ Դեսպանը նաև նշեց, որ այս տարի ՀՀ-ն […]
13:11 23.05.2022
Մայիսի 23-ին՝ ժամը 11։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի ավտոտնակում օձ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
02:35 23.05.2022
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել նաև երկու […]
23:55 21.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:20 21.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]
22:50 21.05.2022
«Դիմադրություն» շարժումը այսօր անհնազանդության ակցիաներ չի իրականացրել: Երեկ նախատեսված հանրահավաքն էլ, որը չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով, այսօր երեկոյան են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ: Հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, շարժման ղելավարներից Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է խաղաղության հասնելու իրենց պատկերացումները, որոնք բաղկացած են չորս կետից: Այդ պատկերացումների համաձայն՝ պետք է զերծ մնալ շտապողական, վտանգավոր […]
22:34 21.05.2022
Մայիսի 21-ին` ժամը 19:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկարվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորաշեն թաղամասի թիվ 34Բ շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում այրվում է «Zil» մակնիշի […]
21:15 21.05.2022
Այսօր՝ մայիսի 21-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հ․-ն՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով […]
20:15 21.05.2022
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն […]
00:15 21.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
00:00 21.05.2022
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել ակտիվացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումները։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է Ադրբեջանի անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը և Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և […]
23:52 20.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձրլեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։ Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ […]
23:49 20.05.2022
Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ պրոֆեսոր Բիրոլ Չեթինն ասել է. «Մենք մեծ պետություն ենք և մեր բոլոր արխիվները բաց են բոլորի համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունից են գալիս»: Թուրքական պատմագիտական ընկերության և Սև ծովի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հունաստանի կողմից Անատոլիայում կատարած մարդկության դեմ հանցագործություններ. կարո՞ղ է արդյոք զավթիչը լինել զոհ» խորագրով սիմպոզիումի […]
23:43 20.05.2022
Նիդերլանդներում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդկանց վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը։ Ինստիտուտն ակնկալում է դեպքերի թվի աճ և պատրաստվում է նոր վարակների վերաբերյալ տվյալներ ներկայացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Ավելի վաղ ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել […]
23:37 20.05.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2022թ․ ապրիլից սկսված ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով (հաղորդումներով) ՀՀ ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ։ «Կատարվող ծառայողական քննություններից 1-ը թողնվել է անհետևանք, 3-ը կասեցվել են, իսկ մնացած 43-ը գտնվում են ընթացքի մեջ։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած դեպքերից 28-ի ընթացքը լուծվել է […]