TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Անցկացվել է ցուցադրական զորավարժություն

23:30 20.05.2022

N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 20-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ հրաձգային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման և այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու կենդանի ուժը։  

̰
Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի լիակատար ազատագրման մասին

23:23 20.05.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գործողության ավարտի և ուկրաինական զինյալներից «Ազովստալի» և Մարիուպոլի տարածքի ամբողջական ազատագրման մասին:Այս մասին ուրբաթ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Կոնաշենկովի խոսքով ՝ գործարանից ավելի քան 500 գրոհայիններ վերջին խմբի կազմում ուրբաթ գերի են հանձնվել: «Այսօր ՝ մայիսի 20 – ին, […]

̰
Էրդողանը և Ջոնսոնը քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի խնդրանքը

23:05 20.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն  ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: «Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադարձությունները, այդ թվում ՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները, ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի խնդրանքը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը»,- նշել են դիվանատանը: Այնտեղ ընդգծել […]

̰
Չարենցավան քաղաքում ձյուն է տեղում

22:55 20.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰ ̰
Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

22:20 20.05.2022

Ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանի ստուգման նպատակով մայիսի 20-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Ծավալվել են կառավարման կետեր, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները և մարտական վիճակի բերել ռազմական տեխնիկան։

̰
«Դիմադրություն» շարժումն անհնազանդության 20-րդ օրը նույնպես սկսել է երթերով

22:18 20.05.2022

«Դիմադրություն» շարժումը անհնազանդության 20-րդ օրը նույնպես սկսել է երթերով: Շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից վանկարկումներով քայլել են դեպի Բաղրամյան 26, որից հետո՝ դեպի «Մարիոթ» հյուրանոց, որի մոտ ելույթներ են ունեցել: Հյուրանոցում այդ ընթացքում տեղի էր ունենում Freedom House-ի կազմակերպած Ժողովրդավարության հայկական ֆորումը։ Շարժման մասնակիցները փորձել են մտնել ներս: Երթը շարունակվել է մայրաքաղաքի փողոցներով: Անհնազանդության ակցիաների 6 […]

̰ ̰
SHANTNEWS

22:00 20.05.2022

̰
ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև ծագած խնդիրները կարող են լուծվել

21:50 20.05.2022

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել: Սալիվանը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։ «Մենք կարծում ենք, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի նախագահին

21:37 20.05.2022

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և երկու երկրների դեսպանները: Նորին Սրբությունը ողջունեց Լիտվայի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա ներկայացրեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությունը […]

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում

21:26 20.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 12-18-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մայիսի 15-ին և 16-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 12-ին, 14-ին, 16-ին և 18-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:23 20.05.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

21:14 20.05.2022

N զորամասում մայիսի 20-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

̰
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին

17:00 20.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։ Կողմերը ընդգծել են չեխական ձեռնարկությունների հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Հայկական ԱԷԿ-ի համագործակցման կարևորությունը։ Նախարարը նկատել է, որ Հայաստանի և չեխական ձեռնարկությունների համագործակցությունը հատկապես արդյունավետ կլինել ռադիոակտիվ […]

̰
Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները

16:58 20.05.2022

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Թաղամասը բաղկացած կլինի 145 բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առանձնատների, համապատասխանաբար, իրականացվելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ։ Թաղամասի […]

̰
ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները

16:55 20.05.2022

Մայիսի 16-20-ը Վիեննայում ընթացող՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 31-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայաստանում հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ձեռքբերումներին և մարտահրավերներին: Միջոցառման շրջանակներում արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես է եկել առանձին զեկույցով: Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության նոր […]

̰
Հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող հունիս-օգոստոս ամիսների դեղամիջոցները

16:53 20.05.2022

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի մայիսի 18-ի N104-Ա հրամանի համաձայն հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2022 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների դեղամիջոցները։ 1️⃣ Ինսուլին (կարճատև և միջին ազդեցության), 2️⃣ Դիաբետոն MR60, 3️⃣Արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ-երիզներ (մինչև 18 տարեկան), 4️⃣ Ասեղ գրիչ ներարկիչ, 5️⃣ Սոմատրոպին լուծույթ․ Նորդիտրոպին նորդիլետ (մինչև […]

̰
Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

16:50 20.05.2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն: Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը առաջին անգամ […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը

16:43 20.05.2022

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը և Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները: Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների […]

̰
Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ ոստիկանապետին

16:35 20.05.2022

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013թ.-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ. Շ.-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության […]

̰
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 10-14-ը

16:29 20.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 10-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մայիսի 14-ին, Վանաձորում՝ մայիսի 10-ին և 11-ին։

̰
Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

16:22 20.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր մոտեցումները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես […]

̰
Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել

16:15 20.05.2022

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց փոխգործակցության շնորհիվ իրավապահները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին: Մայիսի 10-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով, Երևան-Երասխ ճանապարհից, […]

̰
Կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը

16:03 20.05.2022

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության […]

̰
Վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտ․ ըստ նախնական տվյալների՝ կա զոհ

16:00 20.05.2022

Մայիսի 20-ին՝ ժամը 14:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ կա զոհ։

̰
Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի

15:57 20.05.2022

Արցախի Հանրապետությունում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից: Դրանում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական […]

̰
Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը վաղուց հասունացել է․ Արարատ Միրզոյանը՝ ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

15:52 20.05.2022

Մայիսի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Հարգարժա՛ն նախարար Դի Մայո Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար Հարգելի՛ գործընկերներ Մենք Հայաստանի փորձից գիտենք, թե ինչ կարևոր դեր կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը՝ […]

̰
Քննարկվել են ՀՀ-ում և Լիտվայում արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր

15:25 20.05.2022

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Էգիդիուս Գիեդրայտիսի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկու երկրներում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, մրցունակության բարձրացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

̰
Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

15:16 20.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տավրոս Սափեյանին Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP