TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ

15:09 20.05.2022

Մայիսի 20-ին ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման […]

̰
Այսօր հենց քաղաքացին է Հայաստանի ժողովրդավարության առանցքային երաշխավորը. վարչապետ

15:06 20.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն […]

̰
Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկում առնվազն 10 երկրում․ ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

14:57 20.05.2022

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10 երկրներում։ Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով և հիմնականում տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, որտեղ դրանով առավելապես վարակվում են երեխաները, իսկ մահացության մակարդակը տատանվում է 4-ից 22%-ի սահմաններում: Ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 […]

̰
SHANTNEWS

14:55 20.05.2022

̰
Հրապարակվել է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական իրավիճակի վերաբերյալ զեկույցը

14:50 20.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին հրապարակվել է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական իրավիճակի վերաբերյալ զեկույցը: Զեկույցում ներկայացված են կլիմայի փոփոխության չորս հիմնական ցուցիչների ռեկորդային արժեքները. Կլիմայի փոփոխության չորս հիմնական ցուցիչներն են. 🔹ջերմոցային գազերի կոնցենտրացիան, 🔹ծովի մակարդակի բարձրացումը, 🔹օվկիանոսի տաքացումը, 🔹օվկիանոսի թթվայնացումը: Այս ցուցիչները 2021 թվականին նոր ռեկորդներ սահմանեցին: Ըստ ՀՕԿ-ի՝ սա ևս մեկ […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-լիտվական բարձր մակարդակի հանդիպումներ

14:45 20.05.2022

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և տիկին Անահիտ Մինասյանը դիմավորել և ողջունել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային և տիկին Դիանա Նաուսեդիենեին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լիտվայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների […]

̰
Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

14:32 20.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 19 կազմակերպություն. «Նոր ժամանակների կրթություն» ՀԿ «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ «Վաղարշապատի հ. 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ «Գյումրու հ. 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան հ. 12 […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

14:25 20.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Բացահայտվել է Մեծ Մասրիկ գյուղում կատարված դանակահարությունը

14:11 20.05.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ կտրած-ծակած վերքերով, Մեծ Մասրիկ գյուղից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 18։20-ի սահմաններում տղամարդը վիճաբանել էր մի խումբ անձանց հետ։ Վեճի ժամանակ նրանցից մեկը քարով […]

̰
Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն

14:04 20.05.2022

Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ ամեն տարի ոչ պետական բուհերի մի շարք մասնագիտություններում դիմորդների զրո քանակը միշտ հաճախ է գրանցվել, սակայն այժմ ունեն նաև 9 պետական բուհեր, որոնք այս կամ այն մասնագիտություններում […]

̰
ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին

13:51 20.05.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին, կողմերը կքննարկեն անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: Մայիսի 20-ին այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այս տարվա մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստ,- ասված […]

̰
Թուրինում մեկնարկել են ԵԽ նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները

13:44 20.05.2022

Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։  

̰
Որպես անհետ կորած որոնվող Անդրանիկ Ղուկասյանը հայտնաբերվել է

13:36 20.05.2022

Ոստիկանության Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին՝ ժամը 17.30-ին, Անդրանիկ Ղուկասյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մուշի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում. սպասվում է նաև թաց ձյուն

13:23 20.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

13:19 20.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Փոխվարչապետը ողջունել է բոլորին Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և ընդգծել, որ 2020 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է եղել Քաղաքացիական ծառայության գրասենյակի և շահառու մարմինների կարողությունների հզորացմանը, քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացմանը, քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանն […]

̰
Բացահայտվել են Երևանում և 3 մարզերում կատարված գողության մի շարք դեպքեր

13:15 20.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից մի շարք գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով իր երկու ընկերների հետ, նախապես ծրագրելով ու մշակելով հանցագործության կատարման […]

̰
ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

13:12 20.05.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատասխան համագործակցությանը վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

13:07 20.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: Ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ […]

̰
Աբովյան քաղաք տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

00:02 20.05.2022

Մայիսի 19-ին, ժամը 18։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Աբովյան քաղաք տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 19.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 20-ի, 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի […]

̰
Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը

23:33 19.05.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն ստորաբաժանման և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Էջմիածնում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։ Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչությունում բռնաբարության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա հայտնաբերման մասին […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում

23:24 19.05.2022

Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ։ «Եվ այսօր ես հայտարարում եմ ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին, որն Ուկրաինային լրացուցիչ հրետանի, ռադարներ և այլ տեխնիկա կտրամադրի»,- նշում է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը: ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնության նոր […]

̰ ̰
Դանակահարություն Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները

23:00 19.05.2022

Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն էր եղել, և պատճառը դարձյալ անհանդուրժողականությունն էր: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, և նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Դեպքից մոտ 30 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց. ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոցում տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնելով՝ […]

̰
«Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը առաջ կշարժվի Թուրքիայի մտահոգությունների փարատման դեպքում». Քալըն

22:50 19.05.2022

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, Շվեդիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Ռոբերտ Ռիդբերգի, Ֆինլանդիայի նախագահի խորհրդական Ստեֆեն Լովեգրովեի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Քալընի հետ բոլոր հեռխոսազրույցները տեղի են ունեցել մյուս կողմերի նախաձեռնությամբ և դրանց ընթացքում քննարկվել է Շվեդիայի […]

̰ ̰
«Պետք է երաշխիք լինի, որ Թուրքիան դրանք Հունաստանի դեմ չի օգտագործի». Դենդիասը՝ Անկարային F-16-երի վաճառքի մասին

22:25 19.05.2022

Դենդիասը՝ Անկարային F-16-երի վաճառքի մասին․ «Պետք է երաշխիք լինի, որ Թուրքիան դրանք Հունաստանի դեմ չի օգտագործի» Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պնդում է, որ Հունաստանը հակասության մեջ չէ Թուրքիայի հետ։ Նա այս մասին շեշտել է Հունաստանում հեռարձակվող «Star TV»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից (ԱՄՆ) Թուրքիայի՝ F-16 կործանիչներ գնելու հեռանկարի մասին հարցին։ «Հունաստանը […]

̰
Երեկոյան ընդդիմադիր շարժման մասնակիցները կրկին հանրահավաք են անցկացրել Ֆրանսիայի հրապարակում

22:10 19.05.2022

Անհնազանդության ակցիաների 19-րդ օրը «Դիմադրություն» շարժումը ևս սկսել է բողոքի ու իրազեկման երթերով:   Մայրաքաղաքում 5 ուղղություններով շարժման մասնակիցները վանկարկումներով և կոչերով երթեր են արել ու կարճ ժամանակով փակել մի քանի փողոցներ: Ոստիկանության տվյալներով` բերման ենթարկվածներ այսօր չեն եղել: Երեկոյան ընդդիմադիր շարժման մասնակիցները կրկին հանրահավաք են անցկացրել Ֆրանսիայի հրապարակում:

̰
SHANTNEWS

21:55 19.05.2022

̰
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:37 19.05.2022

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է արվել Ասկերանի, […]

̰
BACK_TO_TOP