22:50 21.05.2022
«Դիմադրություն» շարժումը այսօր անհնազանդության ակցիաներ չի իրականացրել: Երեկ նախատեսված հանրահավաքն էլ, որը չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով, այսօր երեկոյան են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ: Հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, շարժման ղելավարներից Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է խաղաղության հասնելու իրենց պատկերացումները, որոնք բաղկացած են չորս կետից:
Այդ պատկերացումների համաձայն՝ պետք է զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակը հարաբերականորեն կայունանա: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է ձևավորել անվտանգային մթնոլորտ, որը կանխատեսելի ու ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային կարևոր գործընկերների համար:
Հայտարարելով, որ վաղը նախատեսված է վարչապետի այցը Բրյուսել, որտեղ պետք է բանակցություններ տեղի ունենան, Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ Հայաստանի անունից բանակցություններ վարելու: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարական առանձնատներ, որտեղ ևս ելույթներ են հնչել: Երթը դարձյալ եզրափակվել է Ֆրանսիայի հրապարակում:
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...