21:25 19.05.2022
Արդեն 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի […]
21:15 19.05.2022
Մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Անտառուտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆՄ-ից խնդրում են չանհանգստանալ:
16:01 19.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցում է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ Նվագախումբը մայիսի 18-ին Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով՝ դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարն էր Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։ Հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։ […]
16:00 19.05.2022
Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում հունիսի 6-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը»,- ասել է Վոլոդինը Պետդումայի նիստի ժամանակ:
15:55 19.05.2022
Շվեդական «Expressen» թերթը զրուցել է թուրք վտարանդի գրող Ռագըփ Զարաքոլուի հետ՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ իրենք կաջակցեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան Ռագըփ Զարաքոլուին արտահանձնի Թուրքիային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով այս սակարակությունը՝ Զարաքոլուն նշել է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և չի դիմի նման քայլի, չի թողնի, որ Էրդողանը […]
15:53 19.05.2022
Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու և այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքերով` փոփոխությունները կնպաստեն մեր պետությունում ներդրված կարևորագույն ինստիտուտի […]
15:47 19.05.2022
Ս.թ. մայիսի 15-ին Սիրիայում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, պարոն Իմրան Ռիզայի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Արկադի Տոնոյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած […]
15:33 19.05.2022
Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին բաժին է ներկայացել 67-ամյա Անուշավան Ա.-ն, որը 2014 թ. հոկտեմբերի 6-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ […]
15:27 19.05.2022
2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարևոր նախագիծը ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը` ապահովելով որակական նոր շեմ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքն […]
15:23 19.05.2022
ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակներում: Ըստ Չավուշօղլուի՝ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում»: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան: Խոսվել է նաև […]
15:18 19.05.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական համաձայնություն ձեռք չբերելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Բնականաբար, տեխնիկական համաձայնության տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել»,- ասաց ԱԽ քարտուղարը: Հայկական կողմը հույս ունի, որ մոտ ապագայում […]
15:12 19.05.2022
Կառուցապատող Ա․ Օսիպյանը սույն թվականի մայիսի 𝟏𝟐-ին դիմում էր ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ ք․Երևան, Մելքումովի Ν 𝟕𝟖/𝟐 տարածք հասցեում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ տրամադրելու համար։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը վերոնշյալ հասցեում կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական արձանագրություն։ Մասնավորապես՝ […]
15:10 19.05.2022
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել 2022 թվականի […]
15:03 19.05.2022
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Մայիսի 19-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես […]
14:47 19.05.2022
Հայկական կողմի համար առաջնային է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, Հայաստանն այս օրակարգով է գնում բանակցությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցում: «Առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ Արցախում ապրող մեր […]
14:33 19.05.2022
Հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու կողմի ներկայացրած առաջարկների փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, […]
14:31 19.05.2022
Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի […]
14:13 19.05.2022
Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
14:12 19.05.2022
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գեղամ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության […]
14:07 19.05.2022
Կառավարությունը հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Ըստ այդմ, սահմանվում է նաև պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը: Պահանջվող […]
14:00 19.05.2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման նշանակման և վճարման […]
13:58 19.05.2022
Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին: Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից […]
13:56 19.05.2022
Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այն վերաբերում է 2020-2021 թթ. ծրագրերին. «Ընդհանուր […]
13:51 19.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին: Պայմանավորվածության համաձայն, բացի յուրաքանչյուր ամիս անցկացվող խորհրդակցական ժողովի նիստերից, նման հանդիպումները ևս կկրեն պարբերական բնույթ: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, […]
13:43 19.05.2022
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաբանական անվտանգությանը վերաբերող հուշագիր, ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ. Հայաստանում նման լաբորատորիաները միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը, այնտեղ աշխատում են միայն Հայաստանի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող […]
13:39 19.05.2022
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, փոխանցում են արդարադատության նախարարությունից։ Այս փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին […]
13:32 19.05.2022
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանում գործող անկլավների մասով, իսկ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Լրագրողը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե իբր Հայաստանում անկլավներ կան, որոնք պետք է սահմանազատման գործընթացում տրվեն Ադրբեջանին: Գրիգորյանը պատասխանեց՝ Ադրբեջանը դեռևս […]
13:24 19.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում շարունակվում է Երվանդ Քոչար փողոցում 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՔԿ-ից։ «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ երիտասարդը 2021թ. դեկտեմբերի 14-ին Երվանդ Քոչար փողոցից «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ միջին անութային […]
13:18 19.05.2022
Մեկնարկում են 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձաններ՝ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքային խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Այցին ներկա էին նաև վերականգնման, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, Հովհաննես Շարամբեյանի անվան […]