13:13 19.05.2022
Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 18-19-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:43 19.05.2022
Մայիսի 18-ին, ժամը 20:47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան:
00:04 19.05.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ․ « արև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության […]
23:59 18.05.2022
Մայիսի 18-ին Ուկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Կիևում դիվանագետների հարկադիր տարհանումից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դեռ հայտնի չէ, թե ամերիկացի դիվանագետները վերականգնել են իրենց հյուպատոսական ծառայությունները, թե ոչ։ Ամերիկյան դեսպանատունն ու նրա ներկայացուցիչները Այս պահի դրությամբ չեն հայտնել իրենց աշխատանքի վերսկսման մասին։
23:54 18.05.2022
Մայիսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, համագործակցեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ։ Համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 22-ամյա մի երիտասարդ: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2021 թվականից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը ներկայացվել […]
23:49 18.05.2022
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկրում ռազմական դրության գործողության ժամկետը երկարացնել 90 օրով ՝ մինչև օգոստոսի 23-ը», – ասված է խորհրդարանի նախագահի հրամանագիրը հաստատելու մասին օրինագծի տեքստում, որը հրապարակվել է Գերագույն ռադայի կայքում: Զելենսկին նաև առաջարկել է 90 օրով երկարացնել Ուկրաինայում համընդհանուր զորահավաքի անցկացման ժամկետը: Այժմ խորհրդարանը պետք է քվեարկի այդ երկու փաստաթղթերի օգտին։
23:45 18.05.2022
Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հուլիսի 3-ին անցկացվելիք 5-րդ մեծ համագումարի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Դիարբեքիրում շրջանային կոնֆերանս է կազմակերպել։ «Մեծ դիմադրություն, մեծ երթ» խորագրով անցկացվող շրջանային կոնֆերանսի մեկնարկից առաջ, սակայն, ոստիկանությունը խուզարկության կետ է տեղակայել այն սրահի դիմաց, որտեղ նախատեսվում էր անցկացնել կոնֆերանսը։ ԺԴԿ-ականները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել, ինչից հետո խուզարկության […]
23:40 18.05.2022
Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 16-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21 և 29 տարեկան երկու երիտասարդի։ Ոստիկանությունում նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ մայիսի 7-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի ամառանոցներից մեկի բակից գողություն են արել։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք պատուհանով ամառանոց […]
23:36 18.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ն […]
23:18 18.05.2022
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաների 18-րդ օրը առավոտից վերսկսել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաները: Նրանք կարճ ժամանակով փակել են Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը, այնուհետև շարժվել են դեպի Աբովյան-Թումանյան, Պուշկին-Կողբացի խաչմերուկներ, Մոսկովյան և Ռուբինյանց փողոցներ։ Այստեղ ևս փակել են ճանապարհները, որոնք ոստիկանական ուժերով բացվել են: Ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 364 ցուցարար: Բողոքի […]
23:14 18.05.2022
Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար, տեղեկացնում է ՀՀ […]
22:57 18.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
22:54 18.05.2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի, այս մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։ ««Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընդունած որոշման՝ 1. Կուսակցության հերթական համագումարը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 18-ին։ 2. Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը»,– ասվում է հաղորդագրությունում։
22:40 18.05.2022
Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։ Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
22:33 18.05.2022
Դատարանի որոշմամբ՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր, միաժամանակ քննիչը […]
22:24 18.05.2022
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 18.05.2022թ. այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ոստիկանության բաժիններ. Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից, արձանագրվել են հետևյալ խախտումները. «1. Արձանագրվել են ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են […]
21:45 18.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ […]
21:28 18.05.2022
Թուրքիայում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցումների տվյալներով` բնակչության մոտ 52%-ը համոզված է, որ ընդդիմության թեկնածուն առավելության կհասնի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսկ թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, այդ հարցում մեկից ավելի անուններ են շրջանառվում: Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդիմության միասնական թեկնածուի գլխավոր հավակնորդներից է: […]
21:17 18.05.2022
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, […]
20:50 18.05.2022
Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանն օրերս եռյակ՝ երեք տղա է լույս աշխարհ բերել։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող հերուսուհի մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնական Մերի Դատումյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ այցելել […]
20:37 18.05.2022
Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում: Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 […]
20:12 18.05.2022
Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրման համար: Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ: Կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում […]
17:01 18.05.2022
Մայիսի 18-ին Ազգային ժողովում կայացել է աշխատաժողով` նվիրված Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած տնտեսական հարցերի քննարկմանը: Աշխատաժողովը կայացել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի Ազգային ժողովի համար` Հունաստանի և Իտալիայի խորհրդարանների հետ համագործակցությամբ: Հունաստանի խորհրդարանի կողմից ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպոլուն բացման խոսքում կարևորել է […]
17:00 18.05.2022
Ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով և ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար: Կառավարության հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական […]
16:59 18.05.2022
ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և հրշեջ-փրկարար մասի անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, մասնագիտական գիտելիքների ու գործնական ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 17-20-ը ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների անձնակազմը ներգրավվել է դաշտային ուսումնավարժությունների: Սցենարի համաձայն ստորաբաժանումների պահուստային խմբերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի, ստանալով ահազանգը մեկնել պայմանական կանչի […]
16:58 18.05.2022
Այսօր Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ: Հանդիպման ընթացքում քննարակվել են անդրազգային հանցավորության, հատկապես կոռուպցիայի, փողերի լվացման, ակտիվների վերադարձման ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության ծավալման խնդիրները: Դրանց շուրջ կողմերը փոխադարձ հետաքրքրություն էին արտահայտել 2021թ. դեկտեմբերին Շարմ […]