16:56 18.05.2022
Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է բոլորին մայիսի 18-ին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակներում ժամը 16:00-ին թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Այսօր թանգարանը անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 17:00-ն։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրված են Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։ Ներկայացված են Հայաստանի տարածքի լանդշաֆտային […]
16:53 18.05.2022
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին բաժին է ներկայացել 37-ամյա Կարեն Գ.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 17-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել […]
16:51 18.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային […]
16:48 18.05.2022
2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնեն Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, որի վերաբերյալ նախագիծը քննարկման է դրվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում, տեղեկացնում է ԱԺ կայքը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքերով` Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը գալիս է լրացնելու […]
16:43 18.05.2022
Մայիսի 18-ին՝ ժամը 15։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային […]
16:42 18.05.2022
Ներկայումս պետական սահմանի անցման գործընթացը ժամանակատար է և որոշ դեպքերում ուղեկցվում է պետական մարմինների կողմից իրենց բովանդակությամբ նույնական գործառույթների իրականացմամբ: Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը՝ կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներով և կից նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական մարմինների աշխատանքների կազմակերպման մոդելը փոխել և մի շարք գործառույթներ իրականացնել պետական սահմանի անցման կետերում մշտապես տեղակայված […]
16:37 18.05.2022
Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Չեխիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց […]
16:24 18.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է բարելավել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից տրամադրվող ծառայությունները։ Ընտանիքների սոցիալական և պարենային կարիքների գնահատման և դրանց անհապաղ արձագանքելու գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ նախարարությունը պատրաստվում է գործարկել «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այս նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային […]
16:21 18.05.2022
Մեկնարկում է «Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածներ անդրոիդի համար» մեկամյա ծրագրի երկրորդ փուլի ընդունելությունը: Նոր խմբերի դասերը կանցկացվեն 2022 թ. սեպտեմբերից: Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 14-16 տարեկան պատանիներ Տավուշի մարզից, Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից: Ծրագիրը դեռևս դասավանդվում է ռուսերենով, ուստի, լեզվի իմացությունը կարևոր է: Ուսուցումն անվճար է: Ծրագիրը տևում է […]
16:17 18.05.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար […]
16:16 18.05.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերների հետ խորհրդարանում հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորությամբ երկօրյա այցով Երևանում գտնվող չեխ գործընկերների հետ։ «Քննարկել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձին, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում […]
16:12 18.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:
16:10 18.05.2022
Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում մայիսի 1-15-ն անցկացվեցին 24-րդ ամառային Սուրդօլիմպիկ խաղերը, որին մասնակցում էին 100 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Առաջնությանը ազատ, հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում Հայաստանի հավաքականի կազմում լավագույնի կոչման համար պայքարում էին նաև վանաձորցի մարզիկները։ Համառ պայքարի արդյունքում 57 կգ քաշային կարգում ազատ ոճային ըմբիշ Աշխարհի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի […]
16:07 18.05.2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Հարությունյանը, «Հարավկովկասային երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ […]
15:50 18.05.2022
Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են «Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։ Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, […]
15:46 18.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, միջադեպի վերաբերյալ ահազանգերը […]
15:23 18.05.2022
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ՝ Օլիմպավանում: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 10 ծանրորդ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ […]
15:14 18.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
15:09 18.05.2022
Մայիսի 18-ին՝ ժամը 10:15-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Հասմիկ» մանկապարտեզի մոտակայքում շունն ընկել է առուն․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շունն ընկել է Պռոշյան փողոցով անցնող առուն: Փրկարարները շանը […]
14:51 18.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է […]
14:46 18.05.2022
Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն անդրադարձել է «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի/ Եղվարդի ջրամբարի» ծրագրին՝ կարևորելով Ջրային կոմիտեի և Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա […]
14:41 18.05.2022
Մայիսի 17-ին դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնի քոլեջ։ Մինչ Սուրբ Էնթոնի քոլեջի Ռուսական և Եվրասիական հետազոտությունների կենտրոնում դասախոսություն կարդալը, դեսպանը հանդիպել է տեղի հայ համայնքի, ակադեմիկոսների և Օքսֆորդի ինստիտուտի հայկական ընկերակցության անդամների հետ։ Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունները և նրա առջև ծառացած տարածաշրջանային անվտանգության ներկայիս մարտահրավերները։ Դեսպանը […]
14:34 18.05.2022
Ե․ Չարենցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացնում է «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը։ Կրթական ծրագրի նպատակը «Եղիշե Չարենց» պոետին և մարդուն բացահայտելն է, մասնակիցների համար հետաքրքիր կրթամշակութային բովանդակության ստեղծումն ու տարածումը։ Այն հատկապես դպրոցականներին և ուսանողներին ավելի կմոտեցնի թանգարաններին և առհասարակ հայ գրականությանը, մշակույթին։ Ծրագիրը կազմված է էքսկուրսիոն […]
14:32 18.05.2022
Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արձագանքել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։ «Բոլորին է հայտնի այն փաստը, թե […]
14:24 18.05.2022
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքական ընդդիմության հավաքի մասնակիցը հետախուզվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022թ. մայիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական […]
14:12 18.05.2022
Այսօր՝ մայիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանն ու Խորհրդի անդամ Դ. Խաչատուրյանն ընդունել են Նիդեռլանդների Թագավորությունից Հայաստան ժամանած՝ «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրի» փորձագիտական թիմի անդամներ Վիլյամ Մանուկյանին, Էսթեր դե Ռուժին և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանին: Հանդիպման ընթացքում նիդեռլանդական փորձագետները ծանոթացել են ՀՀ Բարձրագույն դատական […]
14:06 18.05.2022
Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Իտալացի պատգամավորները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ […]
14:03 18.05.2022
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ԻԻՀ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի ուղեկցությամբ, այցելել են Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող Թեհրան-Շոմալ նոր ավտոմայրուղի, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այն ամբողջությամբ նոր մայրուղի է՝ բաղկացած […]