TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԱՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

14:00 18.05.2022

Մայիսի 18-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։ Քննարկվել են մայիսի 19-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Օրակարգում ընդգրկված են ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետի՝ Թուրքիայի հասցեին արած քննադատությունն արժանացել է ծափերի

13:55 18.05.2022

Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելության ժամանակ հյուրընկալել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և նրա ընտանիքին։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման 201-ամյակն է լրանում, Բայդենը շեշտել […]

̰
Հանրապետության որոշ գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում

13:44 18.05.2022

Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 17-18-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, որոշ գետերում՝ ջրի ելքերի նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում

13:41 18.05.2022

Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում և ՀՀ Քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում […]

̰
Կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսը

13:33 18.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու […]

̰
Դիլիջանում ավտոմեքենան սահել է դեպի ձորակը

13:15 18.05.2022

Մայիսի 18-ին՝ ժամը 10:18-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Բանդալչալի» կոչվող հանդամասում ավտոմեքենան սահել է դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ.) դուրս են բերել երթևեկելի հատված:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 17.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Քննարկվել է Երևան-Մարսել ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը, Մարսելում Թումո կենտրոն բացելու հնարավորությունը

23:57 17.05.2022

Մայիսի 14-ին Մարսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզելիե հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, Հասմիկ Տոլմաջյանն ու Ռընո Մյուզելիեն անդրադարձ են կատարել Հայաստան-Ֆրանսիա […]

̰
Անհայտ ծագման հեպատիտի 250 դեպք է հայտնաբերվել․ ԱՀԿ

23:51 17.05.2022

Երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի շուրջ 250 դեպք է գրանցվել 22 երկրներում: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Իստրբրուկը։ «Այն երկրների մեծ մասը, որտեղ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտ, գտնվում է եվրոպական տարածաշրջանում», – նշել է նա՝ հավելելով, որ մի շարք դեպքեր նույնպես սպասում են հաստատման։ Իստերբրուկի խոսքով ՝ այս […]

̰
Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը

23:34 17.05.2022

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ռուդենկոն ասել է «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում: «Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ամենաբարձր […]

̰

23:25 17.05.2022

Երեքշաբթի 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Շեխրե Կորդ քաղաքից 89 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել:

̰ ̰
Առողջապահության նախարարն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք

23:07 17.05.2022

Հոգեբանական աջակցությունն ու վերականգնողական բժշկական օգնությունը հնարավորինս հասանելի կլինի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք, որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար: Հոգեկան առողջության կենտրոնն ապահովում է զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Կենտրոնում բացվել է թվայնացված հոգեբանության բուժման սենյակ, որտեղ զինվորները սթրեսային […]

̰
Ինչպե՞ս կանխարգելել կատաղություն հիվանդությունը

22:58 17.05.2022

Ինչպե՞ս կանխարգելել կատաղություն հիվանդությունը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար: Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է` ✅ պահպանել ընտանի կենդանիների խնամքի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

22:49 17.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 21-22-ը սպասվում է […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

22:36 17.05.2022

Մայիսի 9-ին մի քաղաքացի դիմել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել, որ վճարովի ավտոկայանատեղիից գողացել են իր այփադը: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ համակարգիչը գողացել է մայրաքաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Կասկածվողի ինքնությունը պարզելուց հետո բացատրական աշխատանք իրականացվեց, ինչի արդյունքում մայիսի 13-ին տղամարդը ներկայացավ բաժին ու խոստովանական […]

̰
Մոնպելիե քաղաքում Հայաստանի զբոսայգի է բացվել

22:27 17.05.2022

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողություն Մայիսի 15-ին Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։ Այգու բացումը կատարվեց Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից։ Ելույթներով հանդես եկան Մոնպելիեի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր […]

̰ ̰
Մոսկվայում հույս ունեն, որ «3+3»-ի երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի վերջին

22:09 17.05.2022

«3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ նիստը նախապատրաստման փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: «Հույս ունենք երկրորդ նիստը անցկացնել առաջին կիսամյակի վերջին», – հավելել է փոխնախարարը: Ռուդենկոյի խոսքով՝ 2021 թ. դեկտեմբերին «3+3» ձևաչափով հիմնված տարածաշրջանային խորհրդակցական այդ հարթակը՝ «Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, […]

̰
SHANTNEWS

21:59 17.05.2022

̰
«Դիմադրություն» շարժումն առավոտից մի քանի ուղղություններով անհնազանդության ակցիաներ է իրականացրել

21:52 17.05.2022

«Դիմադրություն» շարժումն առավոտից մի քանի ուղղություններով անհնազանդության ակցիաներ է իրականացրել։ Մայրաքաղաքում փակվել են Տերյան, Աբովյան, Հովսեփ Էմին փողոցը, Բաղրամյան փողոցի Բարեկամություն մետրոյի հատվածը, Մաշտոցի պողոտայից օդանավակայան տանող ճանապարհը,Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Բոլոր նշված ուղղությունները ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում կարճ ժամանակ անց բացվել են, և երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանության […]

̰
Հանձնուքում եղել է խոշոր չափի թմրանյութ. «Արթիկ» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ

21:39 17.05.2022

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել քաղաքացի Է. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում նկատել են, որ հանձնուքում եղած թվով 5 կոնֆետների գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ դրանցից երկուսի մեջ ակնհայտ երևում են կասկածելի զանգվածներ: Շարունակելով ստացված օպերատիվ տվյալների իրացումը՝ նույն օրը ԱՆ […]

̰
Սպիտակի ոստիկանները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

21:30 17.05.2022

Մայիսի 14-ին ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի երկու անչափահաս բնակիչ գողություններ են արել: Մայիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նրանք կոտրել են Ուզբեկական թաղամասի տներից մեկի ավտոտնակի պատուհանի ապակին, երկու անգամ մտել և տարել են գործիքներ ու էլեկտրական շաղափ: 14-ամյա պատանիները հրավիրվել […]

̰
Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը

21:18 17.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Wildberries-ը Հայաստանում բացել է ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ կտա առցանց հարթակում սկսել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, հետագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

̰
Եղել են ոստիկանների կողմից հայհոյելու, անհարկի քաշքշելու, անձանց անպատվելու և այլ արարքներ․ ՀՀ ՄԻՊ

21:09 17.05.2022

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այսօր այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժիններ. ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ արձանագրվել են խախտումներ։ «1. Իրականացված այցերի և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ այսօր առավել քան նախորդ օրերին շատ են […]

̰
Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 16-17-ը դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում

21:00 17.05.2022

Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 16-17-ը դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

20:50 17.05.2022

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց […]

̰
Հրդեհ Սևանի փողոցի տներից մեկում. այրվել են հարակից օժանդակ շինության տանքիը, հանգստի սենյակը և խոհանոցը

20:43 17.05.2022

Մայիսի 17-ին` ժամը 15։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, […]

̰
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորում ստացել

20:30 17.05.2022

ՀՀ ՊՆ-ից նտեղեկացնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: «Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է

20:25 17.05.2022

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու […]

̰
BACK_TO_TOP