TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Շիրակի մարզպետը ոլորտային պատասխանատուների հետ  այցելել է Անի համայնք

23:40 16.05.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ մայիսի 16-ին աշխատանքային այց է կատարել է Անի համայնք։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, աշխատանքային այցի շրջանակներում մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ հետևել են Անի համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Մարալիկի Շահինյան փողոցի 6-րդ նրբանցքի վերանորոգված 319 մ հատվածի աշխատանքներին։ «Շիրակի […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:24 16.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև […]

̰
Ինչ են քննարկել Փաշինյանն ու  Պուտինը

23:06 16.05.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` […]

̰ ̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

22:54 16.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4160 խախտում

22:42 16.05.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ […]

̰
Պուտինն ու Փաշինյանը հանդիպում են ունեցել

22:27 16.05.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը և տնտեսական հարցեր, Պուտինը նշել է երկրների միջև առևտրի ակտիվացումը։ Փաշինյանը ժամանել է Մոսկվա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Ավելի վաղ ՌԴ նախագահը առանձին զրուցել է նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների հետ։

̰ ̰
SHANTNEWS

21:55 16.05.2022

̰
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին

21:34 16.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ենթադրյալ ահաբեկչական կազմակերպությունների արտահանձնման վերաբերյալ: «Տեղեկություններ կան, որ նրանք մեզ չեն արտահանձնի ահաբեկիչներին: Մենք այո չենք ասի ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցությանը»,- ասել է Թուրքիայի նախագահը Անկարայում […]

̰
Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

21:20 16.05.2022

Մայիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1868 խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 107, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 159 անձ։ 56 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 9-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ […]

̰
Գեղարքունիքի մարզի համայնքներում տնկվել է 3100 դեկորատիվ ծառ

21:08 16.05.2022

Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւան Ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ «Սեւան Ազգային պարկ»-ի տնկարանից 3100 բարդի եւ ուռենի ծառատեսակի տնկիներ են հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի համայնքներում ծառատունկ իրականացնելու նպատակով։ Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մայիսի 16-ի դրությամբ արդեն ծառատունկն իրականացված է ամբողջությամբ, մարզի գրեթե […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ

20:45 16.05.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի նոր անդամների, գործընկերների և դիտորդների շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ամփոփելով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման արդյունքները՝ Ստանիսլավ Զասը նշել է, որ միջոցառմանն, ընդհանուր առմամբ, քննարկել են ֆորմատի զարգացման հեռանկարները: «Ես մի հարցում կարող եմ վստահ լինել. մեր երկրների […]

̰
Ավստրիայի խորհրդարան ճանաչողական այցի շրջանակում քննարկվել են բյուջետային գործընթացի առանձնահատկությունները եւ ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները

20:35 16.05.2022

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետներ: Այցի ընթացքում խորհրդարանի կողմից բյուջետային գործընթացի հանդեպ վերահսկողության […]

̰
ՄԻՊ-ն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր

20:26 16.05.2022

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան, ասված է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ։ «Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի […]

̰
Հյուսիսային Օսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

20:15 16.05.2022

Մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Ա.-ն, որը ապրիլի 21-ից ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: `

̰
«Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

16:01 16.05.2022

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։ Ցուցադրության ընթացքում կներկայացվեն պատառիկներ Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին․ Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։ Ձեռագրերի մասին […]

̰
Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապ օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է

16:00 16.05.2022

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են: «Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,- […]

̰
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ

15:57 16.05.2022

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական և հարուստ ավանդույթների վրա. ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը մայիսի 16-ին Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև […]

̰
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան

15:52 16.05.2022

2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են. արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-ից մինչև 7,75 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի […]

̰
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

15:50 16.05.2022

Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին Բրյուսելում, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը: Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր: ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ: Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության […]

̰
Անկարայում կայանալու է Ալժիրի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը

15:43 16.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպելու է Ալժիրի նախագահ Աբդուլմեջիդ Թեբբունի հետ: Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախագահները մասնակցելու են Ալժիր-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի առաջին նիստին: Նշվում է նաև, որ քննարկվելու են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում իրավիճակը Լիբիայում և Ուկրաինայում, ինչպես նաև միջերկրածովյան ավազանում: Թուրքական աղբյուրը […]

̰
Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը

15:40 16.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը: Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Կանցկացվի […]

̰
Գրանցվել է 399 դեպք, որից 125-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

15:35 16.05.2022

Մայիսի 9-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 125-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 3 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 167 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰
Գնել Սանոսյանն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է բեռնափոխադրումների հետ կապված հարցեր

15:30 16.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Նախարարի հետ առանձին հանդիպումից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։ Քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։ Քննարկվել են նաև […]

̰
Մեկնարկում է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

15:05 16.05.2022

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tickets.ffa.am կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Տոմսերի արժեքը հետևյալն է. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ Տոմսերը […]

̰
Համածառայակիցները կալանավորվել են ժամկետային զինծառայողի մահվան գործով

15:02 16.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, […]

̰
SHANTNEWS

15:00 16.05.2022

̰
Երևանի պատմական 4 ջրանցքներից մեր օրերում մասամբ պահպանվել են երկուսը՝ Դալմայի և Ումեշինի

14:58 16.05.2022

Պատմական Իլդարունի՝ այժմյան Հրազդան գետի աջ ափի ժայռերի վրա երեք հազարամյակ առաջ անցկացվեց Երևանի առաջին ջրանցքներից մեկը (Դալմայի ջրանցք): «Հազարամյակներ առաջ Հրազդան գետի մոտ ջրանցք են կառուցել և անապատային, անջրդի տարածքը դարձել անտառ, ինչն արդեն ապրելու հնարավորություն է եղել»,- ասում է «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը: Ջրանցքի երկարությունը մոտ 6.5 կմ է: Ջուրն […]

̰
BACK_TO_TOP