20:13 17.05.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին: 37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար […]
16:01 17.05.2022
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Իրանի նավթի նախարարն ասել է Shana լրատվական գործակալությանը՝ ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը: «Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, և մենք շուտով այդ […]
15:57 17.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, 1998թ. ծնված տղամարդը […]
15:56 17.05.2022
Առկա վիճակագրության համաձայն` 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի և ևս 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն […]
15:54 17.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին […]
15:50 17.05.2022
Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո: Ողջույնի խոսքով հանդես եկավ Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվեց Գրիգոր Շաշիկյանին «Հիսուսի […]
15:48 17.05.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մայիսի 17-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 150.73մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 1.85մլն մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 6.50մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 5.23մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.02մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
15:43 17.05.2022
Այսօր Լոռու մարզում մեկնարկել է անդրսահմանային համագործակցության շրջանակում առաջնորդության ակադեմիական ծրագիրը։ Այս ծրագիրն ինտերակտիվ ուսուցման ծրագիր է բոլոր մակարդակների պետական իշխանությունների համար, որոնք ձգտում են զարգացնել և ընդլայնել առաջնորդության ռազմավարությունը և կարողությունները։ Այն նախատեսված է զարգացնելու անդրսահմանային համագործակցություն իրականացնող ղեկավարների առաջնորդական հմտությունները, օգնել նրանց հասկանալ միջսահմանային համագործակցության ընթացակարգերը, առաջարկել նրանց գործիքներ և տալ գիտելիքներ՝ անդրսահմանային […]
15:38 17.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որն այս օրերին նախապատրաստական վերջին փուլն է անցնում Օլիմպավանում՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Վահրամ Դումանյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: ԿԳՄՍ նախարարը շփվել է բռնցքամարտիկների հետ և հաջողություն մաղթել նրանց կարևոր ստուգատեսում. «Ակնկալիքները շատ […]
15:35 17.05.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Միքայել Թումասյանի հեղինակած ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն կամ պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, ի վերջո, հնարավորություն լինի ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային […]
15:28 17.05.2022
Մայիսի 18-ին՝ ժամը 09:20-ին, փորձարկվելու է Շիրակի մարզի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» ՊՈԱԿ-ի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:08 17.05.2022
Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։ Իրացնելով ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին ներկայացվեցին Լոռու մարզի երկու բնակչուհի։ Նրանցից մեկը հայտնեց, որ 2020-2021 թթ. ընթացքում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի 61-ամյա ձեռնարկատերը իրեն տվել […]
15:03 17.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2019 թվականին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևանի երկու բնակիչներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2019թ. օգոստոսի 25-ին իրենց կողմնակիցներով հանդիպել են […]
14:47 17.05.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Պաշտպանության և անվտանգության, Սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք […]
14:40 17.05.2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ) Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն […]
14:34 17.05.2022
Մայիսի 16-ին Երևանում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) շրջանակում Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատաժողով-ցուցահանդես, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, CARMAC2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ծրագրի շահառու ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ […]
14:27 17.05.2022
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով։ «Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տված հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և ԱՀ ոստիկանության պետի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվում […]
14:21 17.05.2022
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Իռլանդիայի ներկայացուցիչ Լիզա Էդելի հետ և 0-5 հաշվով պարտություն կրելով՝ դուրս մնացել հետագա պայքարից: Հաղթանակի դեպքում Անին առնվազն բրոնզե մեդալ կապահովեր: Մինչ այդ Անին մեկնարկային մենամարտում առավելության էր հասել ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ, իսկ երկրորդ փուլում 5-0 […]
14:15 17.05.2022
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, որոնք ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման […]
14:04 17.05.2022
Երևանի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում է բաց քննարկում «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ» թեմայով։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը կանցկացվի մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում: Քննարկմանը կարող են մասնակցել Հայաստանում գործող բուհերի ներկայացուցիչներ, հատկապես Լրացուցիչ […]
13:58 17.05.2022
Երևանում «Դիմադրություն» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի տարբեր […]
13:54 17.05.2022
ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի […]
13:45 17.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը […]
13:37 17.05.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 6 ամսով: Ըստ հեղինակի` այս կարգավորումը […]
13:31 17.05.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Լուրերին» տեղեկացրել են, որ նախնական պայմանավորվածությամբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում: Հստակ ամսաթիվը համաձայնեցման փուլում է:
13:25 17.05.2022
Մայիսի 17-ին` ժամը 06։40-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհային նշանի սյանն ու ծառին: Վարորդը՝ 23-ամյա Հրայր Դավթյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախապատրաստվում են նյութեր:
13:20 17.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]
13:15 17.05.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, հիշեցնում է՝ թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա, թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա, թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ […]
23:55 16.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: