23:24 13.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 […]
23:15 13.05.2022
Մայիսի 13-ին՝ ժամը 18։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիր Աղեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կարմիր Աղեկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել […]
23:07 13.05.2022
Անհանզանդության ակցաների «Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր ևս կեսօրից սկսել են բողոքի ակցիաները և ավտոերթեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր փողոցներում: «Երիտասարդի ձայն» նախաձեռնության անդամներն էլ փորձել են փողոցներ փակել՝ փողոցներում նստելով, այնուհետև շաժվել են դեպի մայրաքաղաքի բուհեր, մտել լսարանններ և իրազեկել ուսանողներին շարժման նպատակների, այսօր նախատեսվող ակցիաների մասին և կոչ արել միանալ իրենց: Փողոցներում նստացույց անող […]
22:39 13.05.2022
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Freedom House-ն այս մասին հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների […]
22:23 13.05.2022
Մայիսի 13-ին՝ ժամը 05:41-ին․ Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 20:33-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ […]
22:14 13.05.2022
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի՝ հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը: View this post on Instagram A post shared by Armenian Public TV (@armpublictv) «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի […]
22:06 13.05.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրերս լրատվական կայքերում, սոցցանցում և քաղաքական գործիչների կողմից տեղեկություններ են տարածվում, որ վերջին օրերին բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում։ «Մասնավորապես, շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։ Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում […]
21:43 13.05.2022
Մայիսի 13-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի (Bärbel Bas) հետ: «Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ԱԺ – ԳԴՀ Բունդեսթագ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ընդգծեցին երկու երկրների պատգամավորների, բարեկամական խմբերի և խորհրդարանների ղեկավարների միջև փոխայցելությունների կարևորությունը։ Դեսպանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ջերմ ողջույնները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական […]
21:30 13.05.2022
70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ինչպես փոխանցում է ֆեդերացիան, մեր մարզուհին այս անգամ մրցեց Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթեց մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան: Ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին:
17:01 13.05.2022
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով դեսպանությունն այսօր չի կարող ընդունել զանգեր։ «Խնդրում ենք ձեզ հուզող հարցերն ուղարկել [email protected] էլհասցեով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:00 13.05.2022
Տևական ժամանակ մայրաքաղաք Երևանում, որոշ օրերին նաև հանրապետության առանձին մարզերում շարունակվող հավաքների, երթերի, դրանց ընթացքում իրականացվող անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրվել են դրանց մասնակից առանձին անձանց կողմից ինչպես հավաքների անցկացման ընթացքում հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ այլ, հավաքի մասնակից չհանդիսացող, որոշ դեպքերում նաև հավաքների մասնակիցների հայացքների, կոչերի և կատարվող […]
16:59 13.05.2022
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 10-ին մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի հերթական աշխատանքային հանդիպմանը, որն անցկացվել է հեռավար: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների համագործակցության հեռանկարներին և գործընկերային հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Քեթևան […]
16:58 13.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։ Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ դեռևս նախորդ հանդիպմանը քննարկվել էր Վանաձորից Ֆիոլետովո երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման հարցը և այժմ տեղում կարող են ծանոթանալ այդ հատվածին։ […]
16:55 13.05.2022
Մայիսի 13-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խորհրդարանը հերթական նիստում ընդունել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենք, […]
16:51 13.05.2022
Մայիսի 13-ին՝ ժամը 05:41-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:05-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է […]
16:45 13.05.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին։ Փոխվարչապետը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հիմնադրամում ունեցած իր բազմամյա աշխատանքային փորձը կծառայեցնի հայ-գերմանական կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և […]
16:44 13.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:40 13.05.2022
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես […]
16:35 13.05.2022
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» 1428-Ն որոշման փոփոխությունը, որը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Վերանայվել է ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվող երեխաների տարիքային շեմը՝ այն մեկ տարի նվազեցնելով: 2022 թվականի […]
16:30 13.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Ներկայացվել են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակում (D4I) մշակված փորձագիտական գնահատման զեկույցին առնչվող մի շարք մանրամասներ, որոնք նպատակ ունեն վեր հանել 2020-21թթ․ Գործողությունների ազգային ծրագրի […]
16:25 13.05.2022
Կառավարությունը փոփոխություն ու լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: Կհստակեցվեն զինծառայողների և (կամ) կամավորագրված անձանց զոհվելու (մահանալու) դեպքում օրենքով սահմանված շահառուների շրջանակը սահմանող դրույթները, կամրագրվեն շահառու դիտարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Բացի դրանից՝ կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած […]
16:23 13.05.2022
Մայիսի 13-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։ Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ […]
16:20 13.05.2022
Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։ Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության […]
16:15 13.05.2022
Կառավարությունն ընդունել է «Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու» մասին որոշում: Հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու […]
16:10 13.05.2022
Կառավարությունը սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՏՏ բնագավառում լավագույն ուսանողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման առանձնահատկությունները, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Սահմանվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում […]
16:05 13.05.2022
Գործադիրը սահմանել է ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը: Որոշման նպատակն է մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ՀՀ 2022 թ. պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ: Այս տարի […]