14:53 16.05.2022
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզի Նորաշենի […]
14:48 16.05.2022
Մայիսի 16-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ներկայացվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Մինչ բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելը՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձել է սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Նա նշել է, որ գրեթե բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել, որի պատճառը […]
14:43 16.05.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին: Ողջունելով ներկաներին` նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական և շվեդական դեսպանությունների, UK Aid կազմակերպության համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում […]
14:31 16.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի […]
14:10 16.05.2022
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 48-ամյա Նվեր Անդրեասյանը։ Մայիսի 15-ին՝ ժամը 13․00-ին, ոստիկանության Մուշի և Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ Նվեր Անդրեասյանը հայտնաբերվել է Մայիսյան գյուղի մոտակայքում։ Նա ներկայացվել է ոստիկանության Մուշի բաժին և տվել բացատրություն:
13:56 16.05.2022
Մայիսի 14-15-ը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄՀԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կայացել է երկօրյա աշխատաժողով: Քննարկվել են «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական ամփոփիչ առաջարկները: Նախագծով օրենսդրորեն կսահմանվի կամավորի ինստիտուտը, և կկարգավորվեն կամավորական գործունեության ու կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները: […]
13:30 16.05.2022
Մայիսի 15-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում է ունեցել Թուրինի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Իտալիայում ՀՀ դեսպանության վերջին շրջանի գործունեությունը՝ ուղղված հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև պատասխանեց համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին։
13:23 16.05.2022
Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]
13:15 16.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար կազմակերպել էր մրցույթ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը: Մայիսի 7-14-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան […]
03:01 15.05.2022
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց Ուկրաինան։ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը փայլուն ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։ Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով` 50/50 հարաբերակցությամբ: Եզրափակիչ փուլում պայքարեցին Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, […]
01:25 15.05.2022
Մայիսի 14-ին` ժամը 23:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 7 մետր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
00:02 15.05.2022
Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով […]
23:45 14.05.2022
Մայիսի 14-ին՝ ժամը 05:50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 ջրափրկարար, 1 փրկարարական-ծառայող, 5 փրկարարական և 8 քաղաքացիական մոտորանավակ: Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին […]
23:30 14.05.2022
Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո: Քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները, այդ թվում՝ եզրափակիչ չանցած: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և […]
22:53 14.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 15-ի և 17-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում […]
22:11 14.05.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ «Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ 911 եւ Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետեւանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել»,- գրել է մարզպետը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության […]
21:28 14.05.2022
Սույն թվականի մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում […]
21:26 14.05.2022
Լիտվա կատարած այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատանը, հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ։ Վերջիններս քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորապես՝ կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Եվրամիության անդամ պետություններում։ Կարևորելով Եվրամիության հետ ոլորտային հարաբերությունների զարգացումը՝ նախանշվել են կենսաթոշակային ոլորտում […]
20:50 14.05.2022
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այս օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սարգիս Նիկողոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աղավնատուն գյուղ տանող ճանապարհի սկզբանամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին […]
20:39 14.05.2022
Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և […]
20:34 14.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի […]
20:22 14.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում: Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է […]
20:13 14.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի վերջին՝ 8-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի յոթերորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Հովհաննես Բաչկով, 2017թ., 2019թ.: Հաղթողն է Մկրտիչ Գաբրիելյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
23:52 13.05.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված վեց կետերը: 1-ին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների […]
23:38 13.05.2022
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության փոխնախարար Վեյսել Թիրյաքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Էթիբար Միրզաևը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության կետերի շուրջ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանը Թուրքիային ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կաջակցի անտառային հրդեհների դեմ պայքարում: Կողմերը նաև մոտ ապագայում Թուրքիայում […]
23:30 13.05.2022
Մայիսի 11-ին Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի մի տնից գողություն էին արել: Ժամը 11.30-ի սահմաններում բնակարանագողը տեսնելով, որ տանը մարդ չկա, դուռն էլ բաց է, ներս էր մտել, հյուրասենյակի սեղանից գողացել էր տանտիրոջ բջջային հեռախոսն ու հեռացել: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չստացվեց: Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն իրենք պարզեցին կատարվածի հանգամանքներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Պարզվեց, որ […]