TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Շիրակի մարզպետն այցելել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչություն

15:11 12.05.2022

Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենք։ Կենտրոնի գործունեությանն ու բարելավված պայմաններով աշխատանքներին ծանոթացել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզպետը Հյուսիսային-մաքսատուն վարչության և գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ղեկավարների հետ շրջել, ծանոթացել է աշխատանքներին, զրուցել մաքսատանն […]

̰
ԱԻ նախարարն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն և հրշեջ փրկարարական ջոկատներ

15:09 12.05.2022

Մեկնարկել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը: Առաջին կանգառը Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր: Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ: Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:

̰
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԹ  դեսպան Ջոն Գալագերին

15:05 12.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին ընդգծել է համատեղ ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը և նշել, որ […]

̰
Թուրքիան պատրաստվում է մեծ քանակով ցորեն ներկրել Հնդկաստանից

15:03 12.05.2022

Թուրքիան առաջին անգամ 50.000 տոննա ցորեն է պատվիրել Հնդկաստանին, որն աշխարհում բրնձի և ցորենի պաշարներով համարվում է 2-րդ երկիրը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ վերջին ամիսներին ցորենի գինն աշխարհում թանկացել է 15 տոկոսով, և հնդկական ցորենն այս իրավիճակում արդեն մեծ պահանջարկ ունի: Այդ ամենը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատերազմի հետևանքով Ուկրաինան, որն ապահովում […]

̰
Մարտակերտում բացվել է առաջին ռուսական կենտրոնը

14:58 12.05.2022

ԱՀ Մարտակերտ քաղաքում բացվել է Հանրապետության առաջին ռուսական կենտրոնը: Նախաձեռնության հեղինակը ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանն է, որին, երկրի ղեկավարի հանձնարարականով, աջակցել է նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժինը, իսկ կենտրոնի բացմանը ֆինանսապես օգնել են ռուսաստանաբնակ բարերարներ Վահագն Խաչատրյանն ու Արթուր Արզումանյանը: ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ […]

̰
SHANTNEWS

14:55 12.05.2022

̰
Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

14:47 12.05.2022

Հայաստանի Մ-14 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 12-ին Երևանում իր երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Միացյալ Արաբական Էմիրությունների Մ-14 ընտրանու հետ։ Մեր հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը մրցաշարում՝ հաղթելով 1։0 հաշվով։ Այսպիսով, վաստակած 6 միավորով, Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ՄԱԷ-ն է, որը վաստակել է 3 միավոր, […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի 70-ամյակի կապակցությամբ

14:40 12.05.2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի 70-ամյակի կապակցությամբ․ «Հարգելի՛ պարոն Միլիտոնյան Գրականությունը սերնդափոխություն է, մարդիկ են, որոնք «համընդհանուր տեքստ»-ին են ավելացնում իրենց տողը: Այդ սերնդափոխությունն անառարկելի էր 60-70-ականներին, երբ երևան եկան նոր ասելիքով երիտասարդներ: Նրանցից շատերը մնացին կես ճանապարհին, շատերին էլ, որոնց թվում էիք Դուք, վիճակված էր նոր խոսքը հասցնել նոր ժամանակներ: Շատ […]

̰
Քննարկվել է Վրաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների հարցը

14:35 12.05.2022

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Դարեն Սոտոյի և Բրենդան Բոյլի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների պլանավորման կարևորությունը։ Վրաստանն առայժմ ուղիղ կանոնավոր չվերթներ չունի ԱՄՆ-ի հետ։ «Հանդիպման […]

̰
Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին

14:33 12.05.2022

Թուրքիային արդիականացված սպառազինություն, թեթև զենքեր և այլ տեխնիկական սարքավորումներ վաճառելու հարցին հավանություն տալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «Sözcü» լրատվակայքը, հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, հայտնում է, որ Բայդենը նպատակ ունի ավելի ուշ առանձին փաթեթով Կոնգրեսի հաստատմանը ներկայացնել Թուրքիային 40 միավոր նոր սերնդի F-16 […]

̰
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի մրցումները

14:31 12.05.2022

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում կայացել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները: Բազկամարտի մրցումներում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել են Շիրակի մարզի, 2-րդ հորիզոնականը՝ Տավուշի մարզի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Երևան քաղաքի հավաքական թիմերը։ Սպարտակիադային աղջիկների անհատական պայքարում 1-ին […]

̰
ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել ապօրինի ձուկ արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

14:28 12.05.2022

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Սարսանգ» կոչվող ջրամբարից ապօրինի, առանց համապատասխան թույլտվություն ունենալու ընդհանուր 859 հատ՝ 33,6 կգ քաշով տարբեր տեսակի ձուկ արդյունահանելու և կենդանական աշխարհին 859 000 ՀՀ դրամ […]

̰
Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է աշխատանքների ընթացքին

14:03 12.05.2022

Արդեն մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը: Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նախաձեռնությունն աննախադեպ է, ծավալները՝ մեծ. հանգստի գոտին մաքրվում է շուրջ 50 տարվա աղբից: «25000 քմ տարածք արդեն մաքրել ենք, որտեղից շուրջ 12 000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա»,- ասում […]

̰
Որոնվում է Օլգա Սանիկովան

13:56 12.05.2022

Մայիսի 10-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․ Սանիկովայի մասին որևէ […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

13:47 12.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի […]

̰
Կրկին նախատեսվում է խոշորացնել Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն խոշորացված համայնքները

13:38 12.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Ալավերդի համայնքում հանրային իրազեկման հանդիպում է անցկացրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Արեն […]

̰
Ծովագյուղ մտնող ճանապարհը փակ է

13:27 12.05.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին Հ-53 (Մ-4) Սեմյոնովկա (Մ-4) ավտոճանապարհի (Ծովագյուղ մտնող ճանապարհ) կմ 0+050 հատվածում գտնվող կամուրջն առաջացած ճաքերի և փոսերի պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ է։ Վարորդներին առաջարկվում է ճանապարհը շրջանցել Մ-14-Ծովագյուղ և Մ-4-Ծովագյուղ ավտոճանապարհներով։

̰
Առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում

13:07 12.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 11-12-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Պատանի ազատ ոճայինները 3 մեդալ են նվաճել Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկությունում

00:17 12.05.2022

Պատանի ազատ ոճայինները 3 մեդալ են նվաճել Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկությունում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իրանի Ամոլում կայացած մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը: Արծաթե մեդալ է նվաճել Արման Հարությունյանը (45կգ): Բրոնզե մեդալն էլ բաժին է հասել հայկո Գասպարյանին (48 կգ): Թիմը մրցավայր էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի և […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Ռուտեի հանդիպումը. երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով

00:05 12.05.2022

Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը: Պարոն Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք […]

̰
Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Նիդերլանդների վարչապետ

23:50 11.05.2022

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն հավատացած է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուտեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կմ հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածությունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք»,-ասաց Ռութեն: Նա հիշեցրեց […]

̰
Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերել

23:44 11.05.2022

Մայիսի լույս 8-ի գիշերը, ժամը 4.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 17 և 24 տարեկան երկու երիտասարդի՝ «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելը և օգտագործելն էր: 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ ու նրանց բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի […]

̰
Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է Հայաստան

23:38 11.05.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեին հրավիրել է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հրավերի մասին հայտարարեց Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ավարտին։ «Ես մեծ հաճույքով Ձեզ պաշտոնապես հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանը։ Ուրախ կլինեմ Ձեզ ընդունել»,- դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ ասաց Փաշինյանը։

̰
«Դիմադրություն» շարժումը շարունակել է անհնազանդության, բողոքի և իրազեկման ավտոերթերը

23:35 11.05.2022

«Դիմադրություն» շարժման անդամները կեսօրից մայրաքաղաքում մի քանի ուղղություններով վերսկսել են անհնազանդության, բողոքի և իրազեկման ավտոերթերը: Շարժման մասնակիցները վանկարկել են իրենց պահանջները և տեղեկացրել այսօր Ֆրանսիայի հրապարակում սպասվող հանրահավաքի մասին: Ավտոերթի մասնակիցները նաև որոշ ժամանակով փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը, ինչի պատճառով ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Շարժման առաջորդներից Իշխան Սաղաթելյանն ասել է, […]

̰
Հինգերորդ ձերբակալությունը՝ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

23:29 11.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևան քաղաքի՝ 1994թ. […]

̰
Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

23:18 11.05.2022

Մայիսի 11-ին՝ ժամը 05։40-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից և փրկարարական ուժերի վարչության հատուկ […]

̰ ̰
Աշխատանքային պրակտիկայի ծրագիր՝ Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում բնակվող երիտասարդների ու կանանց համար

22:58 11.05.2022

Կարևորելով մարզաբնակների աշխատանքային փորձի ձեռքբերումն ու աշխատաշուկայում մրցունակության ապահովումը՝ մեկնարկել է ծրագիր` ուղղված երիտասարդների և կանանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանը: Այն նախատեսված է Կոտայքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում բնակվող, մարզերի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրի շրջանակում գործատուին վճարվում է յուրաքանչյուր շահառուի ամսական աշխատավարձը՝ 100,000 դրամի չափով (դրանից հաշվարկվող եկամտային հարկը, […]

̰
Նիդերլանդները կշարունակի պայքարել, որ հայ գերիները ապահով վերադառնան հայրենիք. Մարկ Ռութե

22:53 11.05.2022

Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեն վստահեցնում է, որ Նիդերլանդները կշարունակի պայքարել այն ուղղությամբ, որ հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռութեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարևոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի […]

̰ ̰
BACK_TO_TOP