TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 2-ով

16:00 13.05.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավելացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը 2 դատավորով: Հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության […]

̰
Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

15:55 13.05.2022

Գործադիրը հավանություն է տվել՝ Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Ներդրողները ներկայացրել են ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում իրականացնել ներդրումային ծրագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլարի: Այդ տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես […]

̰
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը

15:50 13.05.2022

Կառավարությունը հավանություն է տվել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին և կոլեգիալության տրամաբանությանը: Կատարվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ավելի արդյունավետ […]

̰
Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան․ նոր համակարգ կներդրվի

15:45 13.05.2022

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը: «Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ շաբաթ կառավարության նիստում այն մանրամասն կքննարկենք: Անընդհատ մեր օրակարգում է սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցը: Այս առումով մենք որոշակի ռազմավարական պատկերացումներ ունենք, որը կապված է նաև այլ ռազմավարությունների հետ: Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից […]

̰
Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը

15:40 13.05.2022

Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: Ըստ հիմնավորման, հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումների համապարփակ օրակարգի ընդունումն ու իրագործումն անբեկանելի առաջնահերթություն է՝ որպես երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովող առանցքային նշանակության նախապայման և երաշխավոր: Ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում է Հայաստանի […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

15:32 13.05.2022

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը,  տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում […]

̰
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի ճանապարհների նորոգման նպատակով

15:31 13.05.2022

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու համար: Որոշման նպատակն է՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման […]

̰
Ստեփանակերտում հրաձգության դեպքի առթիվ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել

15:26 13.05.2022

Սույն թվականի մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ԱՀ քաղաքացի Ս. Կ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար և վերջինիս առաջադրվել է մեղադրանք: Նկատի ունենալով մեղադրյալի կողմից դեպքի […]

̰
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցները

15:18 13.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում […]

̰
Նախատեսվում է սահմանել քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ

15:15 13.05.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, դառնալու է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու կարևոր գործոն: Մասնավորապես, վերանայվել են ազատազրկման դատապարտված անձանց պահման ռեժիմների փոփոխության կանոնները: Այս խնդրի շրջանակում նախատեսվում է ներմուծել ռեժիմների […]

̰
ԵՄ դեսպանը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին

15:11 13.05.2022

Մայիսի 13-ին 2022թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին։ «Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է՝ ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության […]

̰
Ճապոնիայի խոշորագույն Eneos նավթային ընկերությունը դադարեցնում է ռուսական նավթի գնումները

15:06 13.05.2022

Ճապոնիայի խոշորագույն նավթային Eneos Holdings ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանից նավթի գնումները։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Տակասի Սայտոն։ Գործակալության տվյալներով՝ Eneos-ի գնումներում ռուսական նավթի բաժինը կազմում էր մինչև 5 տոկոս, ընկերությունը մտադիր է այն փոխարինել մի շարք տարածաշրջաններից՝ ներառյալ Մերձավոր Արևելքից մատակարարումներով: Մայիսի 10-ին Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան […]

̰
SHANTNEWS

15:00 13.05.2022

̰
Կրակոցներ Նոր Նորքի 4-րդ զանգվածում․ հարուցվել է քրեական գործ

14:55 13.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ այսօր Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու […]

̰
Պայթյուն Սլովենիայի քիմիական գործարանում․ կան զոհեր

14:47 13.05.2022

Սլովենիայի հարավում գտնվող Քոչվիե քաղաքի քիմիական գործարանում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին ուրբաթ հայտնել է սլովենական մամուլի գործակալությունը։ Նրա խոսքերով՝ հինգ զոհերի մարմինները հայտնաբերվել են դեպքի վայրում։ Բացի դրանից՝ մահացել է տուժածներից մեկը, որին հինգշաբթի օրը տեղափոխել են Լյուբլյանայի համալսարանական կլինիկական կենտրոն։ Ինչպես նշում է STA-ն, նախնական տվյալներով՝ […]

̰
Մահացել է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը

14:40 13.05.2022

73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը: Այս մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը։ «Նախագահի գործերի նախարարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին, արաբական և իսլամական ազգերին և ամբողջ աշխարհին հայտարարում է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանի մահվան մասին, որը մահացել է […]

̰
Պուտինը և Շոլցը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

14:32 13.05.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների ընթացքը: Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ գործընթացը, ըստ էության, արգելափակվել է ուկրաինական կողմի կողմից, ուրբաթ օրը հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում՝ ամփոփելով զրույցի արդյունքները: «Սկզբունքային գնահատական է տրվել ռուս-ուկրաինական բանակցություններում տիրող իրավիճակին, […]

̰
ՀՀ կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

14:24 13.05.2022

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում: Սահմանվել են կրթական մրցանակները, պարգևատրման չափը և մրցանակների քանակը` […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը՝ ի գիտություն գործարարների

14:18 13.05.2022

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 26-27-ը կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային ակտիվության նոր հնարավորությունները» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովը։ Համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև կկայանա վեց պանելային քննարկում հետևյալ թեմաներով. «Եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» «Ֆինանսական շուկաներ և զարգացման ինստիտուտներ. […]

̰
Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը մեկնարկել է հաղթանակով. Բռնցքամարտի կանանց ԱԱ

14:12 13.05.2022

Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։ Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։ Այսօր՝ մայիսի 13-ին, Անին կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ ուժերը չափելով Ճապոնիայի ներկայացուցիչ Անիսա Տսուբատայի հետ։ 50 […]

̰
Փարիզում հյուպատոսության վրա հարձակումից հետո Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

14:05 13.05.2022

Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն ՝ Փարիզում Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա անհայտ անձանց հարձակման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի գործերի հավատարմատարը։ Մենք Ֆրանսիայից կոնկրետ քայլեր ենք ակնկալում։ Հարձակվողները պետք է պատժվեն»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ Cumhuriyet […]

̰
Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

13:58 13.05.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրի տեքստում:

̰
Ինչ է քննարկվել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

13:51 13.05.2022

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության […]

̰
Ինչպե՞ս դառնալ ՀՀ ռեզիդենտ ՏՏ կազմակերպություն և օգտվել հարկային արտոնություններից Հայաստանում

13:45 13.05.2022

Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ և կազմակերպություններ գրանցելու, գործունեություն իրականացնելու և սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

̰
Հայտնի է Աբովյան-Նոր Գեղի ճանապարհին վթարի զոհերի ինքնությունը

13:40 13.05.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 12-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում […]

̰

13:38 13.05.2022

Ճանապարհատրանսպորտային ամեն մի պատահարի քննության արդյունքում որոշվում է դրա պատճառը։ Զոհերով և վիրավորներով պատահարների հիմնական պատճառներից մեկը շարունակում են մնալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը և արագության գերազանցումը։ Պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար կազմակերպում են ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումներ, որոնց արդյունքը ամենշաբաթյա պարբերականությամբ ներկայացվում է հանրությանը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածը […]

̰
ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

13:32 13.05.2022

Մայիսի 13-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Ոլորտային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի քննարկման ընթացքը։ Խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր։

̰
Դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

13:28 13.05.2022

2022թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին: Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-ղազախական փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Դիտարկվեց երկկողմ […]

̰
Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

13:22 13.05.2022

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

̰
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Նուր-Սուլթանում

13:17 13.05.2022

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Նուր-Սուլթանում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱԳՆԽ լիագումար նիստում, որն ընթանում է Դուշանբեում։ «Նեղ ձևաչափով որոշում է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնելու մասին»,- հայտնել է Լեբեդևը:

̰
BACK_TO_TOP