22:33 11.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի […]
22:24 11.05.2022
Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Թեդ Դոյչի հետ։ Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Կոնգրեսում հայանպաստ հարցերի առնչությամբ կոնգրեսական Դոյչի ցուցաբերած աջակցությունը։ Հանդիպման ընթացքում դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային միջավայրը և մարտահրավերները։ Դեսպան […]
22:06 11.05.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի […]
21:50 11.05.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել […]
21:42 11.05.2022
Մայիսի 10-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա է գտնվել «Մենք ենք մեր սարերը» հայկական հայտնի ֆիլմի ցուցադրմանը, որը տեղի ունցեցավ ֆրանսիական ինստիտուտի «Սինե Լյումիր» կինոսրահում։ Իր խոսքում դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` Հայկական ինստիտուտին և Klassiki հիմնադրամին, համատեղ աշխատանքի համար։ Դեսպանը նշեց, որ այս տարի նշվել է հայ- բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և կարևորեց […]
21:33 11.05.2022
Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Նիդերլանդներում հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքաական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ […]
21:24 11.05.2022
Նիդերլանդներում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել: Ինչպես փոխանցում է SHANTNEWS-ի թղթակիցը, Դասախոսության առանցքում նաև Լեռնային Ղարաբաղի հարցն է ու 44-օրյա պատերազմը: Կա կարծիք, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն էր, որ բերեց 2020-ի 44-օրյա պատերազմին՝ ասում է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանում, հետևյալն է՝ […]
21:06 11.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս մեկի ինքնությունը, ով 2004թ. ծնված Հոսիեկ Սարկիսյանն (Hosiek […]
20:59 11.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացնում է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 5-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ Մրցույթի չորրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Նշան Մունչյան, 1993 թ.։ Հաղթողն է Անահիտ Գաբրիելյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:44 11.05.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է այն փաստը, որ […]
20:35 11.05.2022
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ: «Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, և արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»,-ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի […]
20:26 11.05.2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը: Խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ Արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում Դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու դրանով իսկ ՔԿՀ-ներում […]
20:18 11.05.2022
Մայիսի 10-ին` ժամը 20:57-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ժամը 20:58-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Վ․ Ա-ի վարած «Ուազ» […]
20:10 11.05.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ «Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, […]
17:00 11.05.2022
Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միջազգային հարաբերություների նիդեռլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և Նիդեռլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որը պաշտոնական այց ունի Նիդեռլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական […]
16:59 11.05.2022
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ […]
16:58 11.05.2022
Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար, գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, […]
16:53 11.05.2022
«Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովն այսօր մեկտեղել էր ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Միջոցառումը կազմակերպել էին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ գերմանական «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի […]
16:53 11.05.2022
Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդեռլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր […]
16:48 11.05.2022
Խորհրդարանի գրադարանն ամեն ինչ անում է պատգամավորների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար. ասել է ԱԺ գրադարանավար Ֆաթմա Խաչատրյանը՝ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ ՀԸԳՀ վերահսկողության և կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակում Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար Մարիա Կամիլակիի և Հունաստանի խորհրդարանի էլեկտրոնային կառավարման, գրադարանի և հրատարակությունների գլխավոր տնօրեն Գեորգիոս Անգելոպուլոսի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է […]
16:45 11.05.2022
Վրաստանի քննչական ծառայությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով շարժական գույքի մաքսանենգության համար, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Ըստ տեղեկության՝ քննությամբ պարզվել է, որ ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով մեղադրյալը վրաց-հայկական Սադախլոյի անցակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն՝ մաքսային հսկողությունից գաղտնի, իր հսկողության տակ գտնվող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայով հատուկ կազմակերպված թաքստոցում փորձել է վաճառքի նպատակով տեղափոխել […]
16:40 11.05.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին էներգաարդյունավետության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: […]
16:38 11.05.2022
«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով վարժանքները շարունակվում են: Դրանք իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 և թիվ 2, Խնձորեսկի և Կոռնիձորի […]
16:34 11.05.2022
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է ՌԴ ԱԳՆ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը դեպքի վայրից: ՌԴ ԱԳՆ նա ժամանել է չորեքշաբթի օրը՝ ժամը 15-ի սահմաններում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ է ժամանել միաժամանակ ՌԴ ԱԳՆ կանչված Լեհաստանի դեսպան Քշիֆշտոֆ Կրաևսկու հետ:
16:28 11.05.2022
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն:
16:26 11.05.2022
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) նոր պայմանագիր է կնքել ղազախական կողմի հետ, որով նախատեսվում է Նուր-Սուլթանին մատակարարվելիք թուրքական ԱԹՍ-ներն արտադրել Ղազախստանում: Նշվում է, որ TUSAŞ-ի ու Kazakistan Engineering-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ արտադրությունը լինելու է համատեղ: Ղազախական կողմի հետ համագործակցություն է լինելու նաև տեխնոլոգիաների փոխանցման, այդ թվում՝ ԱԹՍ-ների վերանորոգման ու սպասարկման հարցերում, փոխանցում է ermenihaber-ը։ […]