TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

16:15 11.05.2022

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 4-12-րդ տեղեր […]

̰
Համերգ՝ նվիրված Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին

16:09 11.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին: Համերգը կրում է «Living in Jazzland» խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն է: Դավիթ Ազարյանը 1983 թվականից հանդես է եկել ջազային անսամբլների կազմում, հիմնել է ջազ տրիո, որի կազմում […]

̰
Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում՝ Խաղաղության պալատում, բացվել է հայկական խաչքար

16:03 11.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները: Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. […]

̰
Զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի

15:55 11.05.2022

Մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

̰
«Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ մետրոյի միջանկյալ կայարան կկառուցվի. Ավինյան

15:51 11.05.2022

Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը: «Այս ծրագրերն էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և […]

̰
Հակոբ Սիմիդյանն ու Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Արաքս սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքը

15:45 11.05.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։ «Բոլորիս համար շատ կարևոր է, որ շուրջ երկու տարի Քովիդ-19-ով պայմանավորված երկար դադարից հետո կրկին կարող ենք փոխադարձ այցերով վերսկսել մեր երկու երկրների համատեղ աշխատանքները և առավել արդյունավետ ընթացք տալ արդեն գոյություն ունեցողներին։ Այսօրվա հանդիպումը […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 130.16մլն մ³-ով ավելի է

15:38 11.05.2022

Ջրամբարների լցվածությունը մայիսի 11-ի դրությամբ. Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 130.16մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 0.60մլն մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 7.40մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 6.61մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.18մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։

̰
«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

15:31 11.05.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների­ համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական […]

̰
Լոռու մարզպետը պարգևատրել է 2-ամյա երեխային փրկած քաղաքացուն

15:28 11.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, որն օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […]

̰
Իրանամետ ուժերը պնդում են, որ հարձակվել են Իրաք ներխուժած թուրքական զորքի վրա

15:21 11.05.2022

Վերջերս Իրաքում թուրք զինվորների վրա հարձակում իրականացրածները տեղի իրանամետ շիական կազմակերպության զինյալներն են եղել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հետախուզության վարչության պետ Հուսեյն Թաիբին, որը համարվում է Իրանի հոգևոր առաջնորդի վստահված անձանցից մեկը: Ըստ նրա՝ բոլորը կարծում էին, թե հարձակման հեղինակը իրաքյան ուժերն են, սակայն իրականությունն այլ է: Ուշագրավ […]

̰
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են

15:07 11.05.2022

ԱՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում է մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Նշված հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։

̰
SHANTNEWS

15:00 11.05.2022

̰
Անվճար սովորելու հնարավորություն Գորիսի պետական համալսարանում

14:48 11.05.2022

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։ Դասընթացներն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին […]

̰
Հակոբ Արշակյանը մասնակցում է Դուբայում անցկացվող Future Innovatiin Summit 2022 կոնֆերանսին

14:42 11.05.2022

Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում ենք Դուբայում անցկացվող Future Innovatiin Summit 2022 կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը, գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ «Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը։ […]

̰
Հանրակացարանում դանակահարված տղամարդը մահացել է

14:35 11.05.2022

Մայիսի 7-ին` կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց «Աբովյան» բժշկական կենտրոնից. Աբովյան քաղաքի էլեկտրատեխնիկումի հանրակացարանից, դանակահարված վիճակում, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 45-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժածի վիճակը ծանր էր, ի վիճակի չէր որևէ բան հայտնել: Քրեական հետախույզները մեկնեցին հանրակացարան։ Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը վնասվածքը […]

̰
Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

14:29 11.05.2022

Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Նախարար Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։ […]

̰
Երևան-Լիոն գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը գործընկեր քաղաքում էր

14:15 11.05.2022

Մայիսի 2-5-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, ինչպես նաև «Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն» հիմնադրամում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ի դեպ, մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ելույթի իր […]

̰
«Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի արևմտյան ափին

14:00 11.05.2022

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետևանքով, որն ստացել է Հորդանան գետի արևմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները: Նրանց տեղեկատվության համաձայն՝ 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում էր մերձավորարևելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել է […]

̰
Թուրքիան ու Ղազախստանը խորացնում են երկկողմ կապերը

13:54 11.05.2022

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, կողմերը հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնի է դարձել, որ երկու երկրները ստորագրել են համագործակցության 15 համաձայնագիր, որոնց արժեքը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Համաձայնագրերը ներառում են համագործակցություն տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական […]

̰
Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

13:45 11.05.2022

Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը: Ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն […]

̰
43-ամյա կինը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

13:35 11.05.2022

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 10-ին Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 43-ամյա Գայանե Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին

13:27 11.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին: Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ: Հանդիպմանը ներկա է եղել […]

̰
Գարեգին Նժդեհի փողոցում 5 մեքենա է բախվել. կան տուժածներ

01:10 11.05.2022

Մայիսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման […]

̰
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտում կրակոցներից

00:56 11.05.2022

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 10-ին՝ ժամը 19:05-ին, ոստիկանության հերթապահ մասում քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել, որ «Վերածննդի հրապարակում» անհայտ անձը ինքնաձիգով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:55-ի սահմաններում, Վերածննդի հրապարակի հարակից «Արցախի ազատամարտիկների միության» վարչական շենքի դիմացի հատվածում Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա […]

̰
Շնորհակալ եմ Նիդերլանդների Ասենի մեր հայրենակիցներին ջերմ ընդունելության համար. Փաշինյան

00:47 11.05.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Նիդերլանդների Ասեն քաղաքի մեր հայրենակիցներին ջերմ ընդունելության համար: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով Նիդեռլանդների Թագավորությունում է: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդեռլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի […]

̰
Մասկը խոստացել է վերականգնել Թրամփի օգտահաշիվը Twitter-ում

00:11 11.05.2022

Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին վերադարձնել սոցիալական ցանցում նրա էջը: Այս մասին հայտնում է CNBC-ն։ «Կարծում եմ ՝ սխալ էր արգելափակել Դոնալդ Թրամփի [հաշիվը]», – ասել է գործարարը ՝ ելույթ ունենալով բրիտանական Financial Times թերթի կազմակերպած խորհրդաժողովում: Նա հավելել է, որ արգելափակման մասին որոշումը, որը «վատն էր բարոյական տեսանկյունից», […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 11.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Մակրոնը և Սի Ցզինպինը քննարկել են համաշխարհային պարենային ճգնաժամի ռիսկերը

23:59 10.05.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և պարենային ճգնաժամի վտանգը: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը: «Երկու պետությունների ղեկավարները հիշեցրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը իրենց նվիրվածության մասին և համաձայնել են անհապաղ հրադադարի հասնելու հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: «Նրանք նաև քննարկել են պարենային ճգնաժամի ռիսկը և […]

̰
ԱՄՆ-ն սկսում է Ուկրաինային Մի-17 ուղղաթիռների երկրորդ խմբաքանակի մատակարարումները

23:53 10.05.2022

ԱՄՆ-ը երեքշաբթի օրը սկսում է ռուսական արտադրության Մի-17 ուղղաթիռների երկրորդ խմբաքանակի առաքումն Ուկրաինա, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը: Առաջին խմբաքանակը ներառում էր հինգ նման ուղղաթիռներ։ Խոսքը ենթադրաբար այն ուղղաթիռների մասին է, որոնք ԱՄՆ-ը ժամանակին Ռուսաստանից գնել է աֆղան զինվորականների համար։

̰
Ուկրաինան դադարեցրել է «Սոխրանովկա» կայանով գազի տարանցումը Ռուսաստանից Եվրոպա

23:47 10.05.2022

Ուկրաինայի GTS օպերատորը (OGTS) մայիսի 11-ից դադարեցնում է գազի տարանցումը դեպի Եվրոպա Լուգանսկի մարզի «Սոխրանովկա» գազաբաշխիչ կայանի միջոցով։ Օպերատորի փոխանցմամբ՝ տեղի են ունեցել ֆորս մաժորային հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում գազի հետագա փոխադրումը Ռուսաստանի Դաշնության հսկողության տակ «Սոխրանովկա» կայանի և սահմանային կոմպրեսորային Նովոպսկովի կայանի միջոցով։

̰
BACK_TO_TOP