TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:10 09.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ […]

̰ ̰
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

22:50 09.05.2022

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), իսկ բրոնզե մեդալակիր է […]

̰
Ավստրիայում գնացքը ռելսերից դուրս է եկել․ կան զոհեր և տուժածներ

22:42 09.05.2022

Ստորին Ավստրիայի դաշնային նահանգի Մյոդլինգ թաղամասում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ավստրիական Kronen Zeitung թերթը։ Միջադեպի պատճառները չեն ճշտվում։ Աղբյուրի տվյալներով՝ տեղում աշխատում են փրկարարները և Կարմիր խաչի աշխատակիցները:

̰
Գորիս քաղաքում մառախուղ է

22:29 09.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Գյումրիում կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվել.  հանգամանքները պարզվում են

22:15 09.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միջադեպի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն […]

̰
SHANTNEWS

21:55 09.05.2022

̰
Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

21:08 09.05.2022

Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են […]

̰
Երևանում մեքենաներ են բախվել․ կա տուժած

20:55 09.05.2022

Մայիսի 9-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ […]

̰
Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

20:48 09.05.2022

Մայիսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 45-ամյա Կարեն Ս․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մայիսի 7-ին Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արամ Ա․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեկան օրենսգրքի […]

̰
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է  հոգեհանգստյան կարգ

20:42 09.05.2022

Մայիսի 9-ի միջոցառումներն Արցախում սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո քաղաքացիները երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր։ Միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանության ստորաբաժանոմները մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով բնակչության […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում. կա տուժած

20:17 09.05.2022

Մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած: Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում անցկացվել է տոնական միջոցառում

16:00 09.05.2022

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
Շրի Լանկայում պարետային ժամ է սահմանվել

15:59 09.05.2022

Շրի Լանկայի իշխանությունները մայիսի 9-ին պարետային ժամ են սահմանել ամբողջ երկրում այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կոլոմբոյում բախումներ են տեղի ունեցել կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Hindustan Times-ի հնդկական հրատարակությունը: Անկարգությունները ճնշելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել։ Մոտ 80 մարդ […]

̰
Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու․ Շիրակի մարզպետ

15:58 09.05.2022

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի […]

̰
ՌԴ-ն շահագրգռված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների. Սերգեյ Կոպիրկին

15:50 09.05.2022

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: «Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի համար շատ կարևոր է նաև սոցիալական […]

̰
ԱԻ նախարարը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակից 98-ամյա Հակոբ Ավետյանին

15:46 09.05.2022

Այսօր՝ մայիսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98-ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին։ Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։

̰
Գորիսում մառախուղ է․ Լարսը բաց է

15:41 09.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Սիսավան գյուղի տներից մեկի նկուղից փրկարարները մոտ 120 տոննա ջուր են հեռացրել

15:37 09.05.2022

Մայիսի 9-ին՝ ժամը 07։29-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի նկուղը ոռոգման ջուր է լցվում․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր:

̰
Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության․ Գեղարքունիքի մարզպետ

15:30 09.05.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ։ Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային […]

̰
Ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները․ Արտակ Բեգլարյան

15:24 09.05.2022

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր […]

̰
Ռումինիաում ՀՀ դեսպանություն է այցելել Բուխարեստում գտնվող հայկական պատվիրակությունը

15:16 09.05.2022

Մայիսի 6-ին Ռումինիաում ՀՀ դեսպանություն այցելեց «Հակակոռուպցիոն փորձի փոխանակում Ռումինիայի և Հայաստանի միջև» ծրագրի շրջանակներում Բուխարեստում գտնվող հայկական պատվիրակությունը։ Ծրագիրը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի և Ռումինիայի Փորձագիտական ​​ֆորումի (EFOR) կողմից՝ ԱՄՆ գերմանական Մարշալի հիմնադրամի «Black Sea Trust» կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։ Պատվիրակության անդամների թվում էին Կովկասի ինստիտուտի ու մի քանի այլ ՀԿ-ների, Ազգային ժողովի և […]

̰
SHANTNEWS

15:00 09.05.2022

̰
Հրազդանում և Զովաբերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

14:50 09.05.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մ. Ավետիսյան, Մ. Սպարապետի փողոցների գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի […]

̰
ԱԻ նախարարը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի

14:44 09.05.2022

Մայիսի 9-ին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և […]

̰
Մեր ժողովուրդն ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները. Դավիթ Բաբայան

14:26 09.05.2022

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Քաղաքակիրթ ողջ հայության և արժեհամակարգով առաջնորդվող յուրաքանչյուր մարդու համար այս օրը, իրոք, նվիրական օր է: Այն խորհրդանշում է մեծագույն հաղթանակներ: Սա մի տոն է, որ տարբեր ժամանակահատվածներում միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 […]

̰
Ֆուտբոլային հաղթանակ՝ նվիրված Հաղթանակի օրվան․ կայացավ ֆուտբոլային մինի մրցաշարի եզրափակիչը

14:18 09.05.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնից: Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մասնակցում էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Մրցաշարը կայացել է օլիմպիական կարգով։ Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին […]

̰
Գեղարքունիքի մարզպետը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնել է դրամական ու խրախուսական պարգևներ

14:09 09.05.2022

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում նշվեց Մայիսիննյան հաղթանակների տոնը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին: Հաղթանակների տոնի արարողությանը […]

̰
Հարգանքի տուրք է մատուցվել Մեծ հաղթանակի և արցախյան գոյապայքարի նահատակների շիրիմներին

13:58 09.05.2022

Հարգանքի տուրք է մատուցվել Մեծ հաղթանակի և արցախյան գոյապայքարի նահատակների շիրիմներին․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, քաղաքացիների և հյուրերի ուղեկցությամբ, այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Հայրենականում մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետև ՆԳ նախարարը, ոստիկանության պետի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի […]

̰
Արարատի մարզի որոշ գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

13:51 09.05.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP