15:20 10.05.2022
2022 թվականի մայիսի 8-ին Գավառի ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2022 թվականի առաջնությունը: Այն նպատակ ուներ՝ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը: Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, […]
15:00 10.05.2022
Մայիսի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց կատարեց Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ Մարսելի քաղաքապետի, Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի պրեֆեկտի, տնտեսության և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության, վերջինիս շրջանակներում տնտեսական կապերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացման և այլ թեմաների շուրջ։ […]
14:56 10.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ՓԲԸ՝ ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանի և տնօրեն Վահե Փանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել սպանդանոցում կենդանիների մորթի իրականացման պայմաններին։ Արմեն Ջանվելյանը նախարարին տեղեկացրել է, որ «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունում բուծվում […]
14:48 10.05.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ։
14:39 10.05.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 94.4%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 81.2%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 75%-ը պատվաստված չէ։
14:27 10.05.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 10-11-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախագահի պաշտոնում Տոկաևի Թուրքիա կատարվող առաջին այցի ընթացքում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ տարբեր ձևաչափերով կքննարկվեն «Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի հարաբերությունները և երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը»: Հանդիպումների ընթացքում մտքեր […]
14:20 10.05.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին և դեսպանությունների ներկայացուցիչներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:
14:13 10.05.2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան: Արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»: Պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բեթց, Ջասթի Միչաիլինեթ: […]
14:07 10.05.2022
Չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների: –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության […]
14:00 10.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Քրիստոֆ Բայերին և ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասիին։ Տերտերյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով ԳՄՀԸ-ի հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաև տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը […]
13:51 10.05.2022
Մայիսի 10-ին՝ ժամը 10։49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ փրկարարները Ա. Հ.-ի (ծնված 1937 թ.) դին դուրս են բերել […]
13:35 10.05.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության: Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից՝ պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն […]
13:32 10.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
13:24 10.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի մայիսի […]
13:11 10.05.2022
Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Նոյան տապանի […]
13:04 10.05.2022
Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 9-10-ը դիտվել է ջրի ելքերի նվազում, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:33 10.05.2022
Կիևին ռազմական օգնության տրամադրումը պարզեցնելու նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը ստորագրել է «լենդ-լիզով» Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Անժելա Պերեսը։ Նախաձեռնությունը, որը հնչել է դեռևս հունվարի կեսերին հանրապետական Ջոն Քորնինի (Տեխասի նահանգից) գլխավորությամբ մի խումբ սենատորների կողմից, կոչված է «ավելի լայն լիազորություններով […]
23:59 09.05.2022
Մայիսի 4-ին, ժամը 15.54-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 8-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 68-ամյա Արտուշ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է։
23:55 09.05.2022
Ընդդիմադիր շարժման մասնակիցներն այսօր ևս ժամը 17-ից հանրահավաք են կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ շարունակվում է վրանային նստացույցը: Մինչ ելույթները, նախ հնչել են Հայաստանի և Արցախի հիմները, այնուհետև հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը: Շարժման առաջնորդներց Իշխան Սաղաթելյանը նախ ամփոփել է Գյումրի կատարած ավտոերթը, գնահատել է […]
23:47 09.05.2022
Մայիսի 7-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի, պարանոցի, վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած, պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 30-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջողառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաներն արագ վարելու […]
23:45 09.05.2022
Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը շատ վստահ առավելության հասավ ուկրաինացի Մարիա Սաիդայաի նկատմամբ։
23:36 09.05.2022
Մայիսի 7-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը, դանակահարված ու անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում […]
23:24 09.05.2022
Մայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դիակն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
23:22 09.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացնում է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 3-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի երկրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Վլադիմիր Ենգիբարյան, 1956 թ.։ Հաղթողն է Հարութ Ավետիսյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
23:16 09.05.2022
Մայիսի 6-ին` ժամը 13.30-ին, «Պորշ» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում վրաերթի էր ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց: Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.10-ին վրաերթի ենթարկված 66-ամյա Սուրեն Բալայանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է։