13:47 09.05.2022
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ․ «Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խոր անջրպետ։ Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։ Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․ Մենք ո՞վ ենք, որ ասենք՝ անհնար […]
13:36 09.05.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով․ «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ ամյակի առիթով։ Պատմությունն ու հաղթանակն ապրում են, քանի դեռ մենք հիշում ու արժևորում ենք այն։ 77 տարի առաջ այս օրը Խորհրդային միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: Մեր պատմության օրացույցից մենք իրավունք չունենք ջնջելու նաև 1992 […]
13:27 09.05.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: «Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել Մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր հայոց բերդաքաղաք […]
13:18 09.05.2022
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: «Մայիսի 9-ը բոլորիս համար հիշարժան և սիրելի տոն է եղել։ Այդ օրը մեծարվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի փառապանծ վետերանները, հինավուրց հայկական Շուշին ազատագրած ազատամարտիկները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները․․․ Այդ օրը համաժողովրդական ուրախությամբ տոնվել է […]
13:07 09.05.2022
Մայիսի 8-ին Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդիին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Ալբուսաիդին նշել է, որ Օմանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Նախարարը կարևորել է Հայաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում։ Առանձնազրույցի ընթացքում դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկայացրել է հայ-օմանյան հարաբերությունների զարգացման ներկա փուլը՝ […]
00:59 09.05.2022
Մայիսի 8-ին, ժամը 21:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Բ․, ծնված 1984 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ […]
00:02 09.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Գորայք-Սարավան ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
00:00 09.05.2022
Կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Ուկրաինայի տարածքի ականազերծմանն աջակցելու համար և նրա հետ հանդիպման ժամանակ պարգևատրել ուկրաինացի սակրավորներին, որոնք տիրապետում են կանադական ականազերծման տեխնոլոգիաներին: Նրանց թվում է հայտնի շունը։ Հիշեցնենք, որ այդ շունը ծառայում է ՝ օգնելով սակրավորներին ականազերծել տարածքները։ […]
23:15 08.05.2022
Մայիսի 8-ին՝ ժամը 16:03-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջանիստ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Կ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի […]
23:05 08.05.2022
G7-ի երկրների ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել ապաշրջափակել Ուկրաինայից պարենի ներմուծումը, դրանից հրաժարվելը կդիտարկվի որպես հարձակում համաշխարհային պարենային ապահովման վրա: Այդ մասին ասված է «Մեծ յոթնյակի» ղեկավարների հայտարարության մեջ՝ ամփոփելով կիրակի օրը Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: «ՄԱԿ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին իր միջազգային պարտավորություններին համապատասխան դադարեցնել շրջափակումն ու այլ գործողությունները, […]
22:57 08.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
22:39 08.05.2022
G7-ի երկրները հավատարիմ են ռուսական էներգառեսուրսների մատակարարումներից կախվածությունից ազատվելու նպատակին: Այդ մասին ասված է «Մեծ յոթնյակի» առաջնորդների հայտարարության մեջ՝ ամփոփելով կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: «Մենք հանձնառու ենք աստիճանաբար դադարեցնել մեր կախվածությունը ռուսական էներգիայից, այդ թվում՝ աստիճանաբար դադարեցնելով կամ արգելելով ռուսական նավթի ներմուծումը: Մենք երաշխավորում ենք, որ դա կանենք ժամանակին […]
22:30 08.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 8-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում մայիսի […]
21:46 08.05.2022
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200) երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ ծանրաձողը և արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում […]
21:16 08.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության երթի մասնակցի կողմից խուլիգանություն կատարելու, ՀՀ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ […]
21:10 08.05.2022
Մայիսի 7-ին հեռավար կապի միջոցով տեղի ունեցավ «Փոքրասիական աղետից հարյուր տարի անց. Հունահայկական պատմության հարյուր էջ» թեմայով համաժողով: Համաժողովին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան Մակեդոնիայի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, «Պատիվ 21-ին» կազմակերպության նախագահ տկն. Մարիա Նեգրեպոնտի-Դելիվանին, Հունաստանի պատմական հետազոտությունների հիմնարկության գլխավոր քարտուղար տկն. Իրինի Սարիօղլուն, Հունահայկական հետազոտությունների կենտրոնի քարտուղար պրն. Սիֆիս Կասեսյանը, Ասորիների ընկերակցության նախագահ […]
21:07 08.05.2022
Սիրիայի նախագահի հրամանագրով Նորա Արիսյանը նշանակվել է Հայաստանում Սիրիայի դեսպան։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։
20:40 08.05.2022
ԿԳՄՍ նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 2-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի առաջին հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Վարազդատ թագավոր, 385 թ.։ Հաղթողն է Հարութ Ավետիսյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:27 08.05.2022
Մայիսի 8-ին «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր՝ նվիրված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակին։ Խաղերի մասնակիցներն Արցախի 20 ուսումնական հաստատությունների թիմերն էին՝ յուրաքանչյուր թիմում 5 աշակերտի ընդգրկմամբ, զինղեկի առաջնորդությամբ։ Խաղերի մեկնարկը տրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքից՝ հանդիսավոր բացման արարողությամբ։ «Այսօր […]
20:00 08.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
19:45 08.05.2022
Իրանը հանդես է գալիս Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման օգտին՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհով։ Ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, այս մասին կիրակի Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր առաջնահերթությունը երկկողմ գործընկերության ընդլայնումն է, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածի գծով»,- ընդգծել է նա: «Աշխարհում տնտեսական իրավիճակի […]
19:31 08.05.2022
Մայիսի 8-ին` ժամը 08։00-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս […]
19:22 08.05.2022
Իսրայելը ներկա պահին գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլի սկզբում և ծրագրում է ստեղծել ազգային գվարդիա: Այս մասին կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում հայտնել է վարչապետ Նաֆթալի Բենեթը։ «Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմում նոր փուլի սկզբում։ Նրանք, ովքեր հրահրում են ահաբեկչություն, չեն կարողանա ավելի հանգիստ քնել։ Իսրայելի կառավարության բարձրագույն առաքելությունը Իսրայելի […]
19:08 08.05.2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է Ուկրաինայի Իրպեն քաղաք։ Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը։ «Միայն պատիվ եմ ունեցել խոսել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Նա եկել է Իրպեն», – գրել է Մարկուշինը։ Նա շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին այն աջակցության համար, որն այսօր ցուցաբերում է Կանադան Ուկրաինային: Մարկուշինը նաև հույս է […]
18:58 08.05.2022
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցն է կատարել Իրան: Այդ մասին հայտնել է սիրիական նորությունների գործակալությունը Twitter-ում: Ինչպես հաղորդել է գործակալությունը, տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխատանքային այցը Թեհրան, որի ընթացքում նա հանդիպել է այաթոլլա Ալի Խամենեիի (Իրանի գերագույն առաջնորդ – խմբ.) և նախագահ Իբրահիմ Ռայիսիի […]
18:31 08.05.2022
Մայիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նորավանք»- «Ուրարտու» հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Գևորգ Շախկալդյանը, 4-րդ պաշտոնյան՝ Շահեն Աղայանը։ Հանդիպան տեսուչ է նշանակվել Անդրանիկ Բոնջուկյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Խորեն Զարգարյանը։
17:57 08.05.2022
Բացահայտվել են ՀՅԴ կուսակցության անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։ Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության […]
17:53 08.05.2022
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այցելել է ուկրաինական Ուժգորոդ, ուղևորության մասին չի հայտարարվել, հաղորդել է նրա մամուլի ծառայությունը։ «Ավտոշարասյունը անցել է Ուժգորոդի միջով և եկել թիվ 6 դպրոց, որն այժմ որպես ժամանակավոր ապաստան են օգտագործում 163 տեղահանված ուկրաինացիների համար, ներառյալ 47 երեխաների»,- ասված է հաղորդագրության մեջ: Բայդենը հանդիպել է Ելենա Զելենսկային։
17:31 08.05.2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոբույանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել: Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին […]
16:55 08.05.2022
Արդեն 6-րդ տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մայիսի 7-ին Գյումրիում կայացան սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառման ծրագրում ընդգրկված էր 5 մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական […]