23:36 10.05.2022
Մայիսի 10-ին՝ ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման […]
23:29 10.05.2022
Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին […]
23:14 10.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 11-12-ը սպասվում է կարճատև […]
22:57 10.05.2022
Թուրքական ORC սոցիոլոգիական ընկերության կողմից մայիսի 5-8-ը 5000 հոգու մասնակցությամբ անցկացված վերջին սոցհարցումը ուշագրավ արդյունքներ է արձանագրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը 28%-ով շարունակում է առաջատար մնալ: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ)՝ 24%, փոխանցում է Ermenihaber-ը։ Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ […]
22:42 10.05.2022
Ֆրանսիայի հրապարակում, որտեղ արդեն 10 րդ օրն է՝ վրանային նստացույց են անում ընդդիմադիր շարժման անդամները, ժամը 19-ին մեկնարկել է օրվա ամփոփիչ հանրահավաքը: Շարժման մասնակիցնեը նշել են, որ այսօր քաղաքի մի քանի վարչական շրջաններից՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի, Նոր-Նորք շարունակել են երթերն ու անհնազանդության ակցիաները: Եղել են նաև միջադեպեր ոստիկանների հետ , մասնավորապես այն ժամանակ, երբ Նոր-Նորքից […]
22:28 10.05.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4285 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։ 21 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
22:14 10.05.2022
Ս.թ. մայիսի 10-ին Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։ Հայաստանի օրհներգի հնչելուց և հավատարմագրերի հանձնելուց հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել Սուլթանին։ Հրաչյա Փոլադյանը նշել է, որ Պարսից Ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի […]
22:08 10.05.2022
Այսօր՝ մայիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Կադաստրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին և տղամարդ հետիոտների: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
22:00 10.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 4-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի երրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Հրաչիկ Ջավախյան, 2008 թ.։ Հաղթողն է Հայարփի Դավթյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
21:33 10.05.2022
Թուրք հայտնի իսլամի քարոզիչ Ահմեթ Մահմութ Ունլուն, ով ունի էրդողանամետ հայացքներ, կոչ է արել զրկել Թուրքիայի քաղաքացիությունից այն անձանց, ովքեր քվեարկել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) օգտին, որի դեմ ճնշումները վերջերս նոր թափ են առել, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակված տեսանյութում հիշյալ կրոնական գործիչը, ով նաև հայտնի է «Ահմեթ հոջա» անունով, նշել է քրդամետ […]
21:24 10.05.2022
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակիչ քաղաքի տարբեր վաճառակետերից, աշխատողների վստահությունը չարաշահելով, գումար է հափշտակում: Խարդախության եղանակը հետևյալն էր. հանցավորը նախապես ճշտում էր սեփականատիրոջ անունը, մտնում խանութ կամ դեղատուն, ձևացնում՝ իբր հեռախոսով նրա հետ է խոսում, ներկայանում էր որպես հարկային ծառայության աշխատակից և սեփականատիրոջ անունից վաճառողից փող […]
21:06 10.05.2022
Այսօր՝ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։ «Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և […]
20:50 10.05.2022
ՀՀ ՄԻՊ-ի՝ մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. «Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Իրականացված […]
20:37 10.05.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 10-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արտյոմ Մեհրաբյանին: Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Արտյոմ Մեհրաբյանին նշանակման կապակցությամբ և նշել, որ քաջածանոթ է Մեհրաբյանի իրականացրած աշխատանքին և մասնագիտական կարողություններին դեռևս Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնավարման ժամանակաշրջանից: Նախարարը հույս է հայտնել, որ նրա հմտությունները, գիտելիքն ու փորձը […]
20:28 10.05.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրել է, որ ամփոփում են կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում բարձրացված դրույքաչափի ու հավելավճարի արդյունքում 478 ուսուցիչների վարձատրության նոր չափերը, որի մեջ դեռ հաշվի առնված չեն տարակարգի հավելավճարները, եթե ուսուցիչը նաև տարակարգ ունի։ «Ըստ այդմ, միայն կամավոր ատեստավորման արդյունքում վերանայված դրույքաչափով և հավելավճարով ունենք երկու տասնյակից ավել ուսուցիչներ, որ մայիսից […]
20:19 10.05.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: «Այսօր Ասեն քաղաքի Ժոզեֆ եկեղեցում ներկա կգտնվեմ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Այցի շրջանակում մայիսի 12-ին հանդիպումներ կունենամ Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ»,- գրել է վարչապետը:
15:55 10.05.2022
Թուրքական «Zhaber.com.tr» լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատմությանը՝ հիշատակելով, թե որ եկիրն է առաջինը պաշտոնապես ճանաչել այն, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Հայաստանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչել է 1921 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված Ալեքսանդրապոլւ […]
15:55 10.05.2022
Այսօր՝ մայիսի 10-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն: Նախարարն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանին: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են ապրիլ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լ. Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն […]
15:53 10.05.2022
Մայիսի 10-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել […]
15:45 10.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Թուրքիայի նախագահը նաև առողջություն է մաղթել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին, որը բժշկական հետազոտությունների համար գտնվում է հիվանդանոցում: Հեռախոսազրույցի թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ չեն […]
15:42 10.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «VR գործիքների փորձարկում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» աշխատաժողովին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են VR գործիքների կիրառության կարևորությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ու մասնագիտական կողմնորոշման համար ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը և առավելությունները: Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի […]
15:37 10.05.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 2-8-ը։ Սևանա լճի մակարդակը մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել` 1900.55մ (08.05.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.765մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի […]
15:28 10.05.2022
Մայիսի 9-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Գևորգ Գ.-ն, որը ապրիլի 29-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:25 10.05.2022
Մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
15:22 10.05.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։ Այցին մասնակցել է նաև Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան […]