16:45 08.05.2022
Մայիսի 8–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտերի ընթացքում նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։
16:40 08.05.2022
Մայիսի 8-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է, առկա է ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը: Մայիսի 8-ին՝ ժամը 11։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ […]
16:27 08.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
16:13 08.05.2022
Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի ընտրությունները, որտեղ կիրակի տեղի է ունենում քվեարկության երկրորդ փուլը, կայացած են ճանաչվել, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 30 տոկոսը, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էմիլիա Գագիեւան: Երկրորդ փուլում ընտրությունները պետք է կայացած համարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ավելի քան 30 տոկոսը: «Այս պահին ընտրողների 44,4 տոկոսը քվեարկել […]
16:10 08.05.2022
Հայաստանի Մ-15 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 8-ին Երևանում հանդիպեց Մոլդովայի Մ-15 ընտրանու հետ։ Մեր հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հայաստան Մ-15 – Մոլդովա Մ-15 2:1 (0:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Յուրա Մահտեսյան (Հայաստան) Գոլերը՝ Բասմաջյան, 58, Պիրաու, 64, Խուդավերդյան, 80+4 Հայաստան Մ-15 1.Հովհաննես Ուրուշանյան, 3. Հենզել Բաղոյան, 4. […]
16:00 08.05.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում մոտ 200 խորանարդ մետր ծավալով, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ, և ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։
15:50 08.05.2022
Մայիսի 7-ին քաղաք Երևանում կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որի անդամները հանդիսանում են ՀՀ առողջապահության ոլորտի և սփյուռքի առաջատար մասնագետներ։ Մասնագիտական խորհրդի անդամները նիստին մասնակցում էին նաև առցանց տարբերակով: Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի նախագահ Միքայել Հայրիյանը ողջունելով խորհրդատուներին՝ իր երախտիքի խոսքն է ուղղել […]
15:35 08.05.2022
Մայիսի 8-ին` ժամը 11:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս․-ի (ծնված 1973 թ․) դին և հանձնել ոստիկանության […]
15:09 08.05.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ ապրիլ ամսին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938։ Նախորդ տարիների տվյալները` 2021-ին` 41,881, 2020-ին` 0; 2019-ին` 137,597, 2018-ին` 133,205, 2017-ին` 116,485, 2016-ին` 93,079։ Տարվա առաջին երեք ամիսների տեղեկատվությունը՝ ստորև․
14:50 08.05.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Աֆղանստանում կանանց համար հիջաբի պարտադիր կրմամբ, թալիբներին կոչ է արել կատարել իրենց խոստումները և պահպանել մարդու իրավունքները: «Ես անհանգստացած եմ «Թալիբան»- ի այն հայտարարությամբ, որ կանայք պետք է փակեն իրենց դեմքը հասարակական վայրերում և տնից դուրս գան միայն անհրաժեշտության դեպքում։ Ես ևս մեկ անգամ թալիբներին […]
14:35 08.05.2022
Հայաստանի Մ-14 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 8-ին Երևանում իր առաջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Լիբանանի Մ-14 ընտրանու հետ։ Մեր հավաքականը հաղթեց 3:1 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Լիբանան Մ-14 – ՀայաստանՄ-14 1:3 (0:1) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Աշոտ Հարությունյան (Հայաստան) Գոլերը՝ Սահակյան, 28, Գասպարյան, 36, Ալեքսանյան, 53, Ջուրդի, 69 Լիբանան Մ-14 23. […]
14:04 08.05.2022
Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է Գերմանիայի խորհրդարանի արձանագրության բաժնի ղեկավար Էնրիկո Բրիսսան։ «Բերբել Բասը սկսում է իր այցը Կիեւ։ Նա այսօր կհարգի Երկրորդ համաշխարհային պատերազմի և նացիոնալ-սոցիալիստների բռնապետության զոհերի հիշատակը և կանցկացնի քաղաքական բանակցություններ»,- գրել է նա։ Նրա տվյալներով ՝ Բունդեսթագի ղեկավարին […]
13:43 08.05.2022
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունման փուլը: Ամռանը Հայաստան գալու հնարավորություն կունենա մոտ 400 սփյուռքահայ: Ամենամյա ծրագրի նպատակը սփյուռքում մեծացողներին Հայաստան բերելն ու հայրենիքի հետ կապելն է: Ծրագրի մանրամասները՝ այստեղ։
13:22 08.05.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ, մասնավորապես, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի առաջնորդներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, […]
13:18 08.05.2022
Կայացել է բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի նորընտիր տնօրենների խորհրդի առաջին գործկոմի նիստը, որը եղել է օնլայն տարբերակով։ Նիստի ընթացքում EUBC-ի փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով EUBC-ի գործկոմի հաջորդ նիստը կկայանա Երևանում` մայիսի 30-ին։ Նախքան այդ` մայիսի 23-ին Երևանում կկայանա Բռնցքամարտիկների կոմիտեի ընտրությունը։
13:08 08.05.2022
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ մայիսի 9-ին՝ Ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի է Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել: Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի […]
12:40 08.05.2022
Ս.թ. մայիսի 7-ին Շվեյցարիայի Ժնևի շրջանի Թղուանե համայնքում, Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայկական կենտրոնի հարևանությամբ կատարվել է «Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։ Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի […]
11:56 08.05.2022
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:14 08.05.2022
Մայիսի 5-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում և Արարատի մարզի Մրգավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 6 քմ) և տրանսպորտային […]
10:47 08.05.2022
Մայիսի 8-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով […]
10:33 08.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է
10:16 08.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու մասին հրապարակում և տեսագրություն տարածվել էր համացանցում, որում երկու անձինք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու […]
23:53 07.05.2022
Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Պորտուն» արտագնա հաղթանակ տոնեց «Բենֆիկայի» նկատմամբ ու իր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն: Vnews.am-ի փոխանցմամբ՝ 90+4 րոպեին խաղի միակ գնդակը խփեց հյուրերի պաշտպան Զայդու Սանուսին: Հավելենք, որ «Բենֆիկան» չեմպիոնական տիտղոսը նվաճել է 37 անգամ, Լիսաբոնի «Սպորտինգը»՝ 19:
23:10 07.05.2022
Մայիսի 5-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալել է Սաքսոնիա-Անհալթի ֆուտբոլային ասոցիացիայի (FSA) պատվիրակությանը: FSA-ն վերոնշյալ հանդիպման վերաբերյալ տարածել է մամուլի հաղորդագրություն, որը դեսպանաունը թարգմանաբար ներկայացնում է. «FSA-ն կամուրջներ է կառուցում դեպի Հայաստան 2022 թվականի մայիսի 5-ին Սաքսոնիա-Անհալթի ֆուտբոլային ասոցիացիայի (FSA) պատվիրակությունը հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին։ Բացի FSA-ի նախագահ Հոլգեր Շտալկնեխտից, երկխոսությանը մասնակցել […]
22:54 07.05.2022
Մայիսի 6-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ներքին Շորժա գյուղի տարածքում կայծակի հարվածից զոհվել է նույն համայնքի Շատվան գյուղի բնակիչ 38 տարեկան Սուրեն Զոհրաբյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։ «Դիակը մեզ մոտ […]
22:29 07.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 8-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 7-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում մայիսի 8-12-ին […]
22:10 07.05.2022
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր առավոտյան Աշտարակի խճուղուց ավտոերթով շարժվել են դեպի Վանաձոր, կանգառներ են ունեցել Սպիտակում և Ապարանում: Ժամը 13-ին հանրահավաք է տեղի ունեցել Վանաձորում, այս մասին տեղեկացրել է երեկոյան հանրահավաքում ընդդիմադիր շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Երթը Վանաձորի փողոցներում չի անցկացվել անձրևային եղանակի պատճառով: Սաղաթելյանը նաև հիշեցրել է, որ այսօր ժամը 13-ից մայրաքաղաքում երթ են […]