21:40 07.05.2022
Առնվազն 32 մարդ է զոհվել Կուբայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սարատոգա» հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը՝ վկայակոչելով Հանրապետությունում Կարմիր Խաչի ներկայացուցիչներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին: Նշվում է, որ ևս 19 մարդ անհետ կորած է համարվում: Այս պահին շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Հիվանդանոցներում գտնվում են 45 տուժածներ, […]
21:28 07.05.2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 5-ին Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում հայտնաբերվել և Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Նարինե Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները մայիսի 5-ին Արմավիրի մարզի Թաիրով գյուղում հայտնաբերել […]
21:13 07.05.2022
Ս.թ. մայիսի 7-ին Սիրիա այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Հալեպում տեղակայված մարդասիրական կենտրոն: Զարեհ Սինանյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել իրականացված գործունեության հետ: Ներկաները բարձր են գնահատել հումանիտար առաքելության շրջանակներում կատարված աշխատանքները:
21:00 07.05.2022
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ֆեդերացիան կրկին կունենա երկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան և Սուրեն Զոհրաբյան: ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան,Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, ՄելիքՍանդրոսյան, […]
20:49 07.05.2022
«Բեռլին Արտ հոթելում» այսօր բացվել է գեղանկարիչ Լիլիթ Բաչաչի և լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով աշխատանքների ցուցադրությունը, որին ներկա են գտնվել Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանը, մարզային իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Ես վստահ եմ, որ […]
20:34 07.05.2022
Մայիսի 5-ին` ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և ազդրի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Մեկնել են Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Ավանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ ժամուկես առաջ միջադեպ էր եղել Աճառյան […]
20:23 07.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի առաջին հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները։ Յուրաքանչյուր օրվա հաղթողի անունը կհայտնենք հաջորդ օրվա մրցութային տեքստի հրապարակմանը զուգահեռ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
20:05 07.05.2022
Մայիսի 6-ին Վիլնյուսում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լիտվականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասը: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը: […]
00:15 07.05.2022
Մայիսի 6-ին, ժամը 20:27-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Մրգավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Փ., ծնված 2000 թ․) […]
00:00 07.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր […]
23:44 06.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 7-10-ը, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերն առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Մայիսի 6-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 […]
23:37 06.05.2022
Միացյալ Նահանգներում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտն անդրադարձել է Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային մրցակցության խնդրին։ Ermenihaber-ի փխանցմամբ՝ հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև բավականին նուրբ, բայց և խորը մրցակցություն կա։ «Թեհրանը մտավախություն ունի, որ Անկարան կարող է շահել թյուրքական պետությունների հետ ունեցած պատմամշակութային և լեզվական ընդհանրությունից, որովհետև Թուրքիայի ազդեցության տարածքը տարածվում է Հյուսիսային […]
23:23 06.05.2022
Դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Բարսելոնայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջոցառմանը։ Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին և հակամարտության կարգավորման գործընթացին։ Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը (տեսակապի միջոցով), Իսպանիայի Կոնգրեսի տարբեր խմբակցությունների պատգամավորներ, իսպանաբնակ հայազգի իրավաբաններ։
23:22 06.05.2022
Մայիսի 6-ին` ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական […]
23:07 06.05.2022
Մայիսի 8-ին Կարմիր կիրակի է: Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Ս. Հովհանավանք կտարվի Կարմիր ավետարանը։
22:42 06.05.2022
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ գործող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իշխանություններին արտահերթ ընտրության կոչով է դիմել այն բանից հետո, երբ Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը հրապարակել է երկրում գնաճի ցուցանիշները։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Դավութօղլուն Twitter-ում արած իր գրառման մեջ շեշտել է, որ այժմ Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում։ «Ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության […]
22:27 06.05.2022
Ապրիլի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի 5-րդ փողոցի մի առանձնատնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներին տուժողը հայտնել էր, որ գողությունը կատարվել է ապրիլի 13-ի ժամը 15-ից ապրիլի 21-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում։ Տեխնիկական միջոցներով կոտրել էին հյուրասենյակի պատուհանի մետաղական ճաղավանդակը և գողացել ջրատաքացուցիչ, հեռուստացույց, […]
21:44 06.05.2022
Մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Տեղում իրականացվում են որոնողական աշխատանքներ:
21:34 06.05.2022
Մայիսի 6-ին՝ ժամը 19:16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի՝ մասամբ […]
21:27 06.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների […]
21:18 06.05.2022
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է մայիսի 6-ին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։ Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներից առնվազն մեկ […]
21:11 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան […]
16:59 06.05.2022
ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են հանել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներից մեկով նախատեսված այն սահմանափակումը, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին: Առաջարկը, […]
16:57 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, խախտելով հասարակական կարգը և հասարակության […]