21:55 27.04.2022
Ապրիլի 27-ին՝ ժամը 18։47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կոտայքի փողոցում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1961 թ.) բախվել է տներից մեկի պատին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1959 թ.)․ վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտոն» ՓԲԸ:
18:27 21.07.2025
Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրըՄի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են […] ...
18:21 21.07.2025
Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, աշնանացան ցորենի, եգիպտացորենի հասունացումը […] ...
18:15 21.07.2025
Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […] ...
18:05 21.07.2025
Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում: ...
17:53 21.07.2025
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներՀուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից: ...