Քննարկվել են Ռուսաստանի հետ մսի և մսամթերքի առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+32.09 oC

Քննարկվել են Ռուսաստանի հետ մսի և մսամթերքի առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:42 27.04.2022

Ապրիլի 27-ին Երևանում կայացել է «Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» խորագրով քննարկումը, որին մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառման մասնակիցների թվում էին Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի և Ռուսաստանի՝ անասնաբուծության և ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականցնող շուրջ 50 հասարակական կազմակերպությունների և մսամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է, և այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և ընկերություններին արդյունավետ երկկողմ գործարար և առևտրային հարաբերություններ ձևավորելու համար։ Հուսով եմ, այսօրվա միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության, նաև կխթանեն ոլորտի զարգացումն ու ապրանքաշրջնառության աճը»։

Արման Խոջոյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 903.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 19.8 %-ով։

Տեղեկացնելով, որ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52,800 տոննա միս և մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 %-ը՝ Արման Խոջոյանը նշել է, որ մսամթերքի ներմուծման վիճակագրական այս տվյալները վկայում են Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան մսամթերքի ներմուծման մեծ ներուժի առկայության մասին։

Էկոնոմիկայի ախարարի տեղակալը շեշտել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ներդրումներ ներգրավել Հայաստանում խոշոր անասնաբուծական և թռչնաբուծական տնտեսություններ ստեղծելու նպատակով։

Արման Խոջոյանն իր խոսքում նաև ընդգծել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցել գործարար առաքելության ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։

«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար Դմիտրի Կրասնովը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ընդ որում ընդգծել, որ Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճում է ավելի մեծ տեմպերով, քան Ռուսաստանից դեպի Հայաստան։ «Մեր առաքելության հիմնական նպատակն է զարգացնել երկու երկրների փոխհարաբերությունները հատկապես մսամթերքի առևտրի ոլորտում, և այս ուղղությամբ մենք տեսնում ենք համագործակցության ընդլայնման լուրջ հեռանկարներ», – ասել է Դմիտրի Կրասնովը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև հայ ու ռուս գործարարների միջև առանձին հանդիպումներ։

Այցի շրջանակում ապրիլի 28-ին Ռուսաստանի պատվիրակության անդամները կայցելեն Հայաստանի մսամթերք արտադրող մի շարք ընկերություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

18:27 21.07.2025

Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը

Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են […] ...

Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

18:21 21.07.2025

Ներկայացվել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ ​ Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, աշնանացան ցորենի, եգիպտացորենի հասունացումը […] ...

Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ

18:15 21.07.2025

Խուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […] ...

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»

18:05 21.07.2025

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում: ...

SHANTNEWS

18:00 21.07.2025

SHANTNEWS

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներ

17:53 21.07.2025

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներ

Հուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից: ...

BACK_TO_TOP