TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Հաց բերողի» գործով․ պարզվել են կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները

13:18 06.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթով Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կողմից կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՔԿ-ից, աննությամբ ձեռք բերված փաստական տվյալների […]

̰
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում

13:11 06.03.2023

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ի դիվերսիոն խմբի կատարված հանցավոր գործողությունների առնչությամբ հարուցվել է քրգործ

13:04 06.03.2023

2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել […]

̰
Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են, դասապրոցեսը՝ կասեցվել

12:59 06.03.2023

Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։ Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված […]

̰
Տափաստանային արտույտների ապօրինի որս Արագածոտնում

12:53 06.03.2023

Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ։ Ապօրինի որսագողության միջոց հանդիսացող «ՄՑ21-12» տեսակի 12 տրամաչափի կիսաավտոմատ որսորդական հարթափող հրացանն ու արտույտները վերցվել են: Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Զենքը բռնագրավվելու […]

̰
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

12:44 06.03.2023

Այս պահին Հայստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։ Աշխատաքնային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ն, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների […]

̰
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

12:34 06.03.2023

Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։ Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք […]

̰
Քաշքշոց Վրաստանի խորհրդարանում. քննարկում են աղմկահարույց օրենքը

12:31 06.03.2023

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։ Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։ […]

̰
Արցախում կյանքից զրկված ոստիկանների հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում

12:24 06.03.2023

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկասցնում են, որ մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում: Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:

̰
Ամիրյան փողոցում ակացիաներ են ապօրինի հատել

12:14 06.03.2023

Մարտի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում ապօրինի ծառահատում է կատարվում: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու տղամարդու՝ «Զիլ-130»-ով հանդերձ: […]

̰
SHANTNEWS

11:55 06.03.2023

̰
Արցախում դիվերսիայի հետևանքով վիրավոր ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ԱՀ ԱՆ

11:51 06.03.2023

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության՝ կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

̰
Արտարժույթի առերևույթ ապօրինի առուվաճառքով զբաղվելու դեպք Արմավիր քաղաքում

11:44 06.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Արմավիր քաղաքում առերևույթ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը կեղծ է․ Արցախի ՊԲ

11:31 06.03.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 6-ի դրությամբ

11:27 06.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.14 դրամ է, վաճառքը՝ 392.08 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.72 դրամ է, վաճառքը՝ 420.61  դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.29 դրամ:

̰
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

11:16 06.03.2023

Մարտի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Գորիս ճանապարհի 225-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը՝ 20-ամյա Հենրի Հարությունյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Ֆուտզալի ազգային հավաքականի հաղթանակից մինչև ամուսնության անակնկալ առաջարկ

12:36 04.03.2023

Ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ Էլիտ Ռաունդ` որակավորման փուլում 7 խաղում գրանցելով 7 հաղթանակ։ «Մեր տեսախցիկը ֆիքսել է երեկվա խաղի ամենակարևոր պահերը` լավագույնների մրցանակների հանձնումից, ամուսնության անակնկալ առաջարկությունից մինչև մրցավարի` մեր հաղթանակն ազդարարող սուլիչը»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

12:15 04.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Վթար Ծիլքար գյուղի մոտ․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

12:00 04.03.2023

Մարտի 3-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ 3 ճանապարհի 98-րդ կմ-ին՝ Ծիլքար գյուղի տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 64-ամյա Արտաշես Տոնոյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
SHANTNEWS

11:59 04.03.2023

̰
Ծանոթացե՛ք Հայաստանում ԱՄՆ 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ. դեսպանատունը տեսանյութ է տարածել

11:53 04.03.2023

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի մասնակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։ Այս կարճ տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆոռնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և […]

̰
Վրաերթի ենթարկված կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

11:45 04.03.2023

Մարտի 2-ին, ժամը 22.40-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող 69-ամյա Ժանետա Խաչատրյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Հակոբ Արշակյանը Գանայի տեղեկատվության նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցքի հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը

11:40 04.03.2023

Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն-2023» 8-րդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակյանը: «Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, […]

̰

11:32 04.03.2023

Թուրքական Ադըյամանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին մարտի 4-ին հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունում (AFAD)։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08։27-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Չելիքխան շրջանում։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի շրջանում 4,1 […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

11:23 04.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի

11:06 04.03.2023

Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: «Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պտվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Միաժամանակ, պատվաստման են […]

̰
Մոսկվայում կռվարար այցելուին կապկպել են կպչուն ժապավենով․ կարճ ժամանակ անց նա անշնչացել է

11:02 04.03.2023

Մոսկվայի հարավում գովազդային գործակալության աշխատակիցները կպչուն ժապավենով անշարժացրել են անկառավարելի այցելուին, որից հետո նա խորհրդավոր կերպով մահացել է։ Միջադեպը, ինչպես հայտնի է դարձել REN TV-ին, տեղի է ունեցել Խարկովի փողոցում։ Ինչպես պատմել է ընկերության 53-ամյա մենեջերը, ցերեկը գործակալություն է մտել անհայտ անձը և սկսել է բղավել։ Տղամարդը, որը, նախնական տվյալներով, հարբած է եղել, նետվել է […]

̰
Փլուզում Մոսկվայի շինհրապարակներից մեկում․ մեկ մարդ կյանքից զրկվել է, երկուսը ՝ վիրավորվել

10:50 04.03.2023

Մոսկվայի արևմուտքում կառուցվող շենքում փլուզումից հետո մեկ մարդ զոհվել է, երկուսը հոսպիտալացվել են: Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով՝ փլատակներում կարող են լինել նաև այլ մարդիկ։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում ՝ Լոբաչևսկի փողոցում գտնվող շինհրապարակում։ Մոսկվայի դատախազների նախնական տվյալներով՝ փլուզվել են փայտամածներն ու մետաղական կոնստրուկցիաները։ Փլուզման մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր։ […]

̰
Հայտնի են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

10:43 04.03.2023

Տեսողությունը նորմալ պահելու համար արժե ամեն օր օգտագործել հակաօքսիդիչ վիտամինների բարձր պարունակությամբ բանջարեղեն և մրգեր, «Փրայմ» գործակալությանը հայտնել է բժիշկ-սննդաբան Անաստասիա Եֆիմովան: A, C վիտամիններ և Օմեգա թթուներ պարունակող մթերքները կօգնեն նվազեցնել տեսողության սրության անկումը, կատարակտի զարգացումը և տարիքային դեգեներացիաները: Կարևոր է, որ օրգանիզմն այդ նյութերը ստանա հենց սննդից, այլ ոչ թե հավելումներից։ «A վիտամինով […]

̰
ՀՀ ԶՈւ զորամասերում 2022-ին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք․ ամփոփում

10:37 04.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության կողմից 2022 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը, Զինվորական դատախազի տեղակալները, Զինդատախազության կայազորների դատախազները, այլք: Գլխավոր դատախազը շնորհակալություն […]

̰
BACK_TO_TOP