10:25 04.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Իր խոսքի սկզբում վարչապետն ամփոփելով ԳԴՀ այցը` նշել է, որ այն համարում է արդյունավետ։ «Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակն էր` փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության […]
10:15 04.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սպիտակի ոլորաններում, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
10:07 04.03.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երաժշտական ստեղծագործություն է ձայնագրել իր կողմնակիցների երգչախմբի հետ, որոնք բանտ են ուղարկվել Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար, հայտնում է Forbes-ը։ Ինքը՝ Թրամփը, կարդում է ամերիկյան դրոշին հավատարմության երդումը, իսկ երկու տասնյակ բանտարկյալներ երգում են ազգային օրհներգը և վերջում վանկարկում «ԱՄՆ»։ «Արդարություն բոլորի համար» ստեղծագործությունից ստացված հասույթը նախատեսվում է ուղարկել 2021 թվականի […]
09:55 04.03.2023
Մարտի 4-ին, ժամը 04։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բակում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակի տանիքում (18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 06։33-ին։ […]
09:46 04.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 4-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.08 դրամ է, վաճառքը՝ 392.25 դրամ: Եվրոյի առքը միջինը 405.56 դրամ է, վաճառքը՝ 420.83 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:
09:37 04.03.2023
Առնվազն 9 մարդ Է զոհվել ԱՄՆ-ի հարավային մասում տեղի ունեցած տորնադոյի և հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Նրանց տեղեկություններով՝ տորնադոների և հորդառատ անձրևների պատճառ դարձած ցիկլոնը շարժվում է երկրի հյուսիս-արևելք, որտեղ, ըստ կանխատեսումների, կարող է սաստիկ ձյուն տեղալ: Reuters-ը, վկայակոչելով poweroutage.us պորտալի տվյալները, նշում է, որ ավելի քան […]
09:28 04.03.2023
TikTok-ում հայտնվել է մի գործառույթ, որը գեղեցկացնում է արտաքինն ավելի լավ ու բնական, քան հավելվածում վաղուց գոյություն ունեցող բյութի-ֆիլտրերը։ Հոգեբանները սա նոր սպառնալիք են համարում օգտատերերի հոգեկան առողջության համար։ Նոր ֆիլտրը կոչվում է Bold Glamour և արագորեն ժողովրդականություն է վայելում հատկապես աղջիկների շրջանում: Ի տարբերություն անալոգների, որոնց աշխատանքի արդյունքն ավելի շուտ ծաղրանկարային է՝ հսկայական աչքեր […]
09:19 04.03.2023
Կյանքի 62-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Թոմ Սայզմորը, որը հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից։ Մահվան լուրը հայտնել է նրա մենեջերը: Փետրվարի կեսերին Սայզմորը հոսպիտալացվել էր ինսուլտից հետո, որի հետևանքով առաջացել էր ուղեղի անևրիզմա։ Այդ ժամանակվանից նա կոմայի մեջ էր։
09:13 04.03.2023
Մարտի 4-ին, ժամը 05։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է երկհարկանի տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցում գտնվող չբնակեցված տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:43-ին:
09:00 04.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կուրղինյան փ. 20, 23, 25, 27, 29 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 5 շենք, Կիևյան փ. 1-ին նրբ. 3 շենք, Սևաստոպոլյան փ. 8-26, 39 շենքեր, Սևաստոպոլյան նրբ. 40-51 շենքեր, Սեպուհի […]
08:52 04.03.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջողությամբ վիրահատվել է, նրա մաշկի վրա չարորակ գոյացություն են հեռացրել։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրան բուժող բժշկին։ Նրա տեղեկություններով՝ փետրվարին անցկացված բիոպսիան հաստատել է ԱՄՆ առաջնորդի մոտ բազալ բջջային կարցինոմայի առկայությունը։ Բայդենը պետք է շարունակի հետագա դիտարկումը մաշկաբանի մոտ, նշում է դոկտ.
08:43 04.03.2023
Մարտի 3-ին՝ ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel […]
08:34 04.03.2023
Շաբաթ օրը 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի կազմի մեջ մտնող Կերմադեկի արշիպելագի շրջանում: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տաուրանգա քաղաքից 761 կմ հյուսիս-արևելք՝ 110 հազար բնակչությամբ: Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
08:26 04.03.2023
Այս գարնանային սեզոնի եղունգների դիզայնի միտումները կլինեն սևը և Viva Magenta երանգը, որը Pantone color Institute-ը սահմանել է 2023 թվականի գույն: Այս մասին մարտի 4-ին «Իզվեստիային» պատմել է մատնահարդար, եղունգների սպասարկման ոլորտում խորհրդատու Ռեգինա Ամինևան։ ««Գարնանը, ամենայն հավանականությամբ, մենք բոլորս կշրջենք նոր թրենդային Viva Magenta-ով մեր եղունգներին, որը Pantone Color Institute-ը սահմանել է որպես 2023 […]
08:09 04.03.2023
ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը հետաքննում է հինգ երեխաների մահվան և վնասվածքների պատճառները: Նախնական տվյալներով՝ տուժածները դանակի հարվածներ են ստացել։ Ինչպես հաղորդում է fox5now.com-ը, մարտի 3-ին ԱՄՆ-ի Իտալիա քաղաքի բնակելի շենքերից մեկում հայտնաբերվել են երեք երեխաների մարմիններ, ևս երկուսը վիրավորվել են և հոսպիտալացվել: Նախնական տեղեկություններով՝ տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Ոստիկանության տվյալներով՝ հարևան տների բնակիչների […]
08:02 04.03.2023
Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը UTC ժամանակով 03:03-ին (Երևանի ժամանակով 07:03-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի […]
23:10 03.03.2023
Մարտի 3-ին Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Նոյեմբերյանի Դպրոցականների փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայի: Մեքենայի դռան մոտ՝ տեսանելի վայրում, պարեկները նկատել են կռփազենք: 22-ամյա նոյեմբերյանցի վարորդը հայտնել է, որ այն իրենն է: Դեպքի մասին հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամամքները պարզվում են:
22:23 03.03.2023
Փետրվարի 27-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Օշական գյուղի մի բնակիչ: Նա հայտնեց, որ փետրվարի 23-ի ցերեկը Աշտարակ-Ագարակ ճանապարհի հարակից դաշտից գողացել են իր ոչխարն ու գառը: Աշտարակի քրեական հետախույզներն անմիջապես սկսեցին օպերատիվ միջոցառումները: Թեև տուժած տղամարդը դեպքից չորս օր անց էր դիմել իրավապահներին, բացահայտումը տևեց մի քանի ժամ: Նույն օրը, երեկոյան, քրեական հետախույզները […]
22:01 03.03.2023
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն իր կայքում փոխել է մակագրությունը նկարիչ Հովհաննես Այվազովսկու (Հովհաննես Այվազյան, 1817-1900) «Նավը լուսնի լույսի տակ» կտավի վրա, որը ցուցադրվել է նրա հավաքածուում, փոխանցում է RBC-ն։ «Հայ՝ ծնված ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»,- ասվում է նկարի մակագրության մեջ։ Այվազովսկին ծնվել է Ղրիմում։ 2021 թվականի դեկտեմբերին էջում նկարի վերնագիր չկար, և նկարիչը նշված էր […]
21:54 03.03.2023
ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել: Այս մասին մարտի 3-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից տարածած գրավոր հայտարարության մեջ, օգնությունը կներառի զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, Bradley հետևակի մարտական մեքենաների զինամթերք։ Բլինքենը հավելել է, որ ամերիկյան կողմը մտադիր է աջակցել Ուկրաինային […]
21:51 03.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 4-ի գիշերը, 6-ին շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: Մարտի 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը՝ 6-9 աստիճանով: Երևան […]
21:46 03.03.2023
ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի 3 խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում: Ինչպես փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և […]
21:28 03.03.2023
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ և ընդլայնվել: Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, […]
21:15 03.03.2023
Մարտի 3-ին, ժամը 17։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Վ․, ծնված 1955 թ․) և «Ford […]
17:00 03.03.2023
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը «Լա Սկալա» թատրոնի կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ համատեղ 2023-2025 թթ.-ին օտարերկրյա ուսանողներին կտրամադրի առավելագույնը 10 կրթաթոշակ՝ «Օպերային երգիչների դասընթացին» մասնակցելու համար։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 19-ն է: Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ներկայացման […]
16:59 03.03.2023
Մարտի 3-ին, ժամը 13։13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ծաղկավան-Կիրանց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1960 թ.), «Kia Sorento» (վարորդ՝ […]
16:57 03.03.2023
Մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցը, որի ներքո ելույթներով հանդես են եկել բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ ընդգծելով դատարանի որոշման կատարման բացարձակ անհրաժեշտությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշմանը, որով […]
16:51 03.03.2023
ՔՏՀԱ տեսչական մարմինն իրազեկում է․ « Հարգելի՛ տնտեսավարողներ և ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների վարորդներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է, որ 𝟐𝟎𝟐𝟑 թ․ մարտի 𝟐𝟑-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունը, համաձայն որի՝ բարձրանում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը։ […]