16:48 03.03.2023
Փետրվարի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ փետրվարի 17-ից փետրվարի 19-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշեն գյուղի 12-րդ փողոցում գտնվող իր պահեստարանից գողացել են էլեկտրական սղոց, շաղափիչ, զոդման սարքի լարեր, էլեկտրական տաքացուցիչներ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: […]
16:43 03.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 4-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:41 03.03.2023
Այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքի բակերից մեկում։ ՇՄ նախարարությունը հայտնում է՝ «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել են կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր։ «Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես […]
16:34 03.03.2023
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին մարտի 3-ին Մինսկում դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավարը մեղավոր է ճանաչվել «մաքսանենգության» և «զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման կարգի բազմակի խախտման» մեջ (Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 342-րդ հոդվածի 2-րդ մաս): Բելյացկու հետ «Վեսնա» կենտրոնի գործով անցել են նրա […]
16:30 03.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարներին, որոնք ապրիլին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ժամանել են Հայաստան՝ ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել EUBC գլխավոր քարտուղար Ռիա Ռամնարինը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, տեխնիկական պատվիրակ Վիորել Սիման, ինչպես նաև […]
16:24 03.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 2-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողների, ինչպես նաև Շիրակի մարզի մի շարք խոշորացված համայնքների ավագ դպրոցների աշակերտների: «Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ երիտասարդների, առավել ևս այն երիտասարդների հանդեպ, ովքեր ձգտում են կրթություն ստանալ և լավագույնս դրսևորվել հասարակության մեջ»,- ողջունելով երիտասարդներին ասել է նախագահ […]
16:16 03.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերին: Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ: […]
16:15 03.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 384.97 դրամ է, վաճառքը՝ 392.06 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.11 դրամ է, վաճառքը՝ 419.89 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:
15:59 03.03.2023
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։ Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև […]
15:52 03.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 25-ին և 27-ին ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ: 2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնից ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ […]
15:47 03.03.2023
Պրիմորյեում դատարանը ձերբակալել է տեղի բնակչի, որին մեղադրում են տարածաշրջանում հայտնի բժիշկ Ալեքսանդր Օլշևսկու սպանության մեջ: Քննության վարկածով՝ 35-ամյա տղամարդը վրեժ է լուծել բժշկից կնոջ համար։ Նախօրեին նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, շտապ վիրահատություն է պահանջվել, որը կատարել է մանկաբարձ-գինեկոլոգ Օլշևսկին։ Սակայն հիվանդի ամուսինը դժգոհ է մնացել արդյունքից, եկել է բժշկի տուն և դանակահարել […]
15:35 03.03.2023
ԱՄՆ-ում ավելի քան 300 հազար մարդ առանց լույսի է մնացել պտտահողմի պատճառով։ Տարերքը հարվածել է Տեխաս նահանգին։ Քամու պոռթկումները հասնում էին վայրկյանում երեսուն մետրի։ Փոթորիկը, որն ուղեկցվում էր կարկուտով, ծառեր էր տապալում, տների տանիքները պոկում, էլեկտրահաղորդման գծերը վնասում։ Դրա պատճառով տրանսֆորմատորային ենթակայանները սկսել են պայթել։ Տեխասում ընդհանուր առմամբ չեղարկվել է ավելի քան 450 չվերթ։ Ցիկլոնը […]
15:24 03.03.2023
67-ամյա Բրյուս Ուիլիսը սարսափելի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջևա; Մինչ Ուիլիսը ընկերների հետ շրջում էր Լոս Անջելեսում, երկրպագուները բղավել են. «Մենք սիրում ենք քեզ, դու մի ամբողջ սերնդի լեգենդ ես»։ Անցյալ տարվա գարնանը 67-ամյա Ուիլիսի մոտ աֆազիա էին ախտորոշել։ Այժմ` գրեթե մեկ տարի անց, 67-ամյա Բրյուսի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, նրա նախկին […]
15:16 03.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Սխերմերսին և կարևորել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև՝ դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու […]
15:10 03.03.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական կեղծ ու անհեթեթ հայտարարություններն է արել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի վերաբերյալ՝ շարունակելով շրջանառել այն թեզը, թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, թե ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ: Նա նաև մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, թե Հայաստանը իբր […]
15:08 03.03.2023
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ […]
14:47 03.03.2023
Արդարադատության նախարարությունը գործարկել է E-license.am հարթակի Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանը: Ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի, այսուհետ մուտք գործելով e-license.am հարթակ, կարող է տեսնել օրինակ՝ խաղողի օղիների արտադրությամբ զբաղվող բոլոր անձանց տվյալները՝ միաժամանակ տեղեկանալով ծանուցման կարգավիճակի մասին՝ գործող, կասեցված կամ դադարեցված: Այդպիսի գործունեության տեսակներից են՝ 7. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր, 8. Խաղողի […]
14:38 03.03.2023
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ «ահաբեկչության» հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպ) 2021 թվականի զեկույցը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիային՝ «ահաբեկչության դեմ պայքարում» և տարբերություն չդնել այս կամ այն կառույցների միջև, որոնք ըստ թուրքական կողմի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության […]
14:31 03.03.2023
Մարտի 2-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժինը ուժեղացված ծառայություն էր կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։ Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ հինգ տասնյակ խախտում։ Մասնավորապես, երեք անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոց շահագործվել […]
14:14 03.03.2023
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է […]
13:56 03.03.2023
Մոլդովայի պետական ավիաընկերությունը չեղարկում է թռիչքները դեպի հինգ երկրների մայրաքաղաքներ՝ Պրահա, Լոնդոն, Փարիզ, Ստամբուլ և Թբիլիսի, ինչպես նաև հակառակ ուղղություններով, փոխանցում է Aliq.ge-ն։ Air Moldova-ն՝ որպես որոշման պատճառ նշել է տեխնիկական դժվարությունները։ «Ավիաընկերության նավատորմի երկու ինքնաթիռ դեռ հասանելի չեն թռիչքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավիաընկերության տվյալներով՝ Air Moldova-ն այժմ աշխատում է հետևանքների վերացման և […]
13:50 03.03.2023
ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»: ԱՄՆ-ի կառավարությունը ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ […]
13:33 03.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային […]
13:27 03.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին և լիազոր նախարար Իոնել Իվանին: Ողջունելով ռումինական պատվիրակությանը և նրանց ներկայացնելով իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծապես կարևորում է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումն ու ներդրումը՝ հատկապես հաշվի […]
13:22 03.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Հունաստան։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության […]
13:12 03.03.2023
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել […]
13:03 03.03.2023
Մարտի 2-ին, ժամը 15.50-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ հարևանուհին հայտնել է, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային […]
12:58 03.03.2023
Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին. «Հարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու […]