21:57 06.03.2023
Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը: Եղեգնավան է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը դուռը կոտրել, ապօրինի մուտք է գործել նախկին կնոջ տուն, այրել հյուրասենյակի սեղանը, ծածկոցը և դիմել […]
21:47 06.03.2023
Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Մուրաթ Մուրաթօղլուն արտահանման և արտաքին առևտրի դեֆիցիտի վերաբերյալ հոդված է հրապարակել՝ գրելով. «Թուրքիայում ամենաէժան բանը դոլարն է», փոխանցում է Ermenihaber-ը։ Հեղինակը նախ համեմատել է 2021-ի ու 2022-ի փետրվար ամսի տվյալներ, ըստ որի արտահանումը նվազել է 6.4 տոկոսով, իսկ ներմուծումն ավելացել է 10.6 տոկոսով: Հեղինակի պնդմամբ՝ այս վատթարացումը հնարավոր չէ պատճառաբանել երկրաշարժով, […]
21:40 06.03.2023
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։ Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։ Սիրելի աջափնյակցինե՛ր, Սիրելի երևանցինե՛ր, Ի հեճուկս […]
21:35 06.03.2023
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Գարիկ Սարոյանը, Նարեկ Հայրապետյանը և Արթուր Շատվորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ազատվել են զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր […]
21:30 06.03.2023
Անցյալ տարվա նոյեմբերին Ստամբուլում ահաբեկչական գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ախքամ ալ Բաշիրը դատապարտված է կյանքի մնացած մասն անցկացնել բանտում։ Ստամբուլի գլխավոր դատախազության 154 էջանոց կալանքի մեջ 7 անգամ հայտնվել է մի քանի հոդվածներով նրան ցմահ ազատազրկման դատապարտելու պահանջ, այլ կետերով նա կարող է 1930 ու կես տարուց մինչև 3099 տարվա ազատազրկում ստանալ։ Ստամբուլի կենտրոնական հատվածում […]
21:15 06.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքեր, Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 51 փողոց […]
21:11 06.03.2023
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիային, որի հետևանքով 3 ոստիկան է մահացել: «Շատ մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
21:04 06.03.2023
Փետրվարի 28-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում էր ստացվել շտապօգնությունից. Նուբարաշեն թաղամասում օգնություն էին ցույց տվել 61-ամյա մի տղամարդու, սակայն թիկունքին կտրած-ծակած վերքեր ստացած տղամարդը հրաժարվել էր հոսպիտալացումից: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել էին, որ ահազանգից մեկ ժամ առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդու թիկունքին դանակի երեք հարված էր հասցրել […]
20:57 06.03.2023
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 104-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի […]
20:46 06.03.2023
Թուրքիայի Անթաքիա նահանգի Դեֆնե շրջանում, որտեղ մեծամասամբ բնակվում են արաբ ալևիներ, պատերին ռասիստական բնույթի թուրքերեն գրառումներ են հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական ընդդիմադիր մամուլի՝ թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունը, որը երկրաշարժի օրերին ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել ժողովրդին օգնելու համար, Անթաքիայի Դեֆնե շրջան մեկնած հատուկ ջոկատայինների […]
20:39 06.03.2023
Մարտի 7-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։
20:28 06.03.2023
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին և նշել, որ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս […]
16:02 06.03.2023
Մարտի 6-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Տեսանյութը՝ այստեղ։
15:56 06.03.2023
Փետրվարի 27-ից մարտի 6-ն նկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ, որից 19-ը՝ տեխնածին, 37-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 4 դռան և 18 վերելակի բացում, 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել […]
15:53 06.03.2023
Կարմրուկի դեմ չպատվաստված մեծահասակը պե՞տք է արդյոք պատվաստվի, եթե մանուկ հասակում վարակվել է: 🔹 Ի՞նչ ախտանշաններ ունի կարմրուկը: 🔹 Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը, և ի՞նչ բարդություններ կան: ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը և Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու, վարակաբան Նարինա Սարգսյանցը պատասխանում են հաճախ հնչող հարցերին:
15:42 06.03.2023
Վրացի պատգամավորները երկուշաբթի օրը օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք են սարքել։ Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք է ընթանում փաստաթղթի ընդունման դեմ, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները ուղիղ եթերում: Ավելի վաղ «Ժողովրդի ուժ» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների […]
15:36 06.03.2023
Կարմրուկի լաբորատոր հաստատված 20 դեպքերից 15-ը երեխաներ են, 5-ը` մեծահասակ: «Բոլորի վիճակը միջին ծանրության է, գտնվում են հսկողության տակ, բուժումը կազմակերպվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային ուղեցույցներով: Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է երեխա: Առաջին դեպքն արձանագրվելուց հետո սկսվել են կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերման, կոնտակտավոր անձանց շղթան արագ պարզելու, 72-ժամվա ընթացում կանխարգելիչ […]
15:19 06.03.2023
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում կարմրուկի դեմ չպատվաստված բուժաշխատողներին պատվաստվել և տուրք չտալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թորոսյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։ «Ինչպես Առողջապահության նախարարությունից այսօր նշեցին, կարմրուկի դեպքերը եղել են բերովի, սակայն նաև լոկալ տարածում են ստացել, […]
15:03 06.03.2023
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափ պատվաստումն է. առաջին դեղաչափը` 1 տարեկանում, երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը, 4 տարեկանը լրացած երեխաների ծնողները կարող են չհապաղել, դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին, ❗️ երկու դեղաչափ պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է, ❗️ պատվաստման տարիքի երեխաներ ունեցող ծնողներին […]
14:46 06.03.2023
Փետրվարի 27-ից մարտի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 219-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 156, փլուզման, վթարի կենսաապահովման կոմունալ համակարգերում, դարափուլի, քարաթափման, երկրաշարժի՝ 1-ական, թունավորման՝ 9, զինամթերքի հայտնաբերման ՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 142, ինքնասպանության փորձի՝ 9, որոնողափրկարարական՝ 2, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, […]
14:35 06.03.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 04-05.03.2023թ. դրությամբ” Արդեն 320 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ […]
14:22 06.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 14։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
14:21 06.03.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է, որ այսօր Ազգային ժողովում գործընկերների՝ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ «Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, […]
14:14 06.03.2023
Թուրքիայի նախագահի գլխավորությամբ մարտի 6-ին ժամը 15:00-ին (տեղական ժամանակով՝ 16:00) կառավարության նիստ է գումարվելու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում ներառված է երկու թեմա՝ 1. Երկրաժարժից տուժած 11 շրջաններում ամուր շենքերի կառուցում 2. Առաջիկա համապետական ընտրություններ Այս թեմաներին զուգահեռ նաև օրակարգում են լինելու վարձակալվող բանակարանների թանկացումները: Աղբյուրը նշում է, որ այս նիստի ընթացքում սպասվում են քայլեր, որոնք նշմարելու […]
13:57 06.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
13:48 06.03.2023
Եվրոպական միության և ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ համագործակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում իրականացրել է «Իմուն Պարեկ» կրթական ծրագիրը։ «Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին: Ծրագիրը փորձնական իրականացվել է […]
13:41 06.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
13:33 06.03.2023
Մարտի 6-ին, ժամը 09:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևիկ գյուղի 21-րդ փողոցում գտնվող հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:30-ին: […]
13:25 06.03.2023
«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, որոնք Գերմանիայում, ապա Դոհայում մասնակցում էին առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության փուլերին: Երկու փուլերի արդյունքում Դավթյանը երկու ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: «Տարին լավ եմ սկսել: Աշխարհի գավաթի երրորդ՝ Բաքվում կայանալիք փուլին […]