14:27 08.04.2022
«Օրենքի նախագծի նպատակն այն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտն ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը:
Հիմնական զեկուցողի խոսքերով՝ լինում են դեպքեր, երբ ինքնավար մարմինների անդամների տեղերը ժամանակավոր թափուր են մնում, կամ պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո որոշակի ժամանակ է պետք լինում, մինչև ԱԺ-ի կողմից նոր անդամի ընտրությունը, և անբավարար թվի պատճառով խաթարվում են մարմնի աշխատանքները:
Գեղամ Գևորգյանը հիշեցրել է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով այդ խնդիրն ԱԺ-ն լուծել էր, բայց նշել է, որ կան նաև այլ մարմիններ, որոնցում առկա են նման խնդիրներ:
Նրա խոսքերով՝ երբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» օրենքում նման փոփոխություն էր արվել, որոշվել էր, որ նման կարգավորումներ պետք է արվեն նաև համապարփակ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով:
Մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ընտրվել է ինքնավար մարմինների ձևավորման մի մոդել, որի պարագայում տվյալ մարմնի ընտրությունները պետք է տեղի ունենան տվյալ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածում, որպեսզի նրա պաշտոնավարման ավարտից հետո հնարավորություն լինի անմիջապես համալրել այդ պաշտոնը նոր անդամով:
«Փոփոխության իմաստն այն է, որ ինքնավար մարմիններն ԱԺ-ին տեղեկացնում են, որ որոշակի ժամանակահատված հետո լրանում է հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը, և ԱԺ-ն համապատասխան մարմիններին տեղյակ է պահում, որ որոշակի ժամանակահատվածում պետք է առաջադրումներ կատարեն: Նախագծով առաջարկվում է նաև մի շարք հոդվածներից հանել «թափուր» բառը, ինչն ավելի ճկուն կդարձնի և՛ կանոնակարգը, և՛ մեր գործողությունները»,- բացատրել է հանձնաժողովի նախագահը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մտքերի փոխանակության ժամանակ ասել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանադրական է, և այն չպետք է ծանրաբեռնել ոլորտային օրենքների կարգավորումներով:
«Նախագիծն ինքնին խնդիր չի առաջացնի նաև այս տրամաբանությամբ»,- ասել է պատգամավորը: Քննարկման արդյունքում հանձնաժողովականներն օրինագծին տվել են դրական եզրակացություն:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...