Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Ինքնաճանաչում. Էրեբունի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Ինքնաճանաչում. Էրեբունի»

13:31 08.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։

Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Փառատոնը հրաշալի առիթ կլինի նոր սերնդի համար իր ինքնության ակունքները բացահայտելու և ինքնաճանաչմամբ ստեղծագործական նոր ազդակներ ստանալու առումով։

Մրցույթ-փառատոնի մասնակիցներ

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների սաները, ինչպես նաև ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։ Եթե մասնակիցը ներկայացնում է որևէ կրթական հաստատություն, ապա հայտը պետք է ուղարկի տվյալ կրթօջախը։

Մրցույթ-փառատոնի անցկացման կարգ

Առաջին փուլ՝ 05.04.2022–15.05.2022 – Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների սաները և անհատները կարող են գրանցվել առցանց հղման միջոցով՝

հայերեն՝ https://forms.gle/hQZaxg5h1RNW7Atp7,
ռուսերեն՝ https://forms.gle/k3VvbtYeLXcFVecV9,
անգլերեն՝ https://forms.gle/ATMnqHraCQWM84h58:

Երկրորդ փուլ՝ 23.05.2022–12.06.2022 – Գրանցված մասնակիցներն առցանց 5 դասընթացների միջոցով կծանոթանան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և ուրարտական ժամանակաշրջանի պատմությանը, ճարտարապետությանը, արվեստին և մշակույթին:

Երրորդ փուլ՝ 15.08.2022–15.09.2022 – Աշխատանքները կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով:

Չորրորդ փուլ՝ 15.09.2022–25.09.2022 – 3 անձից բաղկացած հանձնաժողովը կընտրի այն աշխատանքները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին:

Հինգերորդ փուլ՝ 01.10.2022–15.10.2022 – Մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար:

Նախագծի ավարտին մասնագիտական հատուկ հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատանքները հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում։ Մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, հաղթողներին՝ մրցանակներ և վկայականներ:

Մրցույթ-փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի ընթացակարգից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP