Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները

13:44 04.04.2022

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 2278 հարցում, իրականացվել՝ 1190 օտարում:

«Սա նշանակում է, որ 2000-ից ավելի քաղաքացիներ անհրաժեշտություն չեն ունեցել այցելել վարչական շրջաններ, որպեսզի 0-ական տեղեկանք ստանան: Համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,- նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
***
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում ապրիլի 1-ից գործարկվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի այն պատասխանատուներին, ովքեր ապահովեցին համակարգի լիարժեք ներդրումը քաղաքապետարանում:

«Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, որը միանշանակ տալիս է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորություն: Այսուհետ բոլոր հանձնարարականները լինելու են «Mulberry»-ով, այն, ինչ-որ թղթային տարբերակով դեռ մնացել է, իհարկե, դրանք ավարտին կհասցնենք: Սա հիմնարար փոփոխություն է, և, միանշանակ, տալու է արդյունքներ ու նպաստելու է քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Ապրիլի 1-ից մայրաքաղաքում մեկնարկել է ոչ պիտանի գովազդային վահանակների ապամոնտաժումը: Գործընթացը համակարգված կազմակերպելու համար վարչական բոլոր շրջաններում գույքագրումն ավարտվել էր: Ծրագրի մեկնարկը տրվել է Նոր Նորքից և կիրականացվի վարչական բոլոր շրջաններում:
***
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը զեկուցել է, որ արտաքին գովազդի ոլորտում ճշգրիտ հաշվառում կատարելու և դաշտը վերահսկելի դարձնելու նպատակով մշակվել է էլեկտրոնային քարտեզ: Նշվել է նաև, որ միջոցներ են ձեռնարկվում գովազդի թույլտվություն տրամադրելու ողջ գործընթացը թվայնացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

BACK_TO_TOP