60 տոկոս պետության, 40 տոկոս համայնքային միջոցներով վերանորոգվել են Քեթիի և Ջաջուռի մանկապարտեզները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

60 տոկոս պետության, 40 տոկոս համայնքային միջոցներով վերանորոգվել են Քեթիի և Ջաջուռի մանկապարտեզները

16:59 01.04.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ավարտին են հասցվել Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Նախադպրոցական նորակառույց հաստատությունն այսօր հանդիսավորությամբ բացվել է։ Ծրագրի ընդhանուր արժեքը կազմում է 43 մլն 397 հազար դրամ, որից 26 մլն 38 հազար դրամը տրամադրել է պետությունը, 17մլն 358 հազարը համայնքի բյուջեի համաֆինանսավորումն է։

«Շատ կարևոր եմ համարում կառավարության և համայնքի միջոցներով այս ձեռնարկների շարունակականությունը, բնականաբար, իրենց ներդրումներն ունեն նաև բարերարները։ Ինձ համար որպես Շիրակի մարզպետ, կարևոր է, որ մարզի յուրաքանչյուր բնակավայր ունենա նախակրթարան։ Պետության այն մոտեցումը, որ պետք է ունենանք 500 մանկապարտեզ և 300 դպրոց ամբողջ հանրապետությունում՝ կկարողանանք կյանքի կոչել միասնական ջանքերով։ Ուրախալի է նաև, որ այս տարի հնարավորություն կունենանք Ախուրյան խոշորացված համայնքում ևս մի քանի ծրագիր իրականացնել։ Այս պարագայում պետության համամասնությունն ավելի է շատացել, խոշորացված համայնքները կկարողանան դիմել ծրագրերից օգտվելու համար։ Այսօրինակ առիթները ոգևորում են, քանզի հնարավորություն ունենք մեր բալիկներին ուրախություն պարգևելու, կարծում եմ, որ մանկան խոսքն ու անկեղծ ծիծաղն ամեն ինչ արժեն»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի դռների և պատուհանների փոխարինման, սենյակների ներքին հարդարման, հատակների սալիկների մանրահատակի նորով փոխարինման, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերափոխման, նոր լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, այժմ ունի 40 երեխա։

Գույքի և կահավորման հարցը լուծվել է «Փարոս» հիմնադրամի և «Focus on Children Now» կազմակերպությունների աջակցությամբ։ Նույն կերպ կահավորվել է նաև Ջաջուռի մանկապարտեզը, որը ևս այսօր բացվել է։ Մինչև 25 երեխայի համար նախատեսված նախակրթարանն ունի խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, մարմնամարզության և խաղերի դահլիճ։ 17 մլն 579 հազար դրամ արժողությամբ ծրագրի 10 մլն 547 հազարը պետության համաֆինանսավորման չափն է, իսկ համայնքի ներդրումը՝ 7 մլն 31 հազար դրամ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

20:40 16.07.2025

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […] ...

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

20:28 16.07.2025

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […] ...

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

20:19 16.07.2025

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում […] ...

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

20:07 16.07.2025

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...

SHANTNEWS

20:00 16.07.2025

SHANTNEWS

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

19:57 16.07.2025

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...

BACK_TO_TOP