23:23 24.03.2022
Հանրապետության տարածքում մարտի մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: Երևան […]
22:57 24.03.2022
Շառլ Միշելը Եվրախորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը: Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որը տեղի է ունենում հինգշաբթի Բրյուսելում։ «Եվրոպական խորհուրդն այսօր երկուսուկես տարի ժամկետով նախագահ է վերընտրել Շառլ Միշելին՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը: Նույն ժամանակահատվածում Շառլ Միշելը վերանշանակվել է նաև […]
22:57 24.03.2022
2022 թվականի առաջին եռամսյակում Վանի Աղթամար կղզի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ զբոսաշրջիկների թվում եղել են ինչպես տեղացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ այս օրերին Վանի Աղթամար կղզին, ինչպես նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցին մեծ հետաքրքրություն են առաջացրել Նովրուզը տոնելու համար Վան այցելած իրանցի զբոսաշրջիկների շրջանում։ Նշենք, որ […]
22:38 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք, […]
22:27 24.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում և այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր», – […]
21:52 24.03.2022
20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. […]
21:42 24.03.2022
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն […]
21:22 24.03.2022
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:09 24.03.2022
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Օսմանգազի շրջանի Միթհաթփաշա միջնակարգ դպրոցի տնօրենը ուսուցիչներից պահանջել է դասասեղանների առջև աշակերտերի նստեցման կարգում փոփոխություններ կատարել, իմա՝ նրանց իրար կողք նստեցնել՝ ըստ սեռերի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս թեման սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի կապակցությամբ Բուրսայի նահանգային կրթության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հիշյալ տնօրենի նկատմամբ […]
16:00 24.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի […]
15:59 24.03.2022
Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։ Կփոխհատուցվեն Փոթի – Կովկաս նավահանգիստ – Փոթի ուղղությամբ լաստանավով տեղափոխման ծախսերը։ Այսպիսով կնվազեն Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով բեռնափոխադրումների ժամանակ առաջացող […]
15:58 24.03.2022
Էներգետիկ կառավարման համակարգի ներդրում, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում, ֆոտովոլտային համակարգերի տեղադրում, էներգաարդյունավետ մանկապարտեզներ. Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև քաղաքապետի […]
15:18 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ […]
15:13 24.03.2022
2022 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցներից մոտ 30.000 գտնվում են հետախուզման մեջ: Սրանց մեջ մեծ տոկոս են կազմում Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվողները: 2022 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որի համաձայն տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվելու է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի […]
15:07 24.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի […]
14:56 24.03.2022
Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: ԱՀ կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական […]
14:50 24.03.2022
ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը: Հաստատվել են նաև, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար […]
14:45 24.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած […]
14:39 24.03.2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 46-47-րդ կմ (Օձուն-Ալավերդի) հատվածում կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով ավտոճանապարհը փակ է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
14:34 24.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության հերթական նիստին ներկայացրել է ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում և այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնց արդյունքում իրապես ներդրվում է «Մեկ պատուհան» սկզբունքը, և օպտիմալացվում է պետական սահմանում տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը։ ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ այժմ պետական սահմանում ներկայացված է հինգ պետական մարմին՝ […]
14:32 24.03.2022
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 […]
14:25 24.03.2022
Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի ունեցավ թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը: Միջոցառմանը ներկա էին Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ: […]
14:13 24.03.2022
Մարտի 24-ին` ժամը 10։09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]
14:00 24.03.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես. Կներկրվեն 100 հատ 12-մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանյան լճի աջակողմյան հատվածում […]