15:41 02.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ […]
15:19 02.03.2022
Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը […]
15:13 02.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության` մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել Լուրդը: Հանդիպման ընթացքում քննարկվել է […]
15:13 02.03.2022
Ուկրաինան թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է Ermenihaber-ը։ Վերջինս տեղեկացրել է, որ թուրքական ԱԹՍ-ներն արդեն անցել են մարտական հեթապահության: Նախարարը նաև նշել է, որ ստանալու են նաև «Սթինգեր» շարժական զենիթահրթիռային համալիրի և «Ջավելին» հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ:
14:55 02.03.2022
«Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուի հրատարակմամբ Գրականության և արվեստի թանգարանը մեկնարկում է արձակագիր, պատմաբան, հրապարակախոս Սմբատ Բյուրատի 160-ամյակի միջոցառումները։ Գրքում ամփոփված են հեղինակի անտիպ եւ մամուլից հավաքված չափածո ստեղծագործությունները, որոնց մի մասը պահվում է ԳԱԹ Սմբատ Բյուրատի ֆոնդում։ Հոբելյանական միջոցառումը կսկսվի «Սմբատ Բյուրատ-160» տեսաֆիլմի ցուցադրությամբ, այնուհետև Սմբատ Բյուրատի կենսագրությունը, գրական ու հասարակական գործունեությունը ամփոփ կներկայացնեն […]
14:55 02.03.2022
ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, նշված է. «Պատիվ ունեմ շնորհավորելու Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Միավորված ազգերի կազմակերպությանը Ձեր անդամակցության 30-ամյակի կապակցությամբ։ 1992 թվականի մարտի 2-ը հատուկ իրադարձություն է մեր կազմակերպության համար: Ներկայիս Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների մոտ 5 տոկոսն այս օրն է անդամակցել։ Հայաստանը բազմակողմ համակարգի […]
14:49 02.03.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահի ընտրության հարցի ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը՝ նրան բնութագրելով որպես պարկեշտ, ազնիվ և համեստ անձ: «Վահագն Խաչատուրյանն այն հազվագյուտ անձանցից է, որն իր ստացած գիտելիքներով, կյանքի փորձով և կառավարման հմտություններով միշտ բաց […]
14:42 02.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փոխմարզպետներ է նշանակել։ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Ավետիսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության […]
14:36 02.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
14:23 02.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 4-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի, Նալբանդյան 1-30, Չարենցի 40-200 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:10 02.03.2022
Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Հարցուպատասխանի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին և պարզաբանումներ ներկայացրել: Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենադարձման հարցում Հանրապետության նախագահի դերին վերաբերող հարցադրմանն անդրադառնալով` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը ներկայացուցչական մարմին է և պարտավոր է այս հարցում […]
14:03 02.03.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես ըմբռնել է նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայի կարևորությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հետևաբար, ըստ ընդդիմադիր գործչի, Էրդողանը կարող է հրաժարվել Ստամբուլի ջրանցքի (Kanal İstanbul) գաղափարից: Քըլըչդարօղլուն «FOX» հեռուստաընկերության եթերում պատասխանում է Իսմայիլ Քյուչուքքայայի հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Եթե մենք […]
13:56 02.03.2022
Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» […]
13:50 02.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և լսել նախորդ տարվա գործունեությունն ամփոփող հաշվետվությունը: Կառույցի գործադիր տնօրենը ներկայացրել է մանկական առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները, պետական նախարարի առաջարկով նախանշել բուժմիավորման ծառայությունների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ քայլերը: Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին կատարած մեծ աշխատանքի համար՝ […]
13:43 02.03.2022
Ռուսաստանի տնտեսությունը արևմտյան նոր պատժամիջոցների պատճառով այժմ լուրջ հարված է կրում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի տնտեսությունն այժմ լուրջ ճնշում է զգում, լուրջ հարված՝ ես կասեի։ Ներուժ կա, ծրագրեր կան։ Եռանդուն աշխատանք է տարվում։ Ոտքի վրա կանգուն ենք»,- ասաց նա։ Նրա խոսքերով՝ ՌԴ-ն գործազրկության դեմ պայքարի փորձ է […]
13:37 02.03.2022
Շվեյցարիան անվտանգության նկատառումներով փակել է Կիևում իր դեսպանատունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։ «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 2022 թվականի փետրվարի 28-ին անվտանգության սպառնալիքով Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվել է»,- ասել է նա: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները (հինգ մարդ) լքել են Կիևը։ Մինչ այդ մի քանի օր շարունակ շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատում […]
13:31 02.03.2022
Մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռընմինի համալսարանի «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կրթաթոշակային ծրագիրը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Համալսարանն ուսանողներին կհատկացնի մագիստրոսական կրթություն ստանալու ամբողջական կրթաթոշակ հետևյալ մասնագիտացումներով՝ Չինական քաղաքագիտություն, Տնտեսագիտություն, Իրավունք, Մշակույթ։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է։ Մագիստրոսական ծրագրին դիմելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կցվում է։
13:23 02.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
13:07 02.03.2022
Ռումինիայի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե/Porubne (Ուկրաինա)-Սիրետ/Siret (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից, մասնավորապես՝ Սոլոտվինո/Solotvyno (Ուկրաինա) – Սիգետու Մարմացիեի/Sighetu Marmatiei (Ռումինիա), Դյակովո/Dyakovo (Ուկրաինա) – Հալմեու/Halmeu (Ռումինիա), Մոլդովայի Հանրապետության հետ կապող սահմանային անցակետերից:
23:54 01.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
23:41 01.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները երկրի պաշտպանության վեց տարբերակ ունեն։ Այս մասին նա ասել է CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները պատրաստվել են «ամեն ինչի» և երկրի պաշտպանության տարբերակներ են մշակել: «Բայց երբ դու պատրաստվում ես նախապես, պարտադիր չէ նախապատրաստել քո թշնամուն, որ նա պատրաստ լինի քո արձագանքին։ Այդ […]
23:35 01.03.2022
Փետրվարի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Կապանում և Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են 1150 տրանսպորտային միջոց։ Օրենքով արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 20 արձանագրություն։ 2 մեքենա տեղափոխվել է […]
23:19 01.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 4-ի, 5-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-3-ը, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-5-ը լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի […]
23:02 01.03.2022
Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նշվում է, որ միայն փետրվարին Թուրքիայի 8 քաղաքում շուրջ 39 դատական նիստ է կայացել և 108 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր 715 տարի 3 ամսից մինչև 1485 տարվա ազատազրկում, այդ թվում 1 լրագրողի […]
22:54 01.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։
22:40 01.03.2022
ՀՀ ԱԳՆ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: «Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով […]