TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ

22:54 02.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ […]

̰
Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

22:42 02.03.2022

Մարտի 2-ին զորամիավորումներից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Ռազմական տեխնիկան դուրս է բերվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված տեղանքում։ Զինծառայողները մարտական վիճակի են բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։  

̰ ̰
Մասիսի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են գողությունը

22:28 02.03.2022

Փետրվարի 22-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում գողության վերաբերյալ ստացվեց հաղորդում: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնում էր, որ գիշերը մտել են ընկերության տարածք, բաց պատուհանով անցել արտադրամաս, որտեղից էլ ապամոնտաժել ու գողացել են զոդման սարքերի մալուխներ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Գողության պահը ֆիքսել էր տեսահսկող սարքը, ինչը կարող էր նպաստել արագ բացահայտմանը: Տեսագրությունն ուսումնասիրվեց: […]

̰ ̰
Թուրքիայում հացի, ալյուրի և ձեթի գնաճ է սպասվում

22:15 02.03.2022

Թուրքիայում առաջիկայում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների համար հավելյալ գնաճ։ Բուրսայի սննդի արդյունաբերողների միության (BUYSAD) նախագահ Ջոշքուն Դյոնմեզը նշել է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասում իրակացվող ռազմագործողության պատճառով ցորենի մատակարարման պակասը կբարձրացնի ալյուրի և հացի գները Թուրքիայում, իսկ արևածաղկի սերմի ներմուծման խափանումը կազդի ձեթի գների վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Դյոնմեզը հայտնել է, որ իրենք մտահոգված են, […]

̰
SHANTNEWS

22:00 02.03.2022

̰
Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. Փաշինյանը՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին

21:52 02.03.2022

Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ

21:44 02.03.2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ նստաշրջանի շրջանակներում չորեքշաբթի բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Ավելի վաղ ՌԴ-ն համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում արգելափակել էր բովանդակությամբ նման փաստաթուղթ։ Գլխավոր ասամբլեայի բանաձևը պարտադիր իրավաբանական ուժ չունի։

̰
Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում կքննարկեն հրադադարի հարցը

21:35 02.03.2022

Հրադադարի հարցը և հումանիտար միջանցքի կառուցման թեման կքննարկվի ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցություններում: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլից առաջ: «Նախորդ հանդիպմանը մենք քննարկել ենք դիրքորոշումները, ինչպես նաև հրապարակել ենք ՌԴ մի շարք առաջարկություններ, որոնք կապված են կրակի անհապաղ դադարեցման ռեժիմի հետ»,- […]

̰
Աշտարակում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

21:28 02.03.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 28-ի երեկոյան բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում Ոսկեվազ համայնքից բաժին բերման ենթարկեցին 22-ամյա երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ: Նա մեքենայի սրահից ներկայացրեց ատրճանակ։ Բացահայտվեց նաև ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Կոշ համայնքից բերման ենթարկված 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի […]

̰
Մեկնարկում է արցախցիներին աջակցության ծրագրի վճարման գործընթացը

21:19 02.03.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից մեկնարկում է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը, որն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ։ Սահմանված գումարը (20-ից 40 հազար դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար։ ՀԿԽԸ կողմից […]

̰
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմի զոհերի թիվը

21:10 02.03.2022

ՌԴ-ի ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն ունի 498 զոհ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքերով՝ ռուսական կողմն ունի 1 597 վիրավոր։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական կողմն ունի 2870 զոհ, 572 զինծառայող գերի է ընկել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն […]

̰
Իտալական «Eni» ընկերությունը մտադիր է դուրս գալ «Երկնագույն հոսք» գազատարի ծրագրից

21:01 02.03.2022

Իտալական «Eni» նավթային ընկերությունը հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ «Երկնագույն հոսք» գազատարի ծրագրից։ Այս ծրագրով բնական գազը Ռուսաստանից տեղափոխվում է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընկերությունը հայտնել է «Երկնագույն հոսք» ծրագրում իր ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառելու մտադրության մասին։ Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ «Eni»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանում […]

̰
Հայտնի է, թե որտեղ կանցկացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

20:55 02.03.2022

Ուկրաինական պատվիրակությունն ուղևորվում է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններին, ժամանումը սպասվում է մարտի 3-ին: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլից առաջ։ «Որքան ես գիտեմ, ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է Կիևից, այժմ ճանապարհին է։ Նրա խոսքով ՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները միասին որոշում են […]

̰
Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

20:48 02.03.2022

N զորամասի հրաձգարանում մարտի 2-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Անձնակազմը հրահանգավորվել է հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Դիպուկ կրակով խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։

̰
Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձնախառն անձրև է տեղում

20:30 02.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձնախառն անձրև է տեղում։ Չարենցավանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]

̰
Ամերիկյան CBS News ալիքը Ստամբուլը ներկայացրել է Հունաստանի կազմում

20:15 02.03.2022

Ամերիկյան հեռուստատեսությամբ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ լուրերի ընթացքում ցուցադրված քարտեզի վրա Ստամբուլը ներկայացվել է որպես հունական տարածք, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ «CBS News» հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն է խնդրել Ստամբուլը որպես հունական տարածք ցուցադրելու համար։ Թուրքական կողմի՝ ապատեղեկատվական բնույթի քարտեզ օգտագործելու համար անհապաղ բացատրություն տալու պահանջին ի պատասխան ամերիկյան հեռուսաալիքը արձագանքել է անմիջապես։ […]

̰
Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

17:01 02.03.2022

Մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. […]

̰
Էլ-Նինյո Հարավային տատանման (ENSO) հավանականության գնահատումը 2022թ. մարտ-մայիս ժամանակահատվածում

16:58 02.03.2022

Լա-Նինյան, որը զարգացել է 2021թվականի երկրորդ կեսին, դեռևս մնում է ակտիվ, Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում, սակայն կան թուլացման նշաններ, ինչպես օվկիանոսային այնպես էլ մթնոլորտային չափորոշիչների տեսանկյունից։ ՀՕԿ-ի երկարաժամկետ կանխատեսման Գլոբալ կենտրոնների հեռանկարները/կանխատեսումները ցույց են տալիս Լա-Նինիոյի ներկայիս պայմանների պահպանման չափավոր հավանականություն (մոտ 65%) մինչև 2022 թվականի մարտ-մայիս, որից հետո 35% հավանականությամբ Էլ-Նինյո Հարավային տատանումը (ENSO) […]

̰
Աշակերտների հետ հանդիպումներում կարևորվել է կրթության դերը

16:57 02.03.2022

«Բաց դաս» ծրագրի շրջանակում մարտի 2-ին խորհրդարան են այցելել Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի, Լիլիթ Կիրակոսյանի և Հակոբ Ասլանյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մինասյանը նշել է, որ աշակերտները խորհրդանշական օր են այցելել խորհրդարան. Ազգային ժողովում քննարկվում է Հանրապետության նախագահի ընտրության […]

̰
Ժողովրդավար աշխարհը ոտքի է կանգնում. Բայդենի ելույթը

16:55 02.03.2022

Երեկ նախագահ Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի առաջ հանդես եկավ Միության վիճակի մասին ամենամյա իր առաջին ուղերձով, որտեղ դատապարտեց Ռուսաստանի նախագահին՝ ազատ աշխարհի հիմքերը սասանելու համար և ներկայացրեց Միացյալ Նահանգների քայլերը՝ հանուն ժողովրդավարության և ընդդեմ ռուսական ագրեսիայի աշխարհը համախմբելու ուղղությամբ։ Նա հստակեցրեց, որ «ամերիկյան դիվանագիտությունը կարևոր նշանակություն ունի»։ Նրա խոսքերով՝ ժողովրդավար աշխարհը ոտքի է կանգնում։ Աշխարհը միանշանակ […]

̰
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան

16:47 02.03.2022

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Mehrnews»-ը: Այս կապակցությամբ, իրանական գործարար պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու առևտրի և ներդրումային հնարավորությունների ներդրմանն ուղղված հանդիպմանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են սննդի, կահույքի, արդյունաբերական սարքավորումների արտադրության, […]

̰
Շուկայում չհիմնավորված ցածր գնի սահմանում կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից

16:43 02.03.2022

Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% և ավելին: Ինչպես տեղեկացնում է […]

̰
Լիբանանում հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը

16:36 02.03.2022

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանը։

̰
Պարզաբանում ոստիկանության կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ

16:30 02.03.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում շահարկման առարկա է դարձել ոստիկանության կողմից ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացը: «Հայտնում ենք, որ հիշյալ գործընթացում ոստիկանության գործելակերպի վերաբերյալ չհիմնավորված ու սուբյեկտիվ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Իրողությունը հետևյալն է: Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության իրականացման համար ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել գնման ընթացակարգ: Ավտոմեքենաների ձեռքբերման […]

̰
Մարտի 1-ից ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել թիրախային հսկողության․ ՊԵԿ

16:12 02.03.2022

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է […]

̰
Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

16:00 02.03.2022

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ […]

̰
Հաստատվել է հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը

15:59 02.03.2022

Մարտի 2-ին արտահերթ նիստ է գումարել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, որով սահմանվում են հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը: Առաջարկվում է մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի առողջապահության նախարարությունում 2021թ. պետական […]

̰
ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն ներկայացրել է 𝟐𝟎𝟐𝟏-ին քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների մասին հաշվետվություն

15:45 02.03.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում իրականացրել է 𝟓𝟎𝟒 ստուգում, որից 𝟒𝟑𝟗-ը՝ տարեկան ծրագրով, 𝟔𝟓-ը՝ ոչ պլանային։ Իրականացված 𝟓𝟎𝟒 ստուգումից 𝟏𝟕𝟔-ն արվել է Երևանում, 𝟕𝟏-ը՝ Կոտայքի, 𝟑𝟖-ը՝ Սյունիքի, 𝟑𝟓-ական՝ Արագածոտնի, Լոռու, Արարատի և Շիրակի, 𝟑𝟐-ը՝ Արմավիրի, 𝟐𝟏-ը՝ Տավուշի, 𝟏𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟕-ը՝ Վայոց Ձորի մարզերում։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟏𝟔𝟒𝟓 խախտում։ Ամենից շատ՝ […]

̰
BACK_TO_TOP